Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ

Նիկոլ Փաշինյանը ևս խաղաղ ցուցարար էր․ Արամ Մանուկյանը՝ մարտի 1-ի մասին

Ներքաղաքական

2008 թվականի մարտի 1-ի զոհերի հիշատակը հարգելու նպատակով այսօր Մյասնիկյանի արձանին հարող հրապարակ են այցելել «Հայ ազգային կոնգրեսի» ներկայացուցիչները։ ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը պատասխանել է լրագրողների հարցերին․

«Տեղի է ունեցել սպանդ, ողբերգություն, իշխանությունը հարձակվել է ժողովրդի վրա և արդյունքում զոհվել են տասնյակ, վիրավորվել են հարյուրներ, բանտերում են հայտնվել շուրջ 150 մարդ, իշխանությունը ռմբահարել է իր ժողովրդին, չի թողել իրացնել իր իրավունքը խաղաղ ցույցեր անցկացնելու վերաբերյալ։ 

Անցել է 16 տարի, սակայն ակնհայտ հանցագործությունը, որը շատ հեշտ էր բացահայտել, չի արվել։ Ես կարող եմ որպես բացարձակ ճշմարտություն հայտարարել, որ իշխանությունների աջակցությամբ չի բացահայտվել մարտի 1-ը, բազմաթիվ կարևոր գործող անձինք՝ հանցագործներ, հայտնվել են արտասահմանում, իսկ նրանց մի մասը հայտնվել է Խորհրդարանում»,- նման համոզմունք է հայտնել Մանուկյանն ու թեմայի մասին իր խոսքը շարունակելով՝ հավելել․

«Ավելին ասեմ՝ որոշ գործընթաց սկսվեց տարիներ առաջ՝ արդարացնելու այն մարդկանց, ովքեր որպես հանցագործ դատվել էին, բայց ընդամենը եղել էին խաղաղ ցույցերի մասնակիցներ։ Սակայն արդարացման գործընթացը կասեցվել է պետության, պետական իրավապահ մարմինների կողմից»,- նշեց ՀԱԿ փոխնախագահը։

Մանուկյանի պնդմամբ՝ այդ ժամանակվա բոլոր ցուցարարները եղել են խաղաղ, այդ թվում՝ ՀՀ ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը, քանի որ չի եղել զենքի օգտագործում․

«Մարտի 1-ի գործը բացարձակ բացահայտված չէ, ոճրագործները դրսում են, անմեղները դատվել են և չեն արդարացվում․ շուրջ 50 հոգի այսօր դատական վճիռների տակ են»,- եզրափակեց նա։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ