«Հրապարակ». Անդրանիկ Քոչարյանին գրանցել են, բայց անցողիկ տեղում կլինի՞ «Փաստ». Ժողովուրդն ավելի ու ավելի կտրուկ է արտահայտում իր հակափաշինյանական դիրքորոշումը Ռուսական ռուբլին 2025 թվականի ամենաուժեղ արժույթն է․ Bloomberg էլեկտրաէներգիայի անջատումներ «Փաստ». Իշխանություններն ամեն բան անում են, որ Վեհափառի ամանորյա շնորհավորանքն անգամ «Շողակաթ»-ով չհեռարձակվի «Հրապարակ». Շենգավիթ նախկին ղեկավար, ՔՊ նախկին անդամ Ռազմիկ Մկրտչյանի գործը դատարանում է Աստղագուշակ դեկտեմբերի 25-ի համար «Փաստ». ՔՊ-ի սատելիտը հայտարարում է, որ Հայ առաքելական եկեղեցին պետք է քանդել Եթե այս վաստակաշատ մարդու պես մի հազար հոգի նվիրյալ կառավարիչներ լինեն կապրենք այլ Հայաստանում.Հայտնի փաստաբանի ուշագրավ գրառումը Ռուսները կարող են կորցնել Կուպյանսկը (Քարտեզ)

Եկավ, որպես գործիք ծառայեց, չքացավ. ՍԱՐԳԻՍ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Մշակութային

Արդեն մեկ տարի է, ինչ Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի Ազգային փորձարարական «Գոյ» կենտրոնի աշխատակիցները պայքարում են Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնին միավորվելու որոշման դեմ: Իսկ թե այս պահին ի՞նչ փուլում է գտնվում իրենց պայքարը, «Իրավունքը» պարզել է «Գոյ» թատրոնի բեմադրիչ, ռեժիսոր ՍԱՐԳԻՍ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻՑ:

— Արդեն մեկ տարի է, պայքարում եք երկու թատրոնների միավորման որոշման դեմ: Ներկա պահին ի՞նչ իրավիճակ է:

— Ներկա պահին ներկայացումներ չենք խաղում, որովհետեւ տոմսեր չենք կարող վաճառել, քանի որ «Գոյ» թատրոնի գործունեությունը պետական ռեգիստրում դադարեցված է: Մեր թատրոնն ապօրինաբար միավորել են Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնին,իսկ Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնը մեզ տոմս վաճառելու պայմաններ չի առաջարկել:

— Այդ դեպքում, ի՞նչ միավորման մասին է խոսքը, եթե նույնիսկ տոմս վաճառելու պայմաններ չի առաջարկվել:

— Մեզ չեն իրազեկել, որ պայմանները փոխվել են, որպեսզի մենք էլ կա՛մ համաձայնենք աշխատել, կա՛մ դուրս գանք: Այսինքն` օդից կախված իրավիճակ է ստեղծվել:

— Պարոն Արզումանյան, փաստացի ընդունում-հանձնո՞ւմ էլ չի եղել:

— Այո, չի եղել, քանի որ միացման դեպքում փոխանցման ակտի հիման վրա պետք է լիներ ընդունում-հանձնում, որից հետո նոր պետական ռեգիստրում պետք է դադարեցվեր թատրոնի գործունեությունը, բայց նրանք առանց այդ ամենն իրականացնելու՝ թատրոնի փաստաթղթերը պետական ռեգիստրին են ուղարկել: Արդյունքում` աշխատողների անձնական տվյալները, պայմանագրերն իրենց մոտ չկան, համենայնդեպս, իրենք այդպես են ասում: Մեզ՝ աշխատողներիս, պարզապես ծանուցել են, որ այդ ամենը մենք իրենց փոխանցենք, որ աշխատավարձ ստանանք: Այնինչ` ըստ օրենքի, դա պետք է լիներ իրենց մոտ: Այստեղ կա մեծ խախտում:

Դուք այդ ամենի վերաբերյալ հայց էիք ներկայացրել, ի՞նչ արձագանք այն ունեցավ:

— Այո, մենք դիմել էինք Վարչական դատարան` պահանջելով ԿԳՄՍ նախարարությունից ձեռնպահ մնալ գործողություններ կատարելուց: Սակայն մեր հայցը վերահասցեագրվեց քաղաքացիական դատարան, որի ընթացքում էլ նախարարությունն ապօրինաբար պետռեգիստրում դադարեցրեց «Գոյ» թատրոնի գործունեությունը: Քաղաքացիական դատարանում փետրվարի 19-ին տեղի ունեցավ դատական նիստը, որը սակայն հետաձգվեց մինչեւ ապրիլի 26-ը: Այդ նիստի ժամանակ երրորդ անձ հանդիսացող Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնը, որը ապօրինաբար դարձել է «Գոյ» թատրոնի իրավահաջորդ, հայցից հրաժարվելու մասին դիմում ներկայացրեց: Մենք, արդեն որպես երրորդ անձ՝ ինքնուրույն պահանջով դիմել էինք նույն դատարան, սակայն այդ հայցը եւս մերժվեց, եւ մենք հիմա դիմել ենք Վերաքննիչ դատարան: Իսկ վարչական դատարանում մեր հիմնական գործը` 701-Ն որոշումն է, որի վերաբերյալ դեռ դատական նիստ չկա նշանակված: Եվ այս եւ այլ իրավախախտումների համար դիմել ենք Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին եւ տվել ենք մեր գրավոր համաձայնությունը, որ իրենք դիմեն գլխավոր դատախազություն` քրեական գործ հարուցելու համար:

— Ի՞նչ եք կարծում` կեղծիքները կբացահայտվե՞ն, որքանո՞վ եք իրատեսական համարում:

— Եթե սպասելիքներ չունենանք, եւ չլինի արդարադատություն, չբացահայտվեն ինչ-որ կեղծիքներ, ուրեմն՝ այս երկրում ապրելն ուղղակի անիմաստ կլինի: Մենք պետք է գնանք մինչեւ վերջ: Ես հավատում եմ, որ լինելու է արդարադատություն:

— Թատրոնի ազգային կարգավիճակի հետ կապված` կա՞ մտավախություն, չէ՞ որ միավորվում եք Մայր թատրոնին, որի անվանման մեջ կա ազգային կարգավիճակը:

— 2012 թվականի կառավարության որոշմամբ` ազգային կարգավիճակ տրվում է բացառիկ կազմակերպություններին: Մեր թատրոնն ունի ազգային կարգավիճակ: Համաձայն օրենսդրության` երկու ազգային կարգավիճակ ունեցող թատրոններ իրար հետ չեն կարող միանալ: Սա էլ է օրենքի խախտում: Եվ օրենքում չկա մի այնպիսի դրույթ, որով կարողանան ազգային կարգավիճակ ունեցող թատրոնին զրկեն դրանից: Այս առումով էլ ապօրինաբար ազգային կարգավիճակի վերացում կա, որի մասին զեկուցել ենք համապատասխան մարմիններին: Նույնն է, թե ինչ-որ մարդու տան ազգային հերոսի կոչում, հետո ասեն` ինքը ազգային հերոս չէ, պետք է զրկենք նրան այդ կոչումից: Այդպիսի բան չկա: Կա՛մ մարդը արժանի է այդ կոչմանը, կա՛մ արժանի չէ: Նույնն էլ կազմակերպությունն է:

— Այսինքն` «Գոյ» թատրոնը, միանալով Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին, կկորցնի՞ իր ազգային կոչումը:

— Տրամաբանորեն այդպես է: Եթե «Գոյ» թատրոնը միանում է Սունդուկյան թատրոնին, բնականաբար, իրենց մոտ չի կարող լինել Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» թատրոն: Ինչպես արդեն ասացի՝ միավորման դեպքում երկու ազգային չի կարող լինել մեկ տեղում:

— Ձեր թատրոնում աշխատում են լավագույն պրոֆեսիոնալ դերասաններ, եւ բեմադրվում են բարձրարվեստ գործեր: Տեսնելով, թե ինչպիսի դժվարությունների միջով եք անցնում՝ հանդիսատեսը չի՞ փորձում իր բողոքի ձայնը բարձրացնել՝ ի պաշտպանություն թատրոնի:

— Մեր հանդիսատեսը բողոքում է եւ մեր կողքին է, սակայն այդ ամենը սոցհարթակներից այն կողմ չի անցնում: Եթե նայում ենք երկրի մասշտաբով տեղի ունեցող խնդիրներին, էլի նույն վիճակն է, համաձայն չեն, բայց իրենք բողոքը չեն արտահայտում: Դրա վառ օրինակը` կարմիր գծերի հետ կապված որոշումն է: Ժողովրդի մեծամասնությունը համաձայն չէր, որ կարմիր գծերի տարեկան վճարը դառնար 160 հազար դրամ, բայց որեւէ բողոքի ակցիա չեղավ: Այսօր կարծես համակերպվում են ամեն ինչի հետ: Ժողովուրդը հիասթափվել է եւ այլեւս սպասելիքներ չունի: Ապրում են՝ ապրելու համար: Հասարակության մեծ մասը, հանդիսատեսը հիասթափված են իշխանություններից, ամեն ինչից: Դրա համար էլ այդպես թողել են, եւ այդ ամեն ինչն իր հունով գնում՝ վերանում է: Բայց ես կարծում եմ, որ այդ օրը կգա, ու հանրությունը քնից կարթնանա: Ինչ վերաբերում է մեր թատրոնին, ապա մենք` թատրոնի կազմով, կարծում ենք, որ պարտավոր է լինի այդ արդարադատությունը:

— Արդեն ուշ չի՞ լինի ... Չէ՞ որ չեն արթնանում:

— Միգուցե 35 հոգով փորձենք մարդկանց արթնացնել եւ նրանց պահել մշակույթի կողքին: Այստեղ խնդիրը միայն «Գոյ» թատրոնը չէ, այլ մշակույթի նկատմամբ վերաբերմունքն է: Չէ՞ որ մեր մշակույթը բոլորինն է, միայն մեր 35 հոգունը չէ:

— Այդ դեպքում` Ձեր մյուս գործընկերներին ինչո՞ւ այս պայքարում Ձեր կողքին չենք տեսնում:

Համեմատական կարգով եթե նայում ենք` երկրում բան է կատարվում, բայց մարդիկ լռում են: Նրանք պարզապես հիասթափված են ներկա իշխանությունից: Այնպես չէ, որ մենք հիասթափված չենք: Հիասթափված ենք, բայց պայքարում ենք: Ուղղակի ի տարբերություն նրանց՝ մենք լավատես ենք եւ կարծում ենք՝ պայքարելով պետք է պահպանենք այն ամենը, ինչ-որ ունենք:

— «Գոյ» թատրոնի նորանշանակ տնօրենի հետ կապված էլ կար լարվածություն, այն ինչո՞վ ավարտվեց:

— Նա անընդունելի անձնավորություն էր եւ, դրան գումարած, նա ասում էր, որ չի ստորագրելու, բայց հետո ստորագրեց «Գոյ» թատրոնը Սունդուկյան թատրոնին միացնելու պայմանագիրը: Արդյունքում այդ տնօրենը չկա` որպես գործիք ծառայեց եւ չքացավ:

— «Գոյ» թատրոնն ինչպե՞ս է պատրաստվում շարունակել իր պայքարը:

— Մարդիկ քնած են, պետք է փորձենք նրանց արթնացնել, որ կարողանան այս ամեն ինչին նայել իրատես աչքերով ու փորձեն իրենք էլ իրենց բողոքը հայտնեն, որ կառավարությունը հասկանա, որ իրենց որոշումները հալած յուղի պես չեն ընդունվում: Կփորձենք մարդկանց ավելի շատ իրազեկել, թե ինչ է տեղի ունենում մեր մշակութային կյանքում: Մենք մեր անհամաձայնությունն ենք հայտնելու: Ի վերջո, մշակույթի հետ չպետք է այդպես վարվել: Գոնե պետք է մասնագիտական անձնակազմի, մշակութային գործիչների հետ քննարկել, նոր միայն միավորման կամ փակման որոշումներ կայացնել:

— Մի՞թե նման որոշում կայացնողներից որեւէ մեկը չի եկել «Գոյ» թատրոն եւ դիտել Ձեր ներկայացումները: Չէ՞ որ որոշում կայացնելուց առաջ՝ նախ պետք է ստուգել, թե որքանո՞վ է դա արդարացի:

— Այսօրվա իշխանություններից մինչ այսօր ոչ ոք չի եկել ու չի մտել մեր թատրոն: Բնականաբար, չգիտեն մեր ներկայացումների որակի մասին: Ուղղակի, մարդիկ եկել են եւ իրականացնում են իրենց առաջ դրված խնդիրները` փակել, կրճատել, հոգեպես ճնշումներ գործադրել՝ գլխավոր նպատակին ծառայեցնելու համար: Իսկ թե ո՞րն է գլխավոր նպատակը, բոլորիս համար էլ պարզ է...

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
«Հրապարակ». Անդրանիկ Քոչարյանին գրանցել են, բայց անցողիկ տեղում կլինի՞«Փաստ». Ժողովուրդն ավելի ու ավելի կտրուկ է արտահայտում իր հակափաշինյանական դիրքորոշումըՌուսական ռուբլին 2025 թվականի ամենաուժեղ արժույթն է․ Bloombergէլեկտրաէներգիայի անջատումներ«Փաստ». Իշխանություններն ամեն բան անում են, որ Վեհափառի ամանորյա շնորհավորանքն անգամ «Շողակաթ»-ով չհեռարձակվի«Հրապարակ». Շենգավիթ նախկին ղեկավար, ՔՊ նախկին անդամ Ռազմիկ Մկրտչյանի գործը դատարանում էԱստղագուշակ դեկտեմբերի 25-ի համար«Փաստ». ՔՊ-ի սատելիտը հայտարարում է, որ Հայ առաքելական եկեղեցին պետք է քանդելԵթե այս վաստակաշատ մարդու պես մի հազար հոգի նվիրյալ կառավարիչներ լինեն կապրենք այլ Հայաստանում.Հայտնի փաստաբանի ուշագրավ գրառումըՌուսները կարող են կորցնել Կուպյանսկը (Քարտեզ)Ինչ է Թրամփն ուզում Սանտա ԿլաուսիցԳրենլանդիայի համար ճակատամարտը սկսվել էԹող Հրե Ձիու թամբին լինի Հայաստանը եւ հայ ժողովուրդը, իսկ սմբակների տակ՝ Նիկոլ Փաշինյանը. ԿարապետյանՏիրադավների կարապի պարը«Բենզին հողի դիմաց» օպերացիա. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՈւղղորդված ենք եղել Վազգեն Սարգսյանի կողմից, որպեսզի ներկայիս կաթողիկոսին ընտրենք. Ալբերտ ԲազեյանԹրամփը կայցելի՞ ՄոսկվաՈվքեր են կողմ կամ դեմ հայաստանյան լոգիստիկայի վերագործարկմանըՄահացել է պրոֆեսոր, ակադեմիկոս Վլադիմիր ՊետրոսյանըՀ1-ը հարկատուների հաշվին տոնածառեր է գնել․ որքան գումար է տրամադրվել պետբյուջեից․ «Փաստինֆո»

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված