Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ

Այնպիսի հարված ենք հասցնելու, որ նախարարը հրաժարական տա․ ակցիայի մասնակից

Ներքաղաքական

Այս պահին ԿԳՄՍ նախարարության շենքի մոտ տեղի է ունենում նախարար Ժաննա Անդրեասյանի հրաժարականի և Հայոց պատմության խնդրահարույց դասագրքի խոտանման պահանջով բողոքի ակցիա։

 

Ակցիայի մասնակիցներից մեկը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ առաջիկայում սպասվում է համընդհանուր պայքար․

 

«Մենք, առայժմ, չենք ուզում հարվածել նախարարությանը, բայց այդ հարվածի ժամը կգա, ամեն անգամ ավելի մոտենում է։ Այնպիսի հարված, որ նախարարը հրաժարական տա, գնա տուն՝ իր ընտանեկան հարցերով զբաղվի, ոչ թե գիտությունը, կրթությունը քանդի»,- նշեց նա։

 

Մասնակիցը նաև հավելեց՝ ունեցել են հանդիպումներ դպրոցների տնօրենների հետ, սակայն պետական ռեսուրսը իշխանականների ձեռքում է, և իրենք խանգարում են նրանց բոլոր քայլերին․

 

«Խոսել ենք այն մարդկանց հետ, ովքեր եղել են 7-րդ դասարանի պատմության դասագրքի փորձագետները։ Իրենք ընդունում են, որ Հայոց պատմության մասնագետ չեն եղել, բայց քանի որ դպրոցի տնօրինությունն իրենց ասել է, որ ձեր անունը որպես փորձագետ պետք է ներկայացնենք՝ ներկայացվել է։ Եղել են ուսուցիչներ, ովքեր ընդդիմացել են այդ ամենին»,- իր ելույթում նման հայտարարությամբ հանդես եկավ ակցիայի մասնակիցն ու որպես եզրափակում տեղեկացրեց՝ մարտի 13-ին, ժամը 15։00 նորից հավաքվելու են հրաժարականի պահանջով։ 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ