Երբ Աստված ապրում է մարդու մեջ, մաքրում է նրան Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել. Factor.am Վարորդական իրավունքից զրկվածները կրկին մեքենա կվարեն՝ առանց քննության․ Փաշինյան Անկարայի կեղտոտ խաղը Թեհրանի նկատմամբ Համանման ախտանիշներով տառապող մեկ այլ քաղաքացի էլ 8 տարի առաջ հայտարարել էր, որ Արցախը Հայաստան է և վերջ. Արցախցի քաղաքագետ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց մշակույթի մի խումբ գործիչների Հորմուզի նեղուցում ԻՀՊԿ-ն նավթատար է գրավել (Տեսանյութ) Իրանի հեռուստատեսությունը հանրությանը սովորեցնում է AK-47 ավտոմատ օգտագործել (Տեսանյութ) Հայաստանը բազմաթիվ թելերով կապված է Ռուսաստանի հետ, իսկ սա Փաշինյանը շատ լավ է հասկանում. Քաղաքագետ Թագավորներս ծնվեցին. Մանրիկյանը կրկնակի հայր է դարձել

ԳԺԻ ՏԵՂ ԴՆԵԼՈՎ` ՎԱՆՔԻ ՀԱՎԵՐԸ ՈՒՏԵԼՈՒ ԽԱՂՆ ԱՎԱՐՏՎՈՒՄ Է

Վերլուծություն

­Վեր­ջին շրջա­նում Նի­կո­լը իր թայ­ֆա­յով կար­ծես թե մի­տում­նա­վոր ա­նում է ա­մեն ինչ, որ կա­տա­ղեց­նի  նախ­կի­նում իրեն կողմ­նա­կից ժո­ղովր­դին: Ոչ կող­մնա­կից­նե­րը ա­ռանց այդ էլ ա­տե­լութ­յամբ են լցված նի­կո­լազ­գի­նե­րի հան­դեպ: Սա­կայն նրանք, ով­քեր հույս ու­նեին սո­ցիա­լա­կան բա­րիք­ներ ստա­նալ Նի­կո­լի օ­րոք, կամ նախ­կին­նե­րի ու­նեց­ված­քը վա­ճա­ռե­լուց կա­պույտ եզ­րա­շեր­տով ափ­սեով ստա­նալ ի­րենց փա­յա­բա­ժի­նը, կար­ծես թե սկսում են ա­վե­լի ու ա­վե­լի կա­տա­ղել:

ԻՆՉ ՆՊԱՏԱԿՈՎ ԵՆ ԳՐԳՌՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԻՆ

­Խո­պան­չի­նե­րի պատ­մութ­յու­նը ցույց տվեց, որ Նի­կո­լին այդ­քան էլ հեշտ չի լի­նի կպնել մարդ­կանց հա­ցին եւ ան­պա­տիժ մնալ: Սա ար­դեն Ար­ցա­խը չէ, ան­կա­խութ­յու­նը չէ, սահ­մա­նադ­րութ­յու­նը չէ, սա հաց է, հաց… Հի­մա էլ Նի­կո­լը ո­րո­շել է տաք­սի­նե­րին դնել հարկ­ման տակ: Մ­յուս կող­մից ար­շավ է սկսել մարդ­կանց բան­կա­յին քար­տե­րն ամ­բող­ջութ­յամբ վե­րահս­կե­լու ուղ­ղութ­յամբ: Դե­ղա­տոմ­սե­րի ա­պուշ ո­րո­շու­մն ար­դեն իսկ բո­ղո­քի լայն ա­լիք է բարձ­րաց­նում: Մարդ­կանց ստի­պում են նախ հերթ կանգ­նել պո­լիկ­լի­նի­կա­նե­րում, հե­տո մի 20 հա­զար դրա­մի ա­նա­լիզ­ներ հանձ­նել, հե­տո ու­ղար­կում են տար­բեր տե­սա­կի ռենտ­գեն-կա­տե­նե­րի, կարճ ա­սած` մի դե­ղա­տոմս ստա­նա­լու հա­մար այ­սօր Նի­կո­լի «սի­րե­լի» ՀՀ քա­ղա­քա­ցին պետք է կորց­նի եր­կու օր եւ մի 50000 դրամ:

­ Ժո­ղովր­դին գրգռե­լու մեկ այլ թե­մա է Կոն­դը, որ­տե­ղից բնա­կիչ­նե­րին պատ­րաստ­վում են ա­րտաք­սել, իսկ Ե­րե­ւա­նի այդ պատ­մա­կան (Հ­յու­սի­սա­յին պո­ղո­տա­ն կա­ռու­ցե­լուց հե­տո) միակ  հատ­վա­ծը նույն­պես վե­րա­ծել ինչ-որ նո­րա­կա­ռույց թա­ղա­մա­սի` Ե­րե­ւա­նին վեր­ջա­նա­կա­պես զրկե­լով պատ­մա­կան դեմ­քից: Հաս­կա­նա­լի է, որ Նի­կոլն ու Տիգ­րան Ա­վին­յա­նը այս գոր­ծար­քից էլ հսկա­յա­կան գու­մար­ներ կշփեն: Բայց զու­գա­հե­ռա­բար սա նույն­պես կբե­րի ոչ միայն կոն­դե­ցի­նե­րի, այլ ընդ­հան­րա­պես ե­րե­ւան­ցի­նե­րի դժո­գոհութ­յան եւս մի ա­լիք:

­Հարց է ծա­գում` ի՞նչ նպա­տա­կով են ար­վում այս հա­կա­ժո­ղովր­դա­կան քայ­լե­րը, ո­րոնք ա­ռա­վել եւս սպաս­վող սահ­մա­նադ­րա­կան հան­րաք­վեից ու ԱԺ ար­տա­հերթ ընտ­րութ­յուն­նե­րից ա­ռաջ Նի­կո­լին հաս­տատ ձայն չեն բե­րի: Այս հար­ցը մի քանի պա­տաս­խան ունի:

Ա­ռա­ջին տար­բե­րակ` Նի­կո­լը փող չու­նի եւ ի­րեն ցան­կա­ցած գնով պետք է լցնել բյու­ջեն պե­տա­կան ծախ­սե­րը հո­գա­լու հա­մար: Ա­ռա­ջին հեր­թին պետք է իր շրջապատին կե­րակ­րել բարձր աշ­խա­տա­վարձ­ե­րով եւ պար­գե­ւատ­րում­նե­րով , որ­պես­զի այս ու այն կողմ չփախ­նեն: Ա­վե­լին` սո­ված վի­ճա­կում, պա­լա­տա­կան կե­րակ­րա­տաշ­տից լա­փե­լու սո­վոր պաշ­տոն­յա­նե­րի բա­նա­կը շատ վտան­գա­վոր է, քա­նի որ կա­րող են հա­նուն սե­փա­կան ստա­մոքս­նե­րի գնալ ցան­կա­ցած քայ­լի` ընդ­հուպ  պա­լա­տա­կան հե­ղաշրջ­ման:

­Տար­բե­րակ եր­կրորդ` Նի­կո­լը գնում է դե­պի հա­մա­տա­րած ու ամ­բող­ջա­կան վե­րահս­կո­ղութ­յան: Չէ՞ որ բան­կա­յին քար­տե­րի շար­ժը կա­րող է ցույց տալ ցան­կա­ցած մար­դու մա­սին շատ բան եւ հատ­կա­պես նրա ե­կա­մուտ­նե­րի աղբ­յու­րը: Ինչ վե­րա­բե­րում է է­լեկտ­րո­նա­յին դե­ղա­տոմ­սե­րին, ա­պա այս հա­մա­կար­գի մի­ջո­ցով կա­րե­լի է ի­մա­նալ ցան­կա­ցած մար­դու ա­ռող­ջա­կան վի­ճա­կը: Իսկ ի­մա­նա­լով մար­դու ֆի­նան­սա­կան եւ ա­ռող­ջա­կան վի­ճա­կը` կա­րե­լի է մա­նի­պու­լա­ցիա ի­րա­կա­նաց­նել ցան­կա­ցած մար­դու հան­դեպ: Նի­կո­լը սար­սա­փե­լի վա­խե­նում է իշ­խա­նութ­յու­նը կորց­նե­լուց , եւ այն պա­հե­լը իր հա­մար ա­վե­լի ու ա­վե­լի դժվար է: Այդ իսկ պատ­ճա­ռով նրան պետք է ի­րա­կա­նաց­նել տո­տալ վե­րահս­կո­ղութ­յուն թե՛ իր կողմ­նա­կից­ների, թե՛ իր հա­կա­ռա­կորդ­նե­րի եւ թե՛ ամ­բողջ հան­րութ­յան հան­դեպ: Ե­թե սրան գու­մա­րենք օ­րեցօր ընդ­լայն­վող ու նո­րա­նոր մարդ­կանց ներգ­րա­վող հայ­տա­րա­րագ­րե­րի հա­մա­կար­գը, ա­պա պարզ կդառ­նա, որ ե­թե Նի­կո­լը մնաց իշ­խա­նութ­յան գլուխ, ա­պա Հա­յաս­տա­նը շատ շու­տով վերջ­նա­կա­նա­պես կվե­րած­վի հա­մա­տա­րած վե­րա­հոս­կո­ղութ­յան տո­տա­լի­տար պե­տութ­յան:

Եվ վեր­ջա­պես, վե­րոնշ­յալ հար­ցի պա­տաս­խա­նի եր­րորդ տար­բե­րա­կը` Նի­կո­լը հաս­կա­նում է, որ հայտն­վել է ան­լու­ծե­լի ի­րա­վի­ճա­կում: Ա­րեւմտ­յան իր կար­գադ­րիչ­նե­րը նրա­նից պա­հան­ջում են ա­վե­լի ու ա­վե­լի կտրուկ ու թշնա­մա­կան գոր­ծո­ղութ­յուն­ներ Ռու­սաս­տա­նի դեմ: Ռու­սաս­տա­նն այ­լեւս չի պատ­րաստ­վում հան­դուր­ժել Նի­կո­լի «գժա­կան» քայ­լե­րը: Թա­կար­դը, ո­րի մեջ Նի­կո­լն ինքն ի­րեն մտցրեց, շատ շու­տով փակ­վե­լու է, եւ այդ դեպ­քում Նի­կո­լին սպաս­վում են շատ ծանր օ­րեր: Սա­հա­կաշ­վի­լիի օ­րի­նա­կն իր աչ­քի ա­ռաջ է, եւ դա դեռ լա­վա­գույն դեպ­քում: Ինչ­քան էլ Նի­կո­լը ի­րեն ներ­կա­յաց­նի որ­պես հո­գե­պես ան­հա­վա­սա­րակ­շիռ անձ­նա­վո­րութ­յուն, նա շատ լավ հաս­կա­նում է, որ մո­տե­նում է իր ար­կա­ծախնդ­րութ­յան կուլ­մի­նա­ցիոն պա­հը, ո­րից հե­տո նա պետք չի լի­նե­լու ո՛չ Ռի­չարդ Մու­րին, ո՛չ Մակ­րո­նին, ո՛չ էլ Էր­դո­ղա­նին ու Ա­լիե­ւին: Հենց այդ պատ­ճա­ռով Նի­կո­լի հա­մար ա­մե­նա­ձեռն­տու տար­բե­րա­կը  գոր­ծը սահ­մա­նադ­րա­կան հան­րաք­վեն չհասց­նելն է եւ դրա­նից ա­ռաջ «թռնե­լն» է: Ընդ ո­րում, դա պետք է ար­վի մին­չեւ ա­շուն, քա­նի որ վեր­ջերս Նի­կո­լը հայ­տա­րա­րել է իր նեղ շրջա­պա­տում, որ նրա­նից պա­հան­ջում են ա­րա­գաց­նել ԵՄ դի­մե­լու գոր­ծըն­թա­ցը եւ մին­չեւ ա­շուն ներ­կա­յաց­նել այդ դի­մու­մը:

Մ­յուս կող­մից Նի­կո­լի շրջա­պա­տում հիս­տե­րի­կա է այն ա­ռու­մով, որ մին­չեւ ա­շուն ռուս­նե­րը չեն թող­նի, որ Թուր­քիան եւ Ա­րեւ­մուտ­քը Հա­յաս­տա­նը դնեն ի­րենց «գրպա­նը»: Ու պա­տա­հա­կան չէ, որ Ա­լե­նից սկսած «տռու­սիկ» Գա­գո­յով վեր­ջաց­րած այ­սօր ողբ են կա­պել, թե ռուս­նե­րը պատ­րաստ­վում են Հա­յաս­տա­նը մտցնել Ռու­սաս­տան-Բե­լա­ռուս միու­թե­նա­կան պե­տութ­յան մեջ (ինչը, ի դեպ, կլի­նի Հա­յաս­տա­նի փրկութ­յու­նը): Այս­պի­սով Նի­կո­լի հա­մար ­լա­վա­գույն տար­բե­րա­կը մինչ այս կուլ­մի­նա­ցիոն պա­հե­րի գա­լը Ա­րեւ­մուտք տե­ղա­փոխ­վելն է եւ այն­տեղ ա­ռոք-փա­ռոք իր կու­տա­կած ու­նեց­ված­քը վա­յե­լելն է:

Արդ­յո՞ք Ա­րեւ­մուտ­քին ձեռք է տա­լիս այդ տար­բե­րա­կը, թե` ոչ, այս պա­հին ա­սե­լը դժվար է: Սա­կայն Նի­կո­լի հե­ռաց­ման հա­մար անհ­րա­ժեշտ են ժո­ղովր­դա­կան հու­զում­ներ: Ե­թե այդ հու­զում­նե­րը լի­նեն Ար­ցա­խի, հա­յոց ինք­նութ­յան պահ­պան­ման, Ցե­ղաս­պա­նութ­յան ճա­նաչ­ման, ա­վան­դա­կան ըն­տա­նի­քի ան­ձեռնմ­խե­լութ­յան կամ Հայ Ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցու պաշտ­պա­նութ­յան ա­ռու­մով, ա­պա հա­ջորդ իշ­խա­նութ­յու­նը, ո­րը կգա Նի­կո­լի փախ­նե­լուց հե­տո, կլի­նի հենց այդ ար­ժեք­նե­րի կրո­ղը: Դ­րա հա­մար, ըստ ա­րեւմտ­յան քա­ղա­քա­կան ճար­տա­րա­պետ­նե­րի, այդ­պի­սի իշ­խա­նութ­յու­նը ա­պա­գա­յում բա­ցա­ռե­լու եւ, ընդ­հա­կա­ռա­կը` սո­րո­սա­կան, հա­կա­հայ­կա­կան եւ հա­կա­ռու­սա­կան իշ­խա­նութ­յուն բե­րե­լու հա­մար, Նի­կո­լի հե­ռաց­ման պա­հան­ջով ժո­ղովր­դա­կան հու­զում­նե­րը պետք է լի­նեն սո­ցիա­լա­կան են­թա­տեքս­տով` ա­վե­լի շատ «հաց ու զվար­ճանք­ներ» կար­գա­խո­սով: Եվ հենց այս­պի­սի հու­զում­ներ գե­նե­րաց­նե­լու հա­մար Նի­կո­լը նա­խա­ձեռ­նել է վե­րո­հիշ­յալ հա­կա­պո­պու­լիս­տա­կան քայ­լե­րի հա­ջոր­դա­կա­նութ­յու­նը: Լի­նե­լով սու­պեր­պո­պու­լիստ` Նի­կո­լը շատ լավ հաս­կա­նում է, թե հատ­կա­պես ին­չը կա­րող է կա­տա­ղեց­նել ժո­ղովր­դին եւ գի­տակ­ցա­բար գնում է այդ ճա­նա­պար­հով:

ՀԱԿԱՌՈՒՍԱԿԱՆ ՀԻՍՏԵՐԻԱՆ ՀԱՍՑՆԵԼ ԳԱԳԱԹՆԱԿԵՏԻՆ

­Գու­ցե հենց երկ­րի սո­ցիա­լա­կան վի­ճա­կը վատ­թա­րաց­նե­լու մի­տում­նա­վոր ծրագ­րի շրջա­նա­կում Նի­կո­լը գնում է Ռու­սաս­տա­նի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րի սրման` ա­մեն օր կա­տա­րե­լով նո­րա­նոր հա­կա­ռու­սա­կան հայ­տա­րա­րութ­յուն­ներ ու գոր­ծո­ղութ­յուն­ներ: Կար­ծես թե, նա ար­դեն հա­սել է իր նպա­տա­կին: Ռու­սաս­տա­նից հնչել են շատ կոնկ­րետ հար­ցադ­րում­ներ, թե ո՞րն է Ե­րե­ւա­նի վերջ­նա­կան ո­րո­շու­մը, որ­տե՞ղ է ի­րեն տես­նում Նի­կո­լը եւ ո՞ւր է տա­նում Հա­յաս­տա­նը: Ա­վե­լին` վեր­ջին օ­րե­րին Ռու­սաս­տա­նը շատ հստակ ներ­կա­յաց­րեց իր դիրք­րո­շու­մը Հա­յաս­տա­նի սո­ցիալ-տնտե­սա­կան ար­տո­նութ­յուն­ներ տրա­մադ­րե­լու հար­ցի վե­րա­բեր­յալ: Ար­դեն կաս­կա­ծից վեր է, որ «գժի տեղ դրած` վան­քի հա­վերն ու­տե­լու» խա­ղը, այ­սինքն` հա­կա­ռու­սա­կան գոր­ծո­ղութ­յուն­նե­րին զու­գա­հեռ Ռու­սաս­տա­նի տնտե­սա­կան հնա­րա­վո­րութ­յուն­նե­րից օգտ­վե­լը մո­տե­նում է վեր­ջա­կե­տին:

­Հատ­կան­շա­կան է, որ Նի­կո­լն այդ վեր­ջա­կե­տին մո­տեց­նում է իր ամ­բողջ թի­մը: Այդ կի­սագ­րա­գետ­նե­րի մի­ջեւ կար­ծես թե մրցում է սկսվել, թե ով ա­վե­լի կեղ­տոտ ձե­ւով կար­տա­հայտ­վի Ռու­սաս­տա­նի դեմ, եւ դա պա­տա­հա­կան չէ: Հաս­կա­նա­լի է, որ Նի­կո­լը ստի­պում է իր են­թա­կա­նե­րին շարժ­վել հայտ­նի կրի­մի­նալ սո­վո­րութ­յան հա­մա­ձայն, երբ հան­ցախմ­բի յու­րա­քանչ­յուր ան­դամ պետք է ան­մի­ջա­կան մաս­նակ­ցութ­յուն ու­նե­նա կա­տար­վող հան­ցան­քին: Եվ պա­տա­հա­կան չէ, որ գրա­կան հա­յե­րե­նով եր­կու բառ ար­տա­բե­րել ան­կա­րող Սա­սուն Մի­քա­յել­յա­նը, ո­րը ժա­մա­նա­կին հայ­տա­րա­րել էր, որ իր հա­մար նի­կո­լա­կան հե­ղաշր­ջու­մը ա­վե­լի թանկ է, քան ար­ցախ­յան ա­զա­տա­մար­տը, այ­սօր ա­մե­նա­բարձր ձայ­նով միա­ցել է հա­կա­ռու­սա­կան պա­րա­նո­յիկ հիս­տե­րիա­յին:

Այս դա­վա­ճա­նութ­յան ու ան­բա­րո­յա­կա­նութ­յան տո­նա­վա­ճա­ռում հայտն­վել է ա­մբողջ հայ ժո­ղո­վուր­դը: Եվ խնդիրն այն է, որ Հա­յաս­տա­նի ընդ­դի­մա­դիր կոչ­ված քա­ղա­քա­կան դա­սա­կար­գը նույն­պես գրե­թե ամ­բող­ջութ­յամբ նե­րառ­ված է նույն խա­ղի մեջ, ո­րի մեջ ներ­քաշ­ված է Նի­կո­լը եւ իշ­խա­նա­կան ամ­բողջ ոհ­մա­կը: Այս ա­ռու­մով հե­տաքր­քիր խոս­տո­վա­նութ­յուն ա­րեց «Ապ­րե­լու եր­կիր» կու­սակ­ցութ­յան հա­մա­նա­խա­գահ Մես­րոպ Ա­ռա­քել­յա­նը: Նա ի­րա­վա­ցիո­րեն նշեց, որ 44-օր­յա պա­տե­րազ­մից հե­տո Հա­յաս­տա­նի քա­ղա­քա­կան ու անվ­տան­գա­յին զար­գա­ցու­մը պայ­մա­նա­վոր­ված է բա­ցա­ռա­պես մեկ հար­ցով` 2020 թվա­կա­նի նո­յեմ­բե­րի 9-ի ե­ռա­կողմ հայ­տա­րա­րագ­րի 9-րդ կե­տի պա­հաջ­նե­րի կա­տա­րել-չկա­տա­րե­լով: Այդ կե­տը վե­րա­բե­րում էր Ադր­բե­ջա­նից Հա­յաս­տա­նով դե­պի Նա­խի­ջե­ւան ճա­նա­պար­հի բաց­մա­նը ռուս­նե­րի վե­րահս­կո­ղութ­յան տակ, ո­րը Նի­կո­լին խստիվ ար­գե­լել էր Ա­րեւ­մուտ­քը եւ հատ­կա­պես` Մեծ Բ­րի­տա­նիա­յի հե­տա­խու­զութ­յան պետ Ռի­չարդ Մու­րը:

­Մես­րոպ Ա­ռա­քել­յա­նի գրառ­ման մեջ նույն­պես ի­րա­վա­ցիո­րեն նշվում է, որ Ար­ցա­խի կո­րուս­տը, Հա­յաս­տա­նի տա­րածք­նե­րի հանձ­նու­մը բա­ցա­ռա­պես պայ­մա­նա­վոր­ված են Նի­կո­լի կող­մից վե­րո­հիշ­յալ հար­ցի տոր­պե­դա­հար­մանբ: Սա­կայն այդ դեպ­քում այլ հարց է ծա­գում, ե­թե այդ ի­րա­կա­նութ­յու­նը գի­տակց­վում էր «Ապ­րե­լու եր­կիր» կու­սակ­ցութ­յան մեջ, ա­պա ո՞րն էր այդ կու­սակ­ցութ­յան ի­րա­կան ղե­կա­վար եւ ա­ռաջ­նորդ Ռու­բեն Վար­դան­յա­նի շար­ժա­ռի­թը, երբ նա դար­ձավ Ար­ցա­խի պետ­նա­խա­րար: Չէ՞ որ Ար­ցա­խի ճա­կա­տա­գի­րը լուծ­վում էր ոչ թե Ար­ցա­խում, այլ` Ե­րե­ւա­նում: Չէ՞ որ նրա­նից, թե ով կլի­նի Ար­ցա­խի պետ­նա­խա­րար, ո­չինչ կախ­ված չէր: Հե­տե­ւա­պես ին­չո՞ւ ի­մա­նա­լով, որ Ար­ցա­խի փրկութ­յան հար­ցը լուծ­վում է Ե­րե­ւա­նում, ա­վե­լին` Հա­յաս­տա­նի իշ­խա­նութ­յուն­նե­րին Ա­րեւ­մուտ­քի վե­րահս­կո­ղութ­յան տա­կից հա­նե­լու մի­ջո­ցով, եւ 2020 թ. նո­յեմ­բե­րի 9-ի ե­ռա­կողմ հայ­տա­րա­րագ­րի հի­ման վրա` Հա­յաս­տա­նի ընդ­դի­մութ­յու­նը չհա­մար­ձակ­վեց հայ­տա­րա­րել այդ պարզ ճշմար­տութ­յան մա­սին: Եվ ո՞ւմ հա­մար էին տար­բեր հա­յաք­վե­նե­րը, հան­րա­հա­վաք­նե­րը եւ այլ շոու­նե­րը, ե­թե այ­դտեղ չէր աս­վում ճշմար­տութ­յու­նը:

Ար­մե­նակ Հով­հան­նիս­յան

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Երբ Աստված ապրում է մարդու մեջ, մաքրում է նրանՆախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել. Factor.amՎարորդական իրավունքից զրկվածները կրկին մեքենա կվարեն՝ առանց քննության․ ՓաշինյանԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով անցնելու տուրքերի կարգը շուտով հրապարակելու մասինԱնկարայի կեղտոտ խաղը Թեհրանի նկատմամբԲարձր եմ գնահատում Ձեր դիրքորոշումը Իրանի դեմ տեղի ունեցած ագրեuիայի վերաբերյալ․ Փեզեշքիան Համանման ախտանիշներով տառապող մեկ այլ քաղաքացի էլ 8 տարի առաջ հայտարարել էր, որ Արցախը Հայաստան է և վերջ. Արցախցի քաղաքագետԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց մշակույթի մի խումբ գործիչներիԻնչպես են մերժում Փաշինյանին. քաղաքացիները չեն վերցնում նրա «քարտեզը»Հորմուզի նեղուցում ԻՀՊԿ-ն նավթատար է գրավել (Տեսանյութ)Գերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող նոր ինքնաթիռ է եկել Հայաստան Իրանի հեռուստատեսությունը հանրությանը սովորեցնում է AK-47 ավտոմատ օգտագործել (Տեսանյութ)Քաղաքացին մերժեց Փաշինյանի մեկնած քարտեզը. «Կիսատ Հայաստան է» Հայաստանը բազմաթիվ թելերով կապված է Ռուսաստանի հետ, իսկ սա Փաշինյանը շատ լավ է հասկանում. ՔաղաքագետԹագավորներս ծնվեցին. Մանրիկյանը կրկնակի հայր է դարձելՇՏԱՊ. Կա մի ՔՊ-ական բարձրաստիճան պաշտոնյա, ով իր վարքով ու պահվածքով փորձում է վնասելԵԱ. Մ17 ԸՄԲԻՇ ՍՈՒՐԵՆ ԻՇԽԱՆՅԱՆԸ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՄՐՑԱԿՑԻՆ ՏՊԱՎՈՐԻՉ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ ԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ ԷԲԱՑ ՉԹՈՂԵՔ. Նախընտրական կտրուկ շրջադարձ. Հայտնի շամանը բացառիկ կանխատեսում է անելուՈւմ քվեարկել. քաղաքական գործիչները կոչ են անում անպայման մասնակցել ընտրություններինՇոգ եղանակին աշխատելը կարող է հանգեցնել ուղեղի հիպօքսիայի

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված