Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ

2018-ից հետո հետևողականորեն քանդվեց այն ամենը, ինչի համար Վազգենը տառապել ու աշխատել էր․ Գագիկ Մինասյան

Ներքաղաքական

Այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Գագիկ Մինասյանը լրագրողների հետ զրույցում մասնավորապես ասել է․

 

«Ցավոք, Վազգեն Սարգսյանը չկարողացավ իր գործը հասցնել ավարտին. հոկտեմբերի 27-ի ոճրագործության ժամանակ թշնամու կողմից արձակված գնդակը նաև իրեն զրկեց այդ հնարավորությունից։

 

Այն իրավիճակը, որում մենք հայտնվել ենք այսօր, ուղղակի ճիշտ հակառակն է այն ամենի, ինչ որ ինքն էր անում, ինչ որ ինքը պատկերացնում էր։ 2018 թվականից հետո հետևողականորեն քանդվեց այն ամենը, ինչի համար նա տքնել, տառապել, աշխատել ու արարել էր։

 

Գործակալների կողմից իշխանությունը զավթելուց հետո իրականացվեց մի ծրագիր, որը հենց թուրք-ադրբեջանական տանդեմի ծրագիրն էր՝ Արցախի ադրբեջանականացում, Հայաստանի՝ էրմենիստացում։ Առաջինը, թերևս, հաջողվել է իրականացնել, հիմա ամբողջ թափով ծրագրի երկրորդ մասն են իրականցնում, և եթե մեր մեջ կա այն պատգամը, որը Վազգենն իր գործունեությամբ թողել է, ապա մենք պետք է փորձենք ամեն ինչ անել, որ կասեցնենք այս անկումը և կամաց-կամաց վերադարձնենք մեր ժողովրդին այն ուղու վրա, որը մեզ պատգամել է Վազգենը»,- եզրափակեց Մինասյանը։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ