Երևանում` դպրոցների կողքի որոշ խանութներում ահա այսպիսի գրիչներ են սկսել վաճառել
ՆերքաղաքականՏիգրան Վարդանյանը գրում է
Բոլորդ էլ շատ լավ գիտեք, որ էս իշխանությունների օրոք ավելացել է հանցագործությունների թիվը, էլ չեմ ասում, որ Երևանում, ու ոչ միայն, գրեթե ամեն օր կրակոցներ են հնչում, կենտրոնում մարդ է սպանվում ու այլ արատավոր դեպքեր: Սա քիչ չէ, ավելացել է տելեգրամյան ալիքներով ու այլ ձևերով քիմիական ու ոչ քիմիական նարկոտիկ ձեռք բերողների, իրացնողների ու վաճառողների քանակը, բայց սա դեռ վերջը չէ:
Հիմա էլ հետևողական քայլերով դպրոցական երեխաներին են ուզում նարկոտիկին հագցնեն ու դրա համար Երևանում` դպրոցների կողքի որոշ խանութներում ահա այսպիսի գրիչներ են սկսել վաճառել: Վաղը մյուս օր ձեր երեխաները, որ դոզի տակ մեռնեն կամ օրինակ մոտները փտախտ առաջանա, կամ անգիտակից մի պատի տակ գտնեք` իմացեք, թե ովքեր են դրա ետևում կանգնած:
Կգտնվեն մարդիկ, ովքեր կասեն, որ իշխանությունն ի՞նչ կապ ունի: Հարգելիներս, եթե իշխանությունն ու իր ենթակա ինստիտուտներն իրենց տեղում լինեն, հավատացեք, որ շարքային քաղաքացին նույնիսկ ռիսկ չի անի նման բաներ վաճառել: Ու չասեք էլի, որ բժշկության մեջ էլ սպռիչներ կան` էդ գիտեմ, բայց այս իշխանությունների օրոք իմ ասածն ավելի հավանական ու տեղին է:
Ձեզ ծանոթ ոստիկաններին հարցրեք, թե օրական ՈՍ բաժանմունքներ քանի՞ տասնյակ քաղաքացի է բերման ենթարկվում, ում մոտ հայտնաբերում են տարբեր տեսակի ու քանակի նարկոտիկ, կամ էլ նրանց են բերման ենթարկում, ովքեր տարբեր վայրերում էդ աղբը տեղադրում են:
Էս ա էս իշխանության դեմքը: Իշխանության են հայտնվել մարդիկ, ում մոտ մինչ օրս շպրից էլ են գտնում, պիպետկա էլ: Էլ չեմ ասում Աժ ամբիոնից ուռած վիճակում ելույթներ ունեցողների ու ըստ օդում կախված լուրերի կառավարական առանձնատնից սկսված, մինչև սեփական կաբինետներում կոկային քաշողների մասին:
Ազգին դրսից կոտորում է թշնամին, իսկ ներսից` ներքին թշնամին:
