Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունները բարեկամական եւ շահավետ մակարդակի վրա են. Մելնիկով Մխիթարյանը` ՉԼ կիսաեզրափակիչի` «Բարսելոնայի» դեմ խաղի մասին Սադրանքն անպատասխան չէր կարող մնալ. բացառիկ մանրամասներ՝ Մոսկվայում տեղի ունեցած միջադեպից Հայաստանի հավաքականի կազմում միշտ ունեցել եմ հանդիպումներում հաղթելու եռանդ, կիրք և ցանկություն․ Մխիթարյան Ucom-ը ներկայացավ Երևանում կայացած Career City Fest-ին՝ կիսվելով իր արժեքներով և կարիերայի հնարավորություններով Մինսկի խմբի լուծարման համատեղ հայտն էլ եմ պատրաստ ստորագրել պայմանագրի հետ. Փաշինյան Դանակով զինված քաղաքացին հարձակվել է բուժաշխատողների վրա Այս պայմաններում իմպիչմենտի գործընթացը դիտարկվում է որպես օրինական և սահմանադրական մեխանիզմ Ջերմ բարեմաղթանքներ Կոսաչեւից ՀՀԿ փոխնախագահ ՝քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանին Էրդողանի որդին չի ձգտում նախագահ դառնալ

Երբ Նիկոլի աջակիցը 2018-ԻՆ՝ հակաեկեղեցական է, 2024-ին՝ հողատարածք զավթող

Ներքաղաքական

Երեւանի քաղաքապետարանն ապօրինի շինության քանդման աշխատանքներ է իրականացնում Նոր Նորք վարչական շրջանում։ Հերթը հասել է Լվովյան փողոցի զավթած տարածքների ապամոնտաժմանը: Բնակիչների խոսքով՝ այն տարածքներում, որտեղ այժմ քաղաքապետարանը իրականացնում է ապօրինի շինության քանդման աշխատանքներ, իրենք ժամանակին այդ հողատարածքները վերցրել են, այգիներ հիմնել, բայց ընդլայնվող ընտանիքներ են եղել, որոշել են նաեւ տուն կառուցել։

Լվովյանի բնակիչները երկու օր առաջ բողոքի ակցիա իրականացրին քաղաքապետարանի դիմաց՝ պահանջելով հանդիպում քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ: Նրանք ո՛չ ավել, ո՛չ պակաս հայտարարում էին, թե պատրաստ են խոնարհվել Ավինյանի առաջ, միայն թե իրենց պես հպարտ քաղաքացիների կառուցած ապօրինի տները չքանդի: Ավելին՝ նրանցից ոմանք հավաստիացնում էին, որ քայլել են Ավինյանի համար, մյուսները, որ նկարվել են Արարատ Միրզոյանի հետ, կային մարդիկ, ովքեր վստահեցնում էին, որ սիրում են ու հարգում իշխանության ղեկավարներին: Եվ մինչ սոցցանցերում փորձում են հասկանալ եւ հեգնում են, թե մեր երկրի գլխին կոտրված այսքան աղետից ու կորստից հետո՝ ովքե՞ր են «Նիկոլ Փաշինյանի վերջին օրերի վկաներըե, «Իրավունք»-ը ուշագրավ մանրամասներ պարզեց նրանցից մեկի մասին:

Հիշո՞ւմ եք 2018 թվականին ի հայտ եկած «Նոր Հայաստան, Նոր Հայրապետ» շարժումը: Նրանց կարկառուն ներկայացուցիչներից մեկն էլ Լվովյանի բնակիչ ՏԻԳՐԱՆ ՔՈՒՐԱՋՅԱՆՆ էր: Եվ հենց նա էր քաղաքապետարանի դիմաց հավաստիացնում, որ այս իշխանության ղեկավարների համար պայքարել են, ու հիմա էլ պետք լինի, կպայքարեն: Այս շարժման անդամները, փաստորեն, ունենալով կառավարության հովանավորությունը՝ հակաեկեղեցական վարքով, անգամ խուլիգանությամբ փորձում էին Մայր Աթոռ Սուրբ էջմիածնում խժդժություններ առաջացնել ու քաղաքացիական ակցիաների անվան տակ՝ հարձակումներ էին գործում եկեղեցու դեմ: Իսկ արդեն 2024 թվականին պարզվում է, որ այդ հակաեկեղեցական ակտիվիստներից կան մարդիկ, որոնք Երեւան քաղաքից ապօրինի հողատարածքներ են զավթել ու իրենց համար տուն են սարքել: Ընդ որում՝ դեռ մի բան էլ իրենք են դժգոհում, որ Ավինյան Տիգրանն իրենց հանում է այդ տներից, չէ՞ որ իրենք շարունակում են շատ սիրել Փաշինյան Նիկոլին:

Այս պատմության մեջ ամենասյուռը թերեւս քաղաքապետարանի դիմաց ակցիա անող Տ. Քուրաջյանի տված մեկնաբանությունն էր լրատվամիջոցներին: Նա սրբի դեմքով հայտարարում էր, թե՝ «Սա ժողովրդավար երկիր է, չենք ուզում այդպես խուլիգանավարի գան, ջարդեն, քանդեն մեր տները»: Մինչդեռ այդկերպ խուլիգանավարի կարելի էր 2018-ին գրավել դիվանատո՞ւնը… Այո՛, Հայաստանում միայն մի օրենք է ժամացույցի ճշգրությամբ գործում՝ դա բումերանգի օրենքն է: Իմաստուն ժողովուրդը կասեր. «Ինչ ցանել ես, այն էլ կհնձես»: Թեպետ չշտապենք. Լվովյան փողոցից տարածքներ զավթածների, Տիգրան Ավինյանի առաջ խոնարհվելու, Նիկոլ Փաշինյանին անսահման սիրելու «մարտավարությունըե տվեց որոշակի դրական արդյունք: Նրանց հետ հանդիպման ժամանակ Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ ԱՐՄԵՆ ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆԸ հավաստիացրել է, որ նախատեսված ապամոնտաժման աշխատանքները ժամանակավոր կդադարեցվեն, եւ ընդլայնված կազմով եւս մի քանի քննարկում կլինի՝ հետագա գործողությունների հետ կապված:

«Համայնքի գործողությունները միտված չեն հոգսեր պատճառելու քաղաքի բնակիչներին, մեր խնդիրն է համայնքապատկան տարածքները վերադարձնել Երեւանին՝ ավելացնելով կանաչ գոտիներ», - սիրալիր նշել է Փամբուխչյանը՝ հավանաբար մոռանալով շեֆի հայտնի հայտարարությունը, թե՝ «ոչ մի մուկ, ոչ մի ձուկ չի պլստալու»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունները բարեկամական եւ շահավետ մակարդակի վրա են. ՄելնիկովՄխիթարյանը` ՉԼ կիսաեզրափակիչի` «Բարսելոնայի» դեմ խաղի մասինՍադրանքն անպատասխան չէր կարող մնալ. բացառիկ մանրամասներ՝ Մոսկվայում տեղի ունեցած միջադեպիցՀայաստանի հավաքականի կազմում միշտ ունեցել եմ հանդիպումներում հաղթելու եռանդ, կիրք և ցանկություն․ ՄխիթարյանUcom-ը ներկայացավ Երևանում կայացած Career City Fest-ին՝ կիսվելով իր արժեքներով և կարիերայի հնարավորություններովՄինսկի խմբի լուծարման համատեղ հայտն էլ եմ պատրաստ ստորագրել պայմանագրի հետ. ՓաշինյանԴանակով զինված քաղաքացին հարձակվել է բուժաշխատողների վրաԱյս պայմաններում իմպիչմենտի գործընթացը դիտարկվում է որպես օրինական և սահմանադրական մեխանիզմՋերմ բարեմաղթանքներ Կոսաչեւից ՀՀԿ փոխնախագահ ՝քաղբանտարկյալ Արմեն ԱշոտյանինԷրդողանի որդին չի ձգտում նախագահ դառնալՉինաստանից ԱՄՆ ապրանքների ներմուծման ծավալները կտրուկ նվազել են․ FTՊատմությունը կրկնվում է, ընթանում Է պատմական ռուսական հողերի միավորման նոր գործընթաց․ ՄեդվեդչուկՊուտինը հրադադար է հայտարարելԻմպիչմենտը կարող է մեկնաբանվել որպես ժողովրդավարության զարգացման չափանիշ. Արտակ ԶաքարյանԱշխարհի գավաթ․ Արթուր Դավթյանը՝ ոսկե մեդալակիրԱրտակարգ դեպք, տղամարդը լվացք փռելիս 5-րդ հարկից ընկել է և տեղափոխվել հիվանդանոցԻրանի նախագահի հարցազրույցը ադրբեջանական ՀԸ կողմից միտումնավոր թարգմանվել է այլ կերպ․ իրանագետԼավրովը նշել է Ուկրաինայում կարգավորման առանցքային պայմաններըՀայտնաբերվեց ապօրինի պահվող հինգ ատրճանակ. ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ3 միլիոն դրամի ոսկեղեն գողացած տղամարդը կալանավորվել է․ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՈւկրաինան այլևս չի կարող ապավինել ԱՄՆ-ին․ ԿուլեբաԹրամփը Պուտինին կանգնեցնելու միջոց ունի, բայց ռիսկի չի դիմի. The TelegraphԻրանի նախագահը պաշտոնական այցով ժամանել Է Բաքու«ՍՊԱՆ ԶԻՆՎՈՐԻ ԱՎԱԳ ԸՆԿԵՐՆ Է ՈՒ ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻՆ ՊԵՏՔ Է ՀՈԳԱՏԱՐ ԼԻՆԻ ՆՐԱ ՆԿԱՏՄԱՄԲ». ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ՏԻԳՐԱՆ ՊՈՂՈՍՅԱՆՉԼ. «Բարսելոնա» - «Ինտեր». Հավանական մեկնարկային կազմեր Օրվա խորհուրդ․ ապրիլի 28Թրամփը կոչով դիմել է ՊուտինինԹրամփը կամփոփի իր նախագահության 100 օրըԱդրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածել. ՀՀ ԶՈւ-ն կրակ չի բացելՎրաստանի նախագահն այսօր կժամանի ԵրևանՆախարարը այդ ժամին տանն է եղել.ՊՆ հայտարարություն է տարածելՀՀԿ պատվիրակությունը Մոսկվայում հարգանքի տուրք է մատուցել Անհայտ զինվորի հուշարձանինԼավրովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի հետԲոլորը պետք է հարգեն տարածքային ամբողջականությունը. Իրանն իր տարածքով ճանապարհ է տրամադրում Ադրբեջանին դեպի Նախիջևան. Փեզեշքիանը՝ «Զանգեզուրի միջանցք»-ի մասինՄենք շատ մոտ ենք Իրանի հետ միջուկային համաձայնության հասնելուն. ԹրամփԺիրինովսկու միջազգային անձնագիրն աճուրդում վաճառվել է 1,1 մլն ռուբլով (լուսանկար)Կիմ Չեն Ընը պաշտոնապես հաստատել է զnրքերի ուղարկումը ՌԴՄեր աղոթքն է, պարո՛ն վարչապետ, որ Ձեր ծրագրերը լինեն հաջողությամբ. բարի եկաք. Տ. Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը՝ Նիկոլ Փաշինյանին (Տեսանյութ)Տարադրամի փոխարժեքները ապրիլի 28-ինՈվ կգլխավորի «Ռեալը» աշխարհի ակումբային առաջնությունում Երևանի և Բաքվի խնդիրները կվերանան քաղաքական և առևտրային հարաբերությունների կարգավորմամբ․ Իրանի նախագահԲաքուն փորձելու է Իրանի նախագահի այցը լիուլի օգտագործել հակահայկական նպատակներով. իրանագետԵրևանում նորից կրակոցներ են հնչել․ հայտնաբերվել են արնանման հետքերՌոզա Դավթյանի հարսանիքի հայտնի հյուրերըԱստղագուշակ՝ ապրիլի 28–ի համարԱշխարհի գավաթ. Արթուր Ավետիսյանը` ոսկե մեդալակիր Աշխարհի գավաթ. Համլետ Մանուկյանը` ոսկե մեդալակիր Իրանական նավահանգստում ողբերգության հետևանքով զոհերի թիվն անցնում է 4 տասնյակը, 1000-ից ավելի վիրավոր կաԵրևանում սպասվում է կարճատև անձրևԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն։
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top