Երբ Աստված ապրում է մարդու մեջ, մաքրում է նրան Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել. Factor.am Վարորդական իրավունքից զրկվածները կրկին մեքենա կվարեն՝ առանց քննության․ Փաշինյան Անկարայի կեղտոտ խաղը Թեհրանի նկատմամբ Համանման ախտանիշներով տառապող մեկ այլ քաղաքացի էլ 8 տարի առաջ հայտարարել էր, որ Արցախը Հայաստան է և վերջ. Արցախցի քաղաքագետ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց մշակույթի մի խումբ գործիչների Հորմուզի նեղուցում ԻՀՊԿ-ն նավթատար է գրավել (Տեսանյութ) Իրանի հեռուստատեսությունը հանրությանը սովորեցնում է AK-47 ավտոմատ օգտագործել (Տեսանյութ) Հայաստանը բազմաթիվ թելերով կապված է Ռուսաստանի հետ, իսկ սա Փաշինյանը շատ լավ է հասկանում. Քաղաքագետ Թագավորներս ծնվեցին. Մանրիկյանը կրկնակի հայր է դարձել

ՈՎ ԿՍԱՌԵՑՎԻ ԻՋԵՎԱՆՅԱՆ ԲԱԶԱՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ

Վերլուծություն

Կար­ծես թե, ՀԱՊԿ-ում ան­դա­մութ­յան «սա­ռե­ցու­մը» ծանր է  նստե­լու Նի­կո­լի վրա: Իր գեղջ­կա­կան ճարպ­կութ­յամբ մո­գո­նած, բայց ՀԱՊԿ-ի հիմ­նա­դիր փաս­տաթղ­թե­րով չնա­խա­տես­ված սա­ռե­ցու­մը նա փոր­ձում էր ա­ռաջ տա­նել, որ­պես իր ման­կութ­յան տա­րի­նե­րին Ի­ջե­ւա­նի շու­կա­յում իր ա­րած բա­զա­րը, կամ էլ թե չէ` «Հայ­կա­կան ժա­մա­նակ» թեր­թի խմբագ­րի դե­րում իր շան­տա­ժը, ո­րի արդ­յուն­քում նա փող էր աշ­խա­տում:

­Բայց պարզ­վեց, որ ո՛չ ի­ջե­ւան­յան բա­զա­րը, ո՛չ էլ լրագ­րո­ղա­կան շան­տա­ժի մե­թոդ­նե­րը այս մեծ «դյադ­յա­նե­րի» խա­ղում չեն անց­նում, եւ արդ­յուն­քը լի­նե­լո­ւէ Նի­կո­լի հա­մար շատ դա­ժան ու նսե­մա­ցու­ցիչ: Հա­վա­նա­բար սա­ռեց­վե­լու է հենց ին­քը` Նի­կո­լը իր լա­կոտ-լու­կուտ­նե­րի հետ միա­սին: Թեեւ, ջհան­դա­մը Նի­կո­լի կսա­ռեց­վի կամ չի սա­ռեց­վի: Այս պատ­մութ­յան դա­ժա­նութ­յու­նն այն է, որ սա­ռեց­վե­լու է ամ­բողջ Հա­յաս­տա­նը եւ հայ ժո­ղո­վուր­դը: Եվ այս­տեղ պա­տա­հա­կան չէ, որ ՌԴ արտ­գործ­նա­խա­րար Սեր­գեյ Լավ­րո­վը հար­ցը դրեց այս­պես. «Ե­թե այդ կար­ծի­քին է հայ ժո­ղո­վուր­դը…»: Այ­սինքն` ե­թե Նի­կո­լը, Ա­լե­նը եւ այ­լք ար­տա­հայ­տում են հայ ժո­ղովր­դի կար­ծի­քը, ա­պա դա մի բան է, եւ Ռու­սաս­տա­նը հա­մա­պա­տաս­խան քայ­լեր կգոր­ծադ­րի: Իսկ ե­թե սրանք ար­տա­հայ­տում են ոչ թե հայ ժո­ղովր­դի, այլ ի­րենց ա­րեւմտ­յան վե­րա­կա­ցու­նե­րի կար­ծի­քը, այդ դեպ­քում քայ­լե­րը կլի­նեն այլ: Հա­մեն­յան­դեպս, ե՛ւ Նի­կո­լը, ե՛ւ հայ ժո­ղո­վուր­դը ար­դեն պետք է վերջ­նա­կան կողմ­նո­րոշ­վեն ում հետ են եւ ում դեմ են, «ի­ջե­ւան­յան շու­կան» վեր­ջա­ցավ:

ԽՈՐՀՐԴԱՎՈՐ ԶԲՈՍԱՆՔ

­Բո­լոր դեպ­քե­րում Նի­կո­լը դեռ փոր­ձում է խու­սա­նա­վել վերջ­նա­կան պա­տաս­խան տա­լուց: Զե­լենս­կու չգա­լով, ա­վե­լի շուտ, ինչ­պես եւ մենք կան­խա­տե­սել էինք Ադր­բե­ջա­նի կող­մից Զե­լենս­կու այ­ցի մեր­ժու­մով Նի­կո­լի բախ­տը հեր­թա­կան ան­գամ բե­րեց: Քա­նի որ Զե­լենս­կուն ծափ-ծլնգո­ցով ըն­դու­նե­լուց հե­տո ռուս­նե­րը այ­լեւս Նի­կո­լին այդ հարցն էլ չէին տա­լու, թե նա ում կող­մից է եւ ում դեմ: Թեեւ, այ­սօր դե­ռեւս հարց տվող ռուս­նե­րը ար­դեն շատ լավ պատ­կե­րաց­նում են, որ Նի­կո­լը հայտն­վել է վերջ­նա­կան փա­կու­ղում:

Ի դեպ, Նի­կո­լը Զե­լենս­կու այ­ցի կա­պակ­ցութ­յամբ նույն­պես փոր­ձեց խա­ղար­կել ի­ջե­ւան­յան բա­զա­րի մե­թո­դը, ցան­կա­նա­լով հար­ցը քննար­կել ան­ձամբ Պու­տի­նի հետ, թե ինչ­պես դուրս գալ ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կից: Սա­կայն ինչ­պես պարզ­վեց, Պու­տի­նը ժա­մա­նակ չու­ներ Նի­կո­լի վրա, իսկ հար­ցը լու­ծե­ցին Ա­լիե­ւի մի­ջո­ցով: Ա­վե­լին, Նի­կո­լից այն­քան են զզվում Կ­րեմ­լում, որ ՌԴ նա­խա­գա­հի մամ­լո քար­տու­ղար Պես­կո­վը հայ­տա­րա­րեց, որ ներ­կա­յումս Պու­տի­նի աշ­խա­տան­քա­յին օ­րա­կար­գում Նի­կո­լի հա­մար ո­րե­ւէ տեղ նա­խա­տես­ված չէ, իսկ անհ­րա­ժեշ­տութ­յան դեպ­քում շատ հեշտ է ա­րագ կազ­մա­կեր­պել հե­ռա­խո­սազ­րույց:

­Ցույց տա­լու հա­մար, որ Նի­կոլն, այս­պես ա­սած, բա­րի­շել է Ա­լե­նի հետ, նրանք ո­րո­շե­ցին զբո­սանք կա­տա­րել Հ­յու­սի­սա­յին պո­ղո­տա­յում: Այս զբո­սան­քը ցույց է տա­լիս, որ մի կող­մից Ա­լե­նը վերջ­նա­կա­նա­պես կուլ տվեց, որ Նի­կո­լը իր եղ­բոր կնգան նստաց­նե­լով ի­րեն խո­րա­պես նվաս­տաց­րեց, մյուս կող­մից` Ա­րեւ­մուտ­քը վերջ­նա­կա­նա­պես կոտ­րել է Նի­կո­լին, ստի­պե­լով հայ­տա­րա­րել ՀԱՊԿ-ում մաս­նակ­ցութ­յան սա­ռեց­ման եւ այլ հա­կա­ռու­սա­կան թե­զեր, ինչն այն­քան հա­ճե­լի է ծայ­րա­հեղ սո­րո­սա­կան­նե­րի հա­յաս­տան­յան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րին, ի դեմս` Ա­լե­նի ու ԱԽՔ Ար­մեն Գ­րի­գոր­յա­նի: Վեր­ջինս կրկին ջրի ե­րես դուրս ե­կավ եւ Պետ­րո­սի մոտ հար­ցազ­րույց տա­լով նոր հա­կա­ռու­սա­կան թե­զեր ա­ռաջ քա­շեց, ո­րոնք հան­դի­սա­նում են Նի­կո­լի հա­մար ու­ղե­ցույց: Շու­տով Նի­կո­լից պա­հան­ջե­լու են վերց­նել նաեւ ԱԽՔ Ա­րեմ­նի կող­մից նշված «բարձ­ունք­նե­րը»: Եվ Նի­կո­լին ո­չինչ չի մնում, քան կա­տա­րել իր վե­րա­դաս­նե­րի հեր­թա­կան պա­հան­ջը:

ԻՆՉ Է ՈՒԶՈՒՄ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ

Ինչ վե­րա­բե­րում է Լավ­րո­վի կող­մից հնչեց­րած հար­ցադր­մա­նը, թե արդ­յո՞ք նի­կո­լազ­գի­նե­րի այս հա­կա­ռու­սա­կան խրախ­ճան­քը հայ ժո­ղովր­դի սրտով է, թե ոչ, ա­պա պետք է նշել, որ Գել­լա­փի վեր­ջին հարց­ման հա­մա­պա­տաս­խան` բնակ­չութ­յան շուրջ 60 տո­կո­սը հա­մա­րում է, որ հայ-ռու­սա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րի խզու­մը չի հա­մա­պա­տաս­խա­նում Հա­յաս­տա­նի եւ հայ ժո­ղովր­դի ռազ­մա­վա­րա­կան շա­հե­րին: Այս ուղ­ղութ­յամբ հնչել են բազ­մա­թիվ քա­ղա­քա­կան գոր­ծիչ­նե­րի, քա­ղա­քա­գետ­նե­րի, մշա­կույ­թի եւ հա­սա­րա­կա­կան գոր­ծիչ­նե­րի տե­սա­կետ­ներ, ո­րոնք հայտ­նում են ի­րենց ան­հա­մա­ձայ­նութ­յու­նը Նի­կո­լի թուրք-ա­րեւմտ­յան քա­ղա­քա­կա­նութ­յան վե­րա­բեր­յալ:

Ի վեր­ջո, հայ ժո­ղո­վուր­դը պետք է հաս­կա­նա, որ Նի­կո­լի ար­կա­ծախնդ­րութ­յու­նը անդ­րա­դառ­նա­լու է հենց շար­քա­յին հայ քա­ղա­քա­ցու վրա: Նի­կոլն իր ըն­տա­նի­քով, հա­րա­զատ­նե­րով ու շրջա­պա­տով ար­դեն այն­քան է ա­պա­հո­վել ի­րեն, որ ի­րենց միեւ­նույնն է`թե ինչ կկա­տար­վի Հա­յաս­տա­նում` թե՛ տնտե­սա­կան, թե՛ ռազ­մա­կան տե­սա­կե­տից: Սա­կայն սո­ցիալ-տնտե­սա­կան վի­ճա­կի կտրուկ վատ­թա­րա­ցու­մը եւ ռազ­մա­կան գոր­ծո­ղութ­յուն­նե­րը ի­րենց բո­լոր սար­սա­փե­լի հե­տե­ւանք­նե­րով ծան­րա­նա­լու են շար­քա­յին հայ ժո­ղովր­դի ու­սե­րին: Ի դեպ, խո­սե­լով հայ ժո­ղովր­դի կող­մից Նի­կո­լի հա­կա­ռու­սա­կան քա­ղա­քա­կա­նութ­յանն ա­ջակ­ցել-չա­ջակ­ցե­լու մա­սին, Լա­վոր­վը ա­ռա­ջին ան­գամ կա­պակ­ցեց այդ թե­զը ԵԱՏՄ-ում Հա­յաս­տա­նին տված տնտե­սա­կան զար­գա­ման հա­մար լայ­նա­ծա­վալ ար­տո­նութ­յուն­նե­րի հետ: Այ­սինքն` ե­թե ժո­ղո­վուր­դը կամ նույ­նիսկ ժո­ղովր­դի ո­րոշ մա­սը ա­ջակ­ցում են Նի­կո­լին, ա­պա պետք է պատ­րաստ լի­նեն շատ շու­տով կրել այն բո­լոր սո­ցիա­լա­կան հե­տե­ւանք­նե­րը, ո­րոնց մա­սին մենք գրել ենք մեր նա­խորդ հա­մար­նե­րում: Իսկ ե­թե պատ­րաստ չեն, ա­պա պետք է դրա մա­սին պարզ եւ հստակ հայ­տա­րա­րեն եւ հայ­տա­րա­րե­լուց բա­ցի, կա­տա­րեն կոնկ­րետ քայ­լեր` ա­ջակ­ցե­լու այն քա­ղա­քա­կան ու­ժե­րին, գոր­ծիչ­նե­րին ու հո­սանք­նե­րին, ով­քեր այս ի­րա­վի­ճա­կում բա­ցա­հայտ դեմ են դուրս գա­լիս Նի­կո­լի ազ­գա­կոր­ծան հա­կա­հայ­կա­կան ռու­սատ­յաց քա­ղա­քա­կա­նութ­յա­նը:

Այս տե­սանկ­յուն­ից  կա­րե­ւոր է նշել, որ «Ու­ժեղ Հա­յաս­տա­նը Ռու­սաս­տա­նի հետ. հա­նուն նոր Միութ­յան» շար­ժու­մը մար­տի 1-ին կա­տա­րեց իր հեր­թա­կան քայ­լը` ընդգ­ծե­լու հա­մար հայ-ռու­սա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րի կա­րե­ւո­րութ­յու­նը: Այդ օ­րը Հա­յաս­տա­նի ազ­գա­յին հե­րոս Նի­կո­լայ Ռիժ­կո­վի հու­ղար­կա­վո­րութ­յան կա­պակ­ցութ­յամբ Շարժ­ման ղե­կա­վա­րութ­յու­նը եւ ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը ծա­ղիկ­ներ դրե­ցին Ռու­սաս­տա­նի դես­պա­նա­տան դի­մաց եւ ե­րախ­տի­քի խոսք ա­սա­ցին, թե՛ Նի­կո­լայ Ռիժ­կո­վին, թե՛ Սո­վե­տա­կան Միութ­յան եւ թե՛ Ռու­սաս­տա­նի հաս­ցեին:

Ի­հար­կե, հայ ժո­ղովր­դի մաս են կազ­մում նաեւ նրանք, ով­քեր, ա­րեւմ­տայն գրանտ­ներ լա­փե­լով կամ այլ կա­պե­րով կապ­ված լի­նե­լով ա­րեւմ­տայն վե­րա­կա­ցու­նե­րի հետ, հան­դես են գա­լիս հայ-ռու­սա­կան դաշ­նակ­ցա­յին հա­րա­բե­րութ­յուն­նե­րի դեմ: Նի­կո­լեն­ցից բա­ցի, այդ ուղ­ղութ­յան վրա են բազ­մա­թիվ ար­տա­սահ­մա­նից սնվող հաս­արա­կա­կան կազ­մա­կեր­պութ­յուն­ներ «ժո­ղովր­դա­կան բե­ւեռ» խմբա­վո­րու­մը եւ եւս մի քա­նի ան­դեմ կու­սակ­ցութ­յուն­ներ: Թե ո՞ւր են տա­նում սրանք Հա­յաս­տա­նը, պարզ է ցան­կա­ցած տրա­մա­բա­նող մար­դու եւ դրա մա­սին հայ ե­րի­տա­սար­դութ­յան հետ հան­դիպ­ման ժա­մա­նակ Սո­չիում ա­սաց նույն­պես հայ ժո­ղովր­դի ներ­կա­յա­ցու­ցիչ Մար­գա­րի­տա Սի­մոն­յա­նը. «Հա­յաս­տա­նի ե­րի­տա­սար­դութ­յու­նը պետք է հաս­կա­նա, որ Փա­շին­յա­նը հայ ժո­ղով­դի դա­վա­ճան է: Նա տա­նում է Հա­յաս­տա­նը ամ­բող­ջա­կան ոչն­չաց­մա­նը: Ե­թե նա շա­րու­նա­կի մնալ Հա­յաս­տա­նում իշ­խա­նութ­յան գլուխ եւ Հ­այաս­տա­նի ե­րի­տա­սարդ­նե­րը եւ մե­ծե­րը շա­րու­նա­կեն նրան ա­ջակ­ցել, հինգ տա­րի հե­տո ոչ մի Հա­յաս­տան չի լի­նի»:

Մ­յուս կող­մից` ընդ­դի­մութ­յուն կոչ­վա­ծը եւ հատ­կա­պես`խորհր­դա­րա­նա­կան գլխա­վոր ընդ­դի­մութ­յան կար­գա­վի­ճակ ու­նե­ցող «Հա­յաս­տան» դա­շին­քը ու նրա ա­ռաջ­նորդ Ռո­բերտ Քո­չար­յա­նը դե­ռեւս ո­րե­ւէ պաշ­տո­նա­կան հայ­տա­րա­րութ­յուն ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կի մա­սին չեն ա­րել: Դ­րա փո­խա­րեն Ռո­բերտ Քո­չար­յա­նի որ­դին` Լե­ւո­նը շա­րու­նա­կում է մար­զա­յին հան­դի­պում­նե­րը: Դ­րանք ա­վե­լի շատ նման են Լե­ւո­նի նա­խընտ­րա­կան բե­նե­ֆի­սին ու, թեեւ, այդ հան­դի­պում­նե­րին հնչում են բազ­մա­թիվ գե­ղե­ցիկ խոս­քեր, պա­թո­սով ար­տա­բե­րած մտքեր եւ այլն, սա­կայն այդ­պես էլ պարզ չի դառ­նում, թե բա­ցի նրա­նից, թե Լե­ւոն Քո­չար­յա­նը «լավ տղա» է ու­րիշ ի՞նչ ծրա­գիր է ա­ռա­ջար­կում այդ «լավ տղան» Հա­յաս­տա­նը վերջ­նա­կան կոր­ծա­նու­մից փրկե­լու հա­մար:

Ար­մե­նակ Հով­հան­նիս­յան

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Երբ Աստված ապրում է մարդու մեջ, մաքրում է նրանՆախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել. Factor.amՎարորդական իրավունքից զրկվածները կրկին մեքենա կվարեն՝ առանց քննության․ ՓաշինյանԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով անցնելու տուրքերի կարգը շուտով հրապարակելու մասինԱնկարայի կեղտոտ խաղը Թեհրանի նկատմամբԲարձր եմ գնահատում Ձեր դիրքորոշումը Իրանի դեմ տեղի ունեցած ագրեuիայի վերաբերյալ․ Փեզեշքիան Համանման ախտանիշներով տառապող մեկ այլ քաղաքացի էլ 8 տարի առաջ հայտարարել էր, որ Արցախը Հայաստան է և վերջ. Արցախցի քաղաքագետԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց մշակույթի մի խումբ գործիչներիԻնչպես են մերժում Փաշինյանին. քաղաքացիները չեն վերցնում նրա «քարտեզը»Հորմուզի նեղուցում ԻՀՊԿ-ն նավթատար է գրավել (Տեսանյութ)Գերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող նոր ինքնաթիռ է եկել Հայաստան Իրանի հեռուստատեսությունը հանրությանը սովորեցնում է AK-47 ավտոմատ օգտագործել (Տեսանյութ)Քաղաքացին մերժեց Փաշինյանի մեկնած քարտեզը. «Կիսատ Հայաստան է» Հայաստանը բազմաթիվ թելերով կապված է Ռուսաստանի հետ, իսկ սա Փաշինյանը շատ լավ է հասկանում. ՔաղաքագետԹագավորներս ծնվեցին. Մանրիկյանը կրկնակի հայր է դարձելՇՏԱՊ. Կա մի ՔՊ-ական բարձրաստիճան պաշտոնյա, ով իր վարքով ու պահվածքով փորձում է վնասելԵԱ. Մ17 ԸՄԲԻՇ ՍՈՒՐԵՆ ԻՇԽԱՆՅԱՆԸ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՄՐՑԱԿՑԻՆ ՏՊԱՎՈՐԻՉ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ ԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ ԷԲԱՑ ՉԹՈՂԵՔ. Նախընտրական կտրուկ շրջադարձ. Հայտնի շամանը բացառիկ կանխատեսում է անելուՈւմ քվեարկել. քաղաքական գործիչները կոչ են անում անպայման մասնակցել ընտրություններինՇոգ եղանակին աշխատելը կարող է հանգեցնել ուղեղի հիպօքսիայի

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված