Ինչպես կապարակնքվեց Նկարիչների միության ցուցասրահը Նկարիչների միության նորընտիր նախագահի բացառիկ հարցազրույցը Ես տեղափոխվում եմ Հայաստան. Դենիս Ջորկաեֆը առաջադրվել է որպես ՀՖՖ նախագահի թեկնածու Լեվոն Զուրաբյան VS Նիկոլ Փաշինյան Ակրոպոլիս թանգարանում բացվել է «Հին Հայաստան» միջազգային ցուցահանդեսը Ջրամատակարարման ընդհատումներ են տեղի ունեցել Կիևի հինգ շրջաններում Բրիտանիան ցանկանում է վերադառնալ ԵՄ. Brexit-ը չափազանց թանկ էր. The Times Մելանյա Թրամփը հնարավոր է համարում Ուկրաինայում հրադադարը մինչև Սուրբ Ծնունդ Քո մասին այնպիսի ճշմարտություն կասեմ, ստիպված կլինես փախչել նաեւ ՌԴ-ից․ Դանիելյանը՝ Պիպոյին Մեզ այսօր շատ են պակասում Մոնթեի պես հայերը․ Հռիփսիմե Նահապետյան

Սպանիր վերջապես քո մեջից «ես»_ը և գիտակցիր, որ բացառապես քեզնով է գալու, այն օրը, որ այսօր երազում է Հայաստանում ծվարած յուրաքանչյուր հայ. Հայտնի փաստաբանը Սպարապետի տարեդարձին

Իրավական

Վազգեն Սարգսյանն,իրավամբ ,Հայաստանի պատմության մեջ ամենահայտնի ռազնական գործիչների լավագույն տասնյակում է ։Մարդ,որի բացառիկ ունակության ու անհատականության շնորհիվ Հայաստանն,ի տարբերություն Վրաստանի,ադրբեջանի, զերծ մնաց քաղաքացիական պատերազմից։Մարդ,ում բացառիկ ջանքերի շնորհիվ ֆիդայական ջոկատները միավորվեցին ,իսկ հայկական բանակը դարձավ ,իրավամբ ,լավագույնը տարածաշրջանում և հազար տարի անց ազատագրեց պատմական Հայաստանի մի մասը։
Սա անուրանալի փաստ է ։Անուրանալի փաստ է նաև Վազգենի և նրա շրջապատի կողմից,ցավոք, քաղաքականությանը պարտադրելու իրենց խաղի կանոնի անթույլատրելիությունը,որը Հայաստանը ժողովրդավար երկրից դարձրեց ավտորիտար երկիր։Ափսոս,,,
     Դեմիրճյան _ Վազգեն Սարգսյան տան դեմով փորձ արվեց դնել  Արևային Հայաստանի հիմնաքարը,որը,սակայն, խավարեց հոկտեմբերի քսանյոթի նախճիրով։
      Մի առիթով Վազգեն Սարգսյանն ասել է,
,,Ես վախենում եմ նրանցից,ովքեր մեր հացն ուտում,բայց ուրիշի դռանն են հաչում,,
     Իրավամբ,մեծ զորավարին,տարիների հեռվից թույլտվություն կխնդրեի ու կասեի,
    ,,Զորավար,ազատագրածդ հողերն ու իշխանությունդ,եթե թույլ տայիր համապետական ընտրության ժամանակ անցներ ժողովրդի քվեն ստացած անձանց ,հետագայում ոչ միայն չէիր վախենա սրա֊ նրա դռանը հաչացող կամ կլանչող շնեչից,այլ նաև կունենայինք և հաղթած բանակ,ի դեմս քեզ և Սահմանադրություն,որը գրված չէր լինի մեկ մարդու հագով և այդ սահմանադրության ոգով  ժողովրդի կողմից ընտրված ժողովրդավար իշխանություն։Այսօր էլ մաթեմատիկական ճշգրտությամբ կամ բումերանգի օրենքով  չէինք կանգնի հանրահայտ  փաստի առաջ ,Եկել է հաշիվը փակելու ժամը։,,
   Հ Գ 
     Չպետք է խնդրին մեջքով կանգնել։
     Անհրաժեշտ է,
     Օրենքի դիկտատուրա,
  Սահմանադրություն
   Ստիպել ընտրված իշխանավորին աշխատել օրենքով
   Միասնություն։
   Դա է պահանջում պետական շահը։
   Դա է պահանջում մեզնից հարկադրաբար խլված արժանապատվության վերականգման գիտակցումը։
   Դա է պահանջում Վազգենի և բոլոր նվիրյալ Վազգենների պատգամը։
  Սպանիր վերջապես քո մեջից ես _ը և գիտակցիր,որ բացառապես քեզնով է գալու,բայց միասնաբար այն օրը,որն այսօր երազում է աշխարհում և Հայաստանում ծվարած յուրաքանչյուր հայ։


Լևոն Բաղդասարյան,փաստաբան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ