Երբ Աստված ապրում է մարդու մեջ, մաքրում է նրան Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել. Factor.am Վարորդական իրավունքից զրկվածները կրկին մեքենա կվարեն՝ առանց քննության․ Փաշինյան Անկարայի կեղտոտ խաղը Թեհրանի նկատմամբ Համանման ախտանիշներով տառապող մեկ այլ քաղաքացի էլ 8 տարի առաջ հայտարարել էր, որ Արցախը Հայաստան է և վերջ. Արցախցի քաղաքագետ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց մշակույթի մի խումբ գործիչների Հորմուզի նեղուցում ԻՀՊԿ-ն նավթատար է գրավել (Տեսանյութ) Իրանի հեռուստատեսությունը հանրությանը սովորեցնում է AK-47 ավտոմատ օգտագործել (Տեսանյութ) Հայաստանը բազմաթիվ թելերով կապված է Ռուսաստանի հետ, իսկ սա Փաշինյանը շատ լավ է հասկանում. Քաղաքագետ Թագավորներս ծնվեցին. Մանրիկյանը կրկնակի հայր է դարձել

Ռուսական արտաքին կուրսն արդեն իսկ սկսել է կտրուկ գերկոշտանալ

Միջազգային

Ի դեպ, գլխա­վո­րը, որ ի ցույց դրեց Ան­թա­լիա­յի գա­գա­թա­ժո­ղո­վը (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=277961&l=am), դա հեր­թա­կան ան­գամ հիմ­նա­վո­րումն էր, թե ի­րա­կա­նում ին­չի շուրջ է 2020թ. նո­յեմ­բե­րից ի վեր ըն­թա­նում ռուս-ա­րեւմտ­յան բա­խու­մը:

Այս­պես, Լավ­րո­վի եւ Բայ­րա­մո­վի հան­դի­պու­մից հե­տո հայ­տա­րար­վեց. «Հաս­տատ­վել է Ռու­սաս­տա­նի, Ադր­բե­ջա­նի եւ Հա­յաս­տա­նի ղե­կա­վար­նե­րի միջեւ 2020-2022 թվա­կան­նե­րի հա­մար նա­խա­տես­ված ե­ռա­կողմ հա­մա­ձայ­նագ­րե­րը, ընդգծ­վել է հա­մա­տեղ աշ­խա­տան­քի շա­րու­նա­կա­կա­նութ­յու­նը տար­բեր բազ­մա­կողմ ձեւա­չա­փե­րում, նե­րառ­յալ՝ 3+3 խորհր­դատ­վա­կան տա­րա­ծաշր­ջա­նա­յին պլատ­ֆոր­մը»:

Իսկ ա­հա Ադր­բե­ջա­նի նա­խա­գա­հի հա­տուկ հանձ­նա­րա­րութ­յուն­նե­րի գծով ներ­կա­յա­ցու­ցիչ Էլ­չին Ա­միր­բե­կովն էլ ա­վե­լի դե­տա­լա­վո­րեց, թե՝ « «Զան­գե­զու­րի մի­ջանց­քի» նա­խա­գի­ծը կա­րող է ոչ միայն ու­ղիղ տրանս­պոր­տա­յին կապ հաս­տա­տել Հա­յաս­տա­նի եւ Ադր­բե­ջա­նի միջեւ, այլեւ վերջ դնել տա­րա­ծաշր­ջա­նում Հա­յաս­տա­նի տնտե­սա­կան մե­կու­սաց­մա­նը։ Բա­ցի այդ, այս նա­խագ­ծի ի­րա­կա­նա­ցու­մը օ­գուտ կբե­րի եւ լիո­վին հա­մա­պա­տաս­խա­նում է տա­րա­ծաշր­ջա­նի այլ երկր­նե­րի, ա­ռա­ջին հեր­թին Թուր­քիա­յի, Ռու­սաս­տա­նի եւ Ի­րա­նի շա­հե­րին… Հու­սով ենք, որ Եր­եւա­նը, որն ար­դեն ա­վե­լի քան ե­րեք տա­րի խու­սա­փում է իր ստանձ­նած պար­տա­վո­րութ­յան կա­տա­րու­մից եւ փաս­տա­ցի ար­գե­լա­փա­կում է Զան­գե­զու­րով տրանս­պոր­տա­յին հա­ղոր­դակ­ցութ­յան վե­րա­կանգ­նու­մը, վեր­ջա­պես գի­տակ­ցում է այս նա­խագ­ծի ողջ օ­գու­տը նաեւ Հա­յաս­տա­նի հա­մար։ Հա­կա­ռակ դեպ­քում բաղ­ձա­լի «խաչ­մե­րու­կը» կա­րող է այդ­պես էլ մնալ տա­րա­ծաշր­ջա­նա­յին փա­կու­ղում»:

Այ­սինքն, ինչ­պես ա­վե­լի վաղ են­թադ­րել էինք, հայ-ադր­բե­ջա­նա­կան այս պա­հի հիմ­նա­կան չլուծ­ված հար­ցը ե­ղել եւ մնում է Մեղ­րիի գծի աշ­խար­հա­քա­ղա­քա­կան վե­րահս­կո­ղութ­յան թե­ման, եւ այս հար­ցում Միր­զո­յա­նի եւ Բայ­րա­մո­վի վեր­ջին՝ գեր­մա­նա­կան հան­դի­պու­մը չի փո­խել Բաք­վի տես­լա­կա­նը. գոր­ծար­կու­մը կա­րող է լի­նել նո­յեմ­նե­րի 9-ի ե­ռա­կողմ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յան հա­մա­ձայն, հա­կա­ռակ դեպ­քում՝ առ­հա­սա­րակ չի լի­նի՝ նի­կոլ­յան «խաչ­մե­րու­կը» կմնա այդ­պես էլ կյան­քի չկոչ­ված:

Արդ­յուն­քում, ինչ­քան էլ որ Ան­թա­լիա­յում փոր­ձե­ցին սի­րա­շա­հել Էր­դո­ղա­նին, մեկ է, գնդա­կը պտտվեց-պտտվեց եւ վե­րա­դար­ձավ Նի­կո­լի կի­սա­դաշտ. նրա ո­րո­շու­մից էլ կախ­ված է հե­տա­գան, ե­թե միայն նա ար­դեն ի զո­րու է ո­րե­ւէ բան ո­րո­շել:

Ի տար­բե­րութ­յուն Նի­կո­լի, Էր­դո­ղան-Ա­լիեւ տան­դեմն ա­վե­լի լավ է հաս­կա­նում այն ի­րա­կան փո­փո­խութ­յուն­նե­րը, որ այս պա­հին նկատ­վում է ռու­սա­կան ու­ժա­յին բա­լան­սում: Ա­մեն դեպ­քում, միայն փաս­տը, որ ներ­կա փու­լում Էր­դո­ղա­նը նո­րից է ա­ռաջ ընկ­նում՝ փոր­ձե­լով դառ­նալ ռուս-ուկ­րաի­նա­կան միջ­նորդ, այն է՝ խա­ղի մաս­նա­կից, այլ ոչ թե Ուկ­րաի­նա զորք մտցնե­լու մա­սին հայ­տա­րա­րութ­յուն­ներ հնչեց­նող Մակ­րո­նի կար­գի կա­տա­րա­ծու:

­Բանն այն է, որ մի շարք հե­ղի­նա­կա­վոր աղբ­յուր­նե­րի գնա­հատ­մամբ, Մակ­րո­նի հայ­տա­րա­րութ­յու­նը` Ուկ­րաի­նա ՆԱՏՕ-ա­կան զոր­քեր մտցնե­լու մա­սին, պետք է ըն­կա­լել, որ­պես «ա­ճուր­դի մեկ­նարկ՝ դի­տար­կել միայն սա­կար­կութ­յան տե­սանկ­յու­նից՝ դրույ­քա­չա­փե­րը ծայ­րա­հեղ բարձ­րաց­նե­լով՝ Ռու­սաս­տա­նին ստի­պե­լու՝ նվա­զեց­նել իր «պա­հանջ­նե­րը» Ուկ­րաի­նա­յի հետ հնա­րա­վոր խա­ղա­ղութ­յան հա­մա­ձայ­նագ­րեր ստո­րագ­րե­լիս»։ Այս մա­սով այն մի­գու­ցե հա­մա­հունչ է Էր­դո­ղա­նի միջ­նոր­դութ­յա­նը: Հաշ­վար­կը նրա վրա էր, որ դա ռուս­նե­րին տա­լիս է հաշ­ված քայ­լե­րի հնա­րա­վո­րութ­յուն.

«Կ­հար­վա­ծի ա­վե­լի հզոր զեն­քե­րով, այդ թվում՝ մար­տա­վա­րա­կան մի­ջու­կա­յին զեն­քով։

­Պաշ­տո­նա­պես պա­տե­րազմ կհայ­տա­րա­րի Ուկ­րաի­նա­յին, որն ավ­տո­մատ կեր­պով բո­լոր խա­ղա­ցող­նե­րին մաս­նա­կից կդարձ­նի։

Կ­հար­վա­ծի ռազ­մա­կան թի­րախ­նե­րին նաեւ ՆԱՏՕ-ի երկր­նե­րում, բայց սա Եր­րորդ հա­մաշ­խար­հա­յին պա­տե­րազմն է։

Ա­նօ­դա­չու ինք­նա­թիռ­նե­րը կսկսեն գրո­հել ՆԱՏՕ-ի ինք­նա­թիռ­նե­րը, ո­րը եւս Եր­րորդ հա­մաշ­խար­հա­յին պա­տե­րազմն է»։

­Սա­կայն ռուս­ներն այլ կերպ պա­տաս­խա­նե­ցին: Պու­տի­նը հի­շեց­րեց «Սար­մա­տի», «Ա­վան­գար­դի», «Պո­սեյ­դո­նի» եւ այլ մի­ջոց­նե­րի մա­սին, ո­րոնք Ա­րեւ­մուտ­քի հա­մար ան­հաղ­թա­հա­րե­լի են: Դ­րա­նով ա­սաց սա. Ա­րեւ­մուտ­քի հետ հնա­րա­վոր բա­նակ­ցութ­յուն­նե­րում Մոսկ­վան իր հիմ­նա­կան հաղ­թաթղ­թե­րը հա­մա­րում է ոչ թե Ուկ­րաի­նան եւ այն­տեղ զոր­քե­րի եւ տան­կե­րի մի քիչ ա­ռաջ գնալ-չգնա­լը, կամ Կիե­ւը գրա­վե­լու հե­ռան­կա­րը, այլ ռու­սա­կան օդ-ծով-ցա­մա­քա­յին հի­պեր­ձայ­նա­յին տրիա­դան, ո­րոնց մա­կար­դա­կին ա­րեւմտ­յան աշ­խար­հը թող նախ փոր­ձի հաս­նել: Ե­թե հան­կարծ կհաս­նեն, այդ դեպ­քի հա­մար Պու­տի­նը, «ա­մեն դեպ­քում», հի­շեց­րեց, որ ռուս գիտ­նա­կան­նե­րը ձեռ­քնե­րը ծա­լած, նստած չեն «Սար­մա­տի» դափ­նի­նե­րի վրա:

Այ­սինքն, Մոսկ­վան խա­ղա­դաշտ է հա­մա­րում աշ­խար­հը, իսկ Ուկ­րաի­նան դրա է­պի­զո­դիկ հատ­ված­նե­րից է: Այդ ի­րա­վի­ճա­կում ուկ­րաի­նա­կան ճգնա­ժա­մում դրույ­քա­չա­փե­րի բարձ­րա­ցու­մը կի­սա­քայլ է, եւ այս մա­սին, են­թադ­րե­լի է, որ Լավ­րո­վը ման­րա­մաս­ներ հայտ­նեց նաեւ իր թուրք գոր­ծըն­կե­րո­ջը: Այ­սինքն, կգնա՞ ՆԱՏՕ-ն կամ նրա ա­ռա­ձին ան­դամ­ներ, են­թադ­րա­բար, ա­ռանց ԱՄՆ-ի, ուկ­րաի­նա­կան կամ ցան­կա­ցած այլ հատ­վա­ծում ընդ­դեմ Ռու­սաս­տա­նի ոչ թե հայ­տա­րա­րութ­յուն­նե­րի, այլ` գործ­նա­կան քայ­լե­րի տես­քով, ու­րեմն պա­տաս­խա­նը կա­րող է լի­նել ռու­սա­կան տրիա­դա­յի մի­ջո­ցով: Ու նման պա­տաս­խա­նից  հե­տո թող ար­դեն Ա­րեւ­մուտ­քը մտա­ծի, թե ինչ քայլ կկա­տա­րի:

­Մեկ այլ, թե­րեւս նույն­քան լուրջ ազ­դակ կա­րե­լի է հա­մա­րել Դաշ­նա­յին ժո­ղո­վին ուղղ­ված ու­ղեր­ձում Պու­տի­նի եւս մեկ միտք. «ՀՌՕ-ի մաս­նա­կից­նե­րը պետք է ստանձ­նեն ա­ռա­ջա­տար դե­րեր՝ ղե­կա­վա­րեն մար­զե­րը, խո­շո­րա­գույն ներ­քա­ղա­քա­կան նա­խագ­ծե­րը: Ես ա­նընդ­հատ հան­դի­պում եմ ՀՌՕ-ի մաս­նա­կից­նե­րի հետ, իմ սիր­տը լցվում է հպար­տութ­յամբ նման ե­րի­տա­սարդ­նե­րի հա­մար, նրանք չեն նա­հան­ջե­լու, չեն դա­վա­ճա­նի, չեն հանձն­վի»:

­Սա ազ­դա՞կ է, որ ար­մա­տից փոխ­վում է ռու­սա­կան «է­լի­տան», ո­րը չգի­տես էլ, թե ում օգ­տին է աշ­խա­տում: Նմ­ան է դրան, ա­ռա­վել եւս, այս մա­սին ազ­դակ­ներ մինչ այս էլ կա­յին, ո­րոնց անդ­րա­դառ­նա­լու ա­ռիթ­ներ ու­նե­ցել ենք: Ըստ ա­մե­նայ­նի, ընտ­րութ­յուն­նե­րից հե­տո ի­րոք փոխ­վում է ռու­սա­կան ներ­քին եւ ար­տա­քին կուր­սը, փոխ­վում է էա­կան կոշ­տաց­ման ուղ­ղութ­յամբ: Գու­մա­րած մի­ջու­կա­յին տրիա­դան եւ բարձր մա­կար­դա­կի հաս­նող ներ­կա բա­նա­կը: Էր­դո­ղա­նը հա­զիվ թե նման բա­նե­րը էն գլխից չհաս­կա­նար: Հա­մե­նայն­դեպս, ընտ­րութ­յուն­նե­րից հե­տո Պու­տի­նը կմեկ­նի Թուր­քիա, շատ բան կբա­ցատր­վի: Էր­դո­ղանն էլ՝ Ա­լիե­ւին: Իսկ Նի­կո­լը մնա­ցել է Մակ­րոնի բա­ցատ­րութ­յուն­նե­րի հույ­սին:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Երբ Աստված ապրում է մարդու մեջ, մաքրում է նրանՆախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել. Factor.amՎարորդական իրավունքից զրկվածները կրկին մեքենա կվարեն՝ առանց քննության․ ՓաշինյանԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով անցնելու տուրքերի կարգը շուտով հրապարակելու մասինԱնկարայի կեղտոտ խաղը Թեհրանի նկատմամբԲարձր եմ գնահատում Ձեր դիրքորոշումը Իրանի դեմ տեղի ունեցած ագրեuիայի վերաբերյալ․ Փեզեշքիան Համանման ախտանիշներով տառապող մեկ այլ քաղաքացի էլ 8 տարի առաջ հայտարարել էր, որ Արցախը Հայաստան է և վերջ. Արցախցի քաղաքագետԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց մշակույթի մի խումբ գործիչներիԻնչպես են մերժում Փաշինյանին. քաղաքացիները չեն վերցնում նրա «քարտեզը»Հորմուզի նեղուցում ԻՀՊԿ-ն նավթատար է գրավել (Տեսանյութ)Գերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող նոր ինքնաթիռ է եկել Հայաստան Իրանի հեռուստատեսությունը հանրությանը սովորեցնում է AK-47 ավտոմատ օգտագործել (Տեսանյութ)Քաղաքացին մերժեց Փաշինյանի մեկնած քարտեզը. «Կիսատ Հայաստան է» Հայաստանը բազմաթիվ թելերով կապված է Ռուսաստանի հետ, իսկ սա Փաշինյանը շատ լավ է հասկանում. ՔաղաքագետԹագավորներս ծնվեցին. Մանրիկյանը կրկնակի հայր է դարձելՇՏԱՊ. Կա մի ՔՊ-ական բարձրաստիճան պաշտոնյա, ով իր վարքով ու պահվածքով փորձում է վնասելԵԱ. Մ17 ԸՄԲԻՇ ՍՈՒՐԵՆ ԻՇԽԱՆՅԱՆԸ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՄՐՑԱԿՑԻՆ ՏՊԱՎՈՐԻՉ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ ԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ ԷԲԱՑ ՉԹՈՂԵՔ. Նախընտրական կտրուկ շրջադարձ. Հայտնի շամանը բացառիկ կանխատեսում է անելուՈւմ քվեարկել. քաղաքական գործիչները կոչ են անում անպայման մասնակցել ընտրություններինՇոգ եղանակին աշխատելը կարող է հանգեցնել ուղեղի հիպօքսիայի

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված