Եթե իրենց հայտնի է՝ ովքեր են «լավ» ընդդիմադիր, թող նրանց հետ էլ համախմբվեն․ Սարգսյան Նպատակն արդարացնում է միջոցը․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Պատմության  փոխարեն  կդասավանդեն ապագա՞․ ԶԱՐՄԱՆՔ Երբ թալանում են պետության ապագան Ինձ թույլ չտվեցին մուտք գործել ՌԴ․ Լուսինե Բադալյան Ոչ մեկ չի ու­զում մտնի էդ թե­մա­յի մեջ, տուն-տեղ, է­րե­խա-խնա­մի ու­նենք. ԲԱՄԲԱՍԱՆՔ «Արցախ կամ խաղաղություն» ընտրությունը կեղծ է․ Հակոբ Հակոբյան Ճիշտը սկսում է ճշտով, բայց ինձ ոչինչ չեն ասել․ Պարույր Հայրիկյան Մի քանի «բուտկա» շա՞տ էին խանգարում . «видите ли» բարեկարգում պիտի անցկացնեն Էդգար Կարապետյանը՝ փարիզյան պոդիումում․ հաջորդ կանգառը՝ Միլան

Նոր Խարբերդում 73-ամյա կնոջ սպանության մեղադրանքով վերջինիս որդին կալանավորվել է

Քրեական

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում իրականացվող քննությամբ պարզվում են 2024 թ․ փետրվարի 29-ին 73-ամյա կնոջ առերևույթ սպանության հանգամանքները, հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն:

Նշված օրը` ժամը 16-ին, հաղորդում է ստացվել այն մասին, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Նոր Խարբերդի 24-րդ փողոցի տներից մեկը, որտեղ, ըստ ահազանգի, հարազատների ներկայությամբ մահացել է 73-ամյա տանտիրուհին։

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կատարված դեպքի վայրի զննությամբ տան մահճակալի վրա հայտնաբերվել է կնոջ դի՝ գլխի շրջանում վնասվածքներով, իսկ ճակատային հատվածում՝ պատռված վերքով, արնանման հետքերով։

Հարցաքննվել են մի շարք անձինք, նշանակվել են դիակի դատաբժշկական և այլ անհրաժեշտ փորձաքննություններ։

Իրականացված քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել, որ փետրվարի 29-ին՝ ժամը 14։00-15։00-ն ընկած ժամանակահատվածում, կենցաղային հարցերի շուրջ 57-ամյա տղամարդը վիճաբանել է նույն տանը համատեղ բնակվող մոր հետ, որի ժամանակ հրել է նրան։ Մայրն ընկել է, գլուխը հարվածել սեղանին և կորցրել գիտակցությունը։

Ձեռք բերված փաստերի հիման վրա վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ մահացած կնոջ որդու նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որը բավարարվել է։

Դատարան ներկայացվելու անհրաժեշտութամբ պայմանավորված՝ որոշում է կայացվել նշված անձին ձերբակալելու մասին, և մարտի 1-ին վերջինս ոստիկանության ծառայողների կողմից վերջինս ներկայացվել է քննիչին և նրան ներկայացվել է մեղադրանք։

Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որը բավարարվել է։

Նախաքննությունը շարունակվում է։ Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելուն ուղղված վարութային և ապացուցողական գործողությունները շարունակվում են։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ