Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ

Ընդդիմադիր համարող կուսակցություններն ու անձինք չե՞ն ուզում ցույց տալ, որ համաձայն չեն Արեւմուտքի հրահանգով իրականացվող հակառուսական քայլերի հետ. Այվազյան

Թեմա
«Անթալիայում տեղի ունեցած դիվանագիտական ֆորումից հետո Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, խոսելով ՀՀ իշխանությունների հակառուսական քայլերի մասին, ասաց. «Եթե ​​սա ողջ Հայաստանի ղեկավարության գնահատականն է՝ հիմնված ժողովրդի կարծիքի վրա, ապա սա անհրաժեշտ է դարձնում շատ բան վերանայել ռուս-հայկական հարաբերություններում»։
 
Հիմա Հայաստանում գործող եւ իրենց ընդդիմադիր համարող կուսակցություններն ու անձինք, որոնք ունեն մարդկային եւ ֆինանսական ռեսուրսներ, չե՞ն ուզում կազմակերպել եւ ցույց տալ, որ կա ժողովրդի զգալի մաս, որը համաձայն չի Արեւմուտքի հրահանգով իրականացվող ՀՀ իշխանությունների հակառուսական քայլերի հետ։
 
Եթե այդ ընդդիմադիր ուժերը մոտակա օրերին չնախաձեռնեցին հայ֊ռուսական հարաբերությունները պահպանելու եւ պաշտպանելու մեծ ժողովրդական ու քարոզչական արշավ, ապա կարող ենք պնդել, որ ՀՀ իշխանությունների հակառուսական քայլերը հիմնված են ժողովրդի կարծիքի վրա, որի մաս են կազմում ընդդիմադիր ուժերը», - գրել է «Լույս» վերլուծական-տեղեկատվական կազմակերպության ղեկավար ՀԱՅԿ ԱՅՎԱԶՅԱՆԸ:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ