Մխիթարյան, թե՞ Սուչիչ.Կիվուն դեռ վերջնական որոշում չունի Հայաստանի հավաքականում Տիկնիզյանն այլ դեմք է ցույց տալիս. հունական մամուլի դիտարկումները Մարտնչող «բարեփոխիչների» կլանը հերթական սուտն ու կեղծիքն է տարածում Ամենակարեվորն է, որ երեք առաջնորդները կարողացան նստել մեկ սեղանի շուրջ Պատահական չէ, որ Պուտինն ի ցույց դրեց «միջուկային ճամպրուկը» Զատկից հետո ներկած ձուն մեզ պետք չէ․ Շարմազանովը՝ Փաշինյանին Թքե՛ք այդ մանդատների վրա, պահել եք որ ի՞նչ․ Հայկ Բաբուխանյան «Անհաջողության ջենթլմենները» կրկին հանձնվում են Նիկոլը փորձում է Մոսկվային համոզել, թե ինքը Հայաստանը ԵՄ կազմում տեսնում է 20 տարի անց Խոշոր վթար Վանաձորի գլխավոր ճանապարհին. Տեսանյութ

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Ընկեր Փանջունի

ԿԼԱՍԻԿԸ ԳՆԱՑ, ԱՆԿԼԱՍԸ ԳԵՂՑԻ ՄՆԱՑ։

 (էԴՄՈՆ ՄԱՐՈՒՔՅԱՆԸ ՀԱՏՈՒԿ ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ԴԵՍՊԱՆԻ ՊԱՇՏՈՆԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ըստ քաղ­տեխ­նո­լոգ­նե­րի` էդ­մո­նը չի կա­րող հա­մալ­րել Հա­յաս­տա­նի ընդ­դի­մութ­յան շար­քե­րը, քա­նի որ այդ ընդ­դի­մութ­յու­նը Հ­ռո­մի պա­պից ա­վե­լի կլա­սիկ է։

**

ԿՈՆՍԵՆՍՈՒՍ ՉԿԱ

 (ԲԵՌԼԻՆՈՒՄ ՄԻՐԶՈՅԱՆԻ ԵՎ ԲԱՅՐԱՄՈՎԻ ՀԱՆԴԻՊՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

 ՅՈՒՆԵՍԿՕ - ից հայտ­նում են, որ Միր­զո­յան Ա­րոն ու Բայ­րա­մո­վը Բեռ­լի­նում քո­չա­րի չեն պա­րել, ո­րով­հե­տեւ չեն կա­րո­ղա­ցել ընդ­հա­նուր հայ­տա­րա­րի գալ, թե այդ պա­րը ում ընդ­հա­նուր ոչ նյու­թա­կան մշա­կու­թա­յին ար­ժեքն է։

**

ԳՈՒՄԱՐԵԼԻՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԻՑ` ԳՈՒՄԱՐԸ ՉԻ ՓՈԽՎՈՒՄ

(ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԸ ԽԶԵԼՈՒՑ ՀԵՏՈ)

Ըստ տնտե­սա­գետ­նե­րի` բարձ­րա­գույն մա­թե­մա­տի­կա պետք չի հաս­կանա­լու հա­մար, որ ե­թե ռուսն ընկ­նի մեր վայ իշ­խա­նավոր­նե­րի խոս­քե­րի հե­տե­ւից եւ Լար­սը փա­կի, Հա­յաս­տա­նում կգոր­ծի հե­տեւյալ հայտ­նի աք­սիո­մը՝

 Голод + холод = смерть, կամ холод + голод = смерть!

**

 Камо бессмертный

(ԿԱՄՈ ԱՐԵՅԱՆԸ ԻՐԵՆ ԵՐԵՎԱՆԻ ՊԱՏՎԱՎՈՐ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԿՈՉՈՒՄ ՇՆՈՐՀԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

 Ես նստել եմ Վա­նո Սի­րա­դեղ­յա­նի օ­րօք, նստել եմ Սու­րեն Աբ­րա­համ­յա­նի օ­րոք, նստել եմ Ալ­բերտ Բա­զե­յա­նի օ­րոք, նստել եմ Ռո­բերտ Նա­զար­յա­նի օ­րոք, նստել եմ Եր­վանդ Զա­խար­յա­նի օ­րոք, նստել եմ Գա­գիկ Բեգ­լար­յա­նի օ­րոք, նստել եմ Կա­րեն Կա­րա­պետ­յա­նի օ­րոք, նստել եմ Տա­րոն Մար­գար­յա­նի օ­րոք, նստել եմ Հայկ Մա­րութ­յա­նի օ­րոք, նստել եմ Հ­րաչ­յա Սարգս­յա­նի օ­րոք ու հի­մա էլ նստած եմ Տիգ­րան Ա­վին­յա­նի օ­րոք։

**

ԱՇԽԱՐՀԸ ՇՈՒՌ Է ԵԿԵԼ

Ե­թե հայ ժո­ղո­վր­դի ընտ­րութ­յու­նը կանգ­նած է միայն դա­վա­ճան հո­ղա­տո­ւի ա­ռաջ, ա­պա ԱՄՆ ժո­ղո­վուր­դը կանգ­նած է մե­ռե­լի եւ խե­լա­գա­րի եր­կընտ­րան­քի ա­ռաջ:

**

ՄԻ ԹԻԶ ՆԵՐՔԵՎ

(ԷԴՄՈՆ ՄԱՐՈՒՔՅԱՆԸ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ Է ՆԵՐՔԻՆ ԴԱՇՏ` ՄԱՄՈՒԼԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ըստ բազ­մակ­նութ­յան ա­րա­բա­կան լի­գա­յի, մին­չեւ վեր­ջերս Էդ­մոն Մա­րուք­յա­նը Նի­կո­լի ար­տաք­ինն էր, իսկ հի­մա ներ­քին­ն է:

**

ՄԱՐՏԻ 8-ԻՆ ԸՆԴԱՌԱՋ, ԿԱՄ ԻՍԿ ՈՒՐ Է ԻՍԿԱԿԱՆ ՏՂԱՄԱՐԴԸ

(ԲԱՅԴԵՆԸ` ԻՏԱԼԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏ ՄԵԼՈՆԻԻ ԳԼՈՒԽԸ ՀԱՄԲՈՒՐԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Էս ինչ զու­լում աշ­խարհ ա, ա­ռաջ­նե­րում տղա­մար­դիկ կա­նանց մե­ծա­րու­մ էին, խո­նար­վում, ձեռքն էին համ­բու­րում, իսկ հի­մա միայն գլուխն են համ­բու­րում ու պրծ:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ