Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ

ՆԻԿՈ՞ԼՆ ԷՐ ԳԱԳՈՅԻ «ԲԵՐԱՆՈՎ ԽՈՍՈՒՄ», ԹԵ՞ ԳԱԳՈՆ ԻՐԵՆԻՑ «ԴՈՒՐՍ ՏՎԵՑ»

Ներքաղաքական

­Վեր­ջին օ­րե­րին ՔՊ-ա­կան­նե­րը եւ հատ­կա­պես  «շուստ­րի» ջո­ջե­րը փոր­ձում էին լրագ­րող­նե­րին շրջան­ցել՝ աշ­խա­տե­լով չմեկ­նա­բա­նել Նի­կո­լի վեր­ջին աղմ­կոտ հայ­տա­րա­րութ­յուն­ներն ու Զե­լենս­կու` Հա­յաս­տան  հնա­րա­վոր այ­ցի մա­սին լու­րե­րը: Օ­րի­նակ` «Քա­ղա­քա­ցիա­կան պայ­մա­նա­գի­ր» խմբակ­ցութ­յան ղե­կա­վար Հայկ Կոն­ջոր­յա­նը նա­խօ­րեին պար­զա­պես հրա­ժար­վեց պա­տաս­խա­նել ՀԱՊԿ-ի ան­դա­մութ­յան սա­ռեց­ման եւ Զե­լենս­կու մա­սին հար­ցե­րին: Իսկ ա­հա Քո­չար­յան Ան­դոն, ով որ­պես կա­նոն պատ­րաս­տա­կա­մո­րեն է պա­տաս­խա­նում լրագ­րող­նե­րին, այս ան­գամ գե­րա­դա­սեց վազե­վազ փախ­չել նրան­ցից՝ փոք­րիկ «խո­րի­մաստ» մեկ­նա­բա­նութ­յուն տա­լով. ««­Սա­ռեց­ված» բա­ռը նշա­նա­կում է, որ սա­ռեց­ված է»:

 

ԳԱԳՈՅԻ «ԴՈՒԽՈՎԸ»

ՔՊ-ա­կա­նեն­րից ա­մե­նա­միա­մի՞­տը, թե՝ «ա­մե­նա­դու­խովն» էր Մել­քոն­յան Գա­գոն, ով ո­րո­շեց խո­սել: Էլ` թե Լու­կա­շեն­կոն «ճոր­տի կար­գա­վի­ճա­կով է ապ­րում», էլ` թե Ռու­սաս­տանն այդ ո՞վ ե­ղավ, որ մենք նրա ար­ձա­գան­քել-չար­ձա­գան­քե­լուն նա­յենք: Վեր­ջին նար­կո՞զն էր այդ­պես վրան ազ­դել կամ մի­գու­ցե հի­շե՞լ էր, որ ՔՊ-ա­կան­նե­րի մի­ջի, ա­մոթ էլ է ա­սել, գե­նե­րալն է, պետք է մյուս­նե­րին «դու­խո­վի» օ­րի­նակ ծա­ռա­յել, թե՞ մի այլ բան: Չ­նա­յած, «դու­խո­վի» տար­բե­րա­կը ե­րե­ւի բա­ցա­ռենք: Ն­կա­տի ու­նենք, որ այն պա­հին, երբ Գա­գոն ա­սում էր, թե՝ «Մենք ու­զում ենք ան­կախ եր­կիր դառ­նալ․ ում հետ ու­զենք՝ հան­դի­պենք, ում հետ ու­զենք՝ պայ­մա­նագ­րեր  կնքենք», նույն պա­հին Ա­լիե­ւը ոտ­քերն էր տրո­րում նի­կոլ­յան իշ­խա­նութ­յու­ննե­րի վրա, թե՝ «Հա­յաս­տա­նը, ո­րը փոր­ձում է նոր տեր գտնել՝ շտա­պե­լով ինչ-որ մե­կի գիր­կը, պետք է ի­մա­նա, որ իր միակ ճա­նա­պարհն Ադր­բե­ջա­նի բո­լոր պայ­ման­ներն ըն­դու­նելն է»: Գա­գոն էլ, հաս­կա­նա­լի է, որ­պես «ան­կախ երկ­րի հպարտ պատ­գա­մա­վոր»,  բառ ան­գամ չհղեց Ա­լիե­ւի հաս­ցեին՝ դրա­նով ցույց տա­լով, որ «դու­խո­վից» մին­չեւ «Վեր­գո» թռիչ­քը շատ ա­րագ է կա­տար­վում:

Ի­հար­կե, Գա­գո­յի այս հայ­տա­րա­րութ­յուն­նե­րին պետք չէ լուրջ վե­րա­բեր­վել: Միայն թե այս դեպ­քում խնդի­րը մի փոքր այլ է: Մաս­նա­վո­րա­պես, Նի­կո՞լն էր Գա­գո­յի մի­ջո­ցով ինչ-որ մե­սիջ­ներ հղում, թե՞ դա ըն­դա­մե­նը նոր-նոր աշ­խա­տան­քի վե­րա­դար­ձած եւ մի­գու­ցե դեռ ի­րա­վի­ճա­կին չտի­րա­պե­տող Գա­գոն ի­րե­նից «դուրս տվեց»: Կամ մի­գու­ցե այս­տեղ բո­լո­րո­վին այլ հանձ­նա­րա­րա­կան­նե­րի՞ հետ գործ ու­նենք:

ՈՎ՞ ՏԱՐԱԾԵՑ ԶԵԼԵՆՍԿՈՒ ԱՅՑԻ ԼՈՒՐԸ

Ի­րա­կա­նում, ինչ­պես ո­րոշ հե­տաքր­քիր աղբ­յուր­ներ են հավաս­տիաց­նում, այս օ­րե­րին Նի­կո­լը փոր­ձում է կրքե­րը հան­դար­տեց­նել: Մի կող­մից` նա պետք է որ հաս­կա­նար, որ իր վեր­ջին հայ­տա­րա­րութ­յուն­նե­րը շի­կաց­նե­լու են ոչ միայն հայ-ռու­սա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րը, այլ նաեւ` ներ­հա­յաս­տան­յան մթնո­լոր­տը: Ընդ ո­րում, աղբ­յու­րը նաեւ կար­ծում է, որ Զե­լենս­կու հնա­րա­վոր այ­ցի մա­սին «տե­ղե­կատ­վա­կան ար­տա­հոս­քը» տե­ղը-տե­ղին նյար­դայ­նաց­րել է Նի­կո­լին: Այ­սինքն` այդ այ­ցի մա­սին ի­րա­կա­նում եվ­րո­պա­նե­րում դեռ միայն ակ­նարկ­ներ են ե­ղել, վերջ­նա­կան ո­րո­շում չկա: Եվ երբ այդ նախ­նա­կան խո­սակ­ցութ­յու­ննե­րը հայտն­վե­ցին հա­յաս­տան­յան հրա­պա­րա­կա­յին դաշ­տում, Նի­կո­լը դրա տակ դի­տա­վո­րութ­յուն է տես­նում:

­Կար­ծես թե այդ­պես էլ կա, փաստն այն է, որ Ար­ցա­խում հայ զին­վոր­նե­րի մահ­վան մեջ ու­ղղա­կի մաս­նակ­ցութ­յուն ու­նե­ցած Զե­լենս­կու հնա­րա­վոր այ­ցի մա­սին խո­սակ­ցութ­յուն­ներն էլ ա­վե­լի թե­ժաց­րին հա­յաս­տան­յան ներ­քին մթնո­լոր­տը: Ն­ման է նրան, որ Զե­լենս­կու պատ­մութ­յու­նը կպցնե­լով Նի­կո­լի վեր­ջին հա­կա­ռու­սա­կան հայ­տա­րա­րութ­յուն­նե­րին` ո­րոշ հայտ­նի ու­ժեր պար­զա­պես փոր­ձում են էլ ա­վե­լի սրել Մոսկ­վա­յի զայ­րույ­թը՝ դրա­նով Նի­կո­լին ա­սած­նե­րից նա­հան­ջե­լու եւ ռուս­նե­րի հետ թշնա­մութ­յան դաշ­տում ան­դառ­նա­լիութ­յան կե­տից այն կողմ տա­նե­լու հա­մար: Սա­կայն դա հա­վել­յալ խնդիր­ներ է ա­ռա­ջաց­րել Նի­կո­լի հա­մար: Բանն այն է, որ հան­րութ­յան մի էա­կան հատ­վա­ծը Զե­լենս­կու պատ­մութ­յու­նը տես­նում է ոչ միայն Մոսկ­վա­յի հետ հա­յաս­տան­յան իշ­խա­նութ­յուն­նե­րի քյալ­լա տա­լու տի­րույ­թում, այլ հա­մա­րում է ու­ղիղ ապ­տակ ողջ ժո­ղովր­դին: Եվ այն պա­հին, երբ ա­ռանց այդ էլ խնդիր­նե­րի պա­կաս չկա, սա դառ­նում է Նի­կո­լի հա­մար ա­վե­լորդ գլխա­ցա­վանք:

Ընդ ո­րում, մի այն­պի­սի ի­րա­վի­ճա­կում, որ նույ­նիսկ դժվար է ա­սել, թե ներ­հա­յաս­տան­յան մթնո­լորտն ուր է գնա­լու, ո­րի հետ կապ­ված Նի­կոլն ար­դեն իսկ լուրջ մտա­հո­գութ­յու­ներ ու­ներ: Թ­վար­կենք միայն վեր­ջին դեպ­քե­րը: Նախ` սե­ւան­ցի ձկնորս­ներն ա­մե­նաու­ղիղ ձե­ւով դուրս ե­կան իշ­խա­նութ­յուն­նե­րի դեմ, ա­վե­լին՝ պար­տադ­րե­լով ինչ-որ կերպ ի­րենց հետ լե­զու գտնել: Հի­մա էլ ծա­վալ­վում է «խո­պան­չի­նե­րի բուն­տը», ո­րը թե ինչ­պես է հու­նից հա­նել ա­ռանց այդ էլ գերն­յար­դա­յին վի­ճա­կում գտնվող Նի­կո­լին, կա­րե­լի է դա­տել այս հար­ցով նրա ե­լույ­թից, որ­տեղ ինքն ի­րեն գե­րա­զան­ցեց աբ­սուր­դի ժան­րում՝ հաս­նե­լով մարդ­կանց ոտ­քով օ­դա­նա­վա­կա­յան ու­ղար­կե­լու «գա­ղա­փա­րին»: Մեծ աղ­մուկ է նաեւ Ե­կե­ղե­ցու դեմ ցույ­ցի թե­մա­յով, եւ սա եւս հան­րա­յին կար­ծիքն ու­ղիղ կա­պում է Նի­կո­լի, այ­սինքն՝ նրա կնոջ հետ: Եվ այս­պես շա­րու­նակ: Այս ա­մե­նը Նի­կո­լի հա­մար, Ե­րե­ւա­նի քա­ղա­քա­պե­տա­րա­նի ընտ­րութ­յուն­նե­րում ըն­դա­մե­նը 9 տո­կոս ձայն հա­վա­քե­լուց հե­տո, հեր­թա­կան լուրջ ազ­դակն է: Այ­սինքն, ե­թե դեռ կար կար­ծիք, թե կորց­նե­լով Ե­րե­ւա­նի ձայ­նե­րը, մեկ է, մար­զե­րը մնում են Նի­կո­լի հետ, ա­պա հի­մա, երբ նման պայթ­յուն­ներ են մար­զե­րում, այդ հույ­սը եւս սկսում է ի չիք դառ­նալ: Նաեւ  չի աշ­խա­տում եր­բեմ­նի պո­պու­լիզ­մը, ո­րը ժա­մա­նա­կին հար­յուր հա­զա­րա­վոր մարդ­կանց էր «զոմ­բիաց­նում»: Մինչ­դեռ ա­ռա­ջի­կա­յում դեռ պետք է կա­տա­րել մի շարք քայ­լեր, ո­րոնց ուղ­ղութ­յամբ ար­դեն իսկ կա ծայ­րա­հեղ հան­րա­յին ան­հան­դուր­ժո­ղա­կա­նութ­յուն: Իսկ այդ դեպք­ում, օ­րի­նակ, ինչ­պե՞ս է Սահ­մա­նադ­րութ­յուն փո­խե­լու, էլ չա­սած, որ հեր­թա­կան ընտ­րութ­յուն­նե­րը սկսել են կա­մաց-կա­մաց ի­րենց զգաց­նել տալ:

ՅՈՒՐԱՅԻՆՆԵՐԻ ՄՈՏ ՕՏԱ՞Ր

­Նի­կո­լի հա­մար, թե­րեւս, մեկ այլ խնդիր է, որ սե­փա­կան թի­մա­կից­ներն են սկսել, հաս­կա­նա­լով թե չհաս­կա­նա­լով, քայ­լեր կա­տա­րել, ո­րոնք էլ ա­վե­լի են շի­կաց­նում մթնո­լոր­տը: Օ­րի­նակ` հի­շա­տակ­ված աղբ­յուրն ակ­նար­կում է, որ Էջ­միած­նի իշ­խա­նութ­յուն­նե­րը, մեծ աղ­մու­կից վա­խե­ցած, Նի­կո­լի հրա­հան­գով է, որ ար­գե­լե­ցին հա­կաե­կե­ղե­ցա­կան ակ­ցիան: Ու դրա­նից հե­տո ինչ­պե՞ս հաս­կա­նալ, որ Ա­վին­յանն ար­տո­նում է այդ ակ­ցիա­յի անց­կա­ցու­մը Ե­րե­ւա­նում: Ընդ ո­րում, ե­թե լուրջ մի­ջո­ցա­ռում լի­ներ, է­լի ո­չինչ: Բայց մաս­նա­կից­նե­րի խղճուկ քա­նա­կը հեր­թա­կան հար­վածն էր՝ ուղղ­ված Նի­կո­լին: Թե սա՞ էր քո հա­կաե­կե­ղե­ցա­կան ար­շա­վի ի­րա­կան թա­փը: Ընդ ո­րում, ան­կախ այն բա­նից, թե այս ար­շա­վի ա­կունք­նե­րում նա՞ էր կանգ­նած, կի՞­նը՝ Ան­նան, թե՞  այլ ծպտյալ կազ­մա­կեր­պիչ­ներ. մեկ է, հար­վա­ծը բա­ժին հա­սավ Նի­կո­լին:

­Կամ այս հա­մա­տա­րած աղմ­կոտ դեպ­քե­րի ֆո­նին ինչ­պե՞ս հաս­կա­նալ, որ Ա­վին­յա­նը հեր­թա­կան աղմ­կոտ թե­ման է օ­րա­կարգ բե­րում: Խոս­քը Կոն­դի մա­սին է, ո­րը ո­րո­շել են քան­դել, եւ մարդ­կանց այն­քան խղճուկ փոխ­հա­տու­ցում են ա­ռա­ջար­կում, որ այդ ֆո­նին ան­գամ Հ­յու­սի­սա­յին պո­ղո­տա­յի նախ­կին սե­փա­կա­նա­տե­րե­րի թա­լա­նի հին պատ­մութ­յունն է սկսում իս­կա­կան բա­րե­գոր­ծութ­յան կեր­պար ստա­նալ: Այն, որ կոն­դե­ցի­նե­րը պայ­քա­րե­լու են, դա հաս­կա­նա­լի է: Են­թադ­րե­լի է նաեւ, որ այս դեպ­քում եւս Նի­կո­լը, ըստ ա­մե­նայ­նի, կգե­րա­դա­սի նա­հան­ջել: Բայց ի՞նչ է ստաց­վում, աղմ­կոտ խա­ղը սկսի Ա­վին­յա­նը, իսկ վա­խե­ցած նա­հան­ջո­ղի հա­վա­նա­կան կեր­պա­րի «դափ­նի­նե­րը» մնան Նի­կո­լի՞ն:

Ու ին­չո՞ւ միայն Ա­վին­յա­նը. ԿԳՍՄ նա­խա­րար Ժան­նան քի՞չ բան է ա­րել հա­կա­նի­կոլ­յան ան­հան­դուր­ժո­ղա­կա­նութ­յան էլ ա­վե­լի ծաղկ­ման ուղ­ղութ­յամբ: Բա Ա­լե­նը՝ իր եղ­բոր կնո­ջով հան­դերձ: Կամ նո­րից գանք հնչեց­ված հար­ցին՝ իսկ Մել­քոն­յան Գա­գոն ի­րա­կա­նում ո՞ւմ հանձ­նա­րա­րա­կա­նով էր նմամ մեծ-մեծ հայ­տա­րա­րութ­յուն­ներ ա­նում: Եվ այս­պես շա­րու­նակ. դի­տա­վո­րութ­յո՞ւն է, սա­բո­տա՞ժ, թե ու­նեն վե­րին հրա­հանգ՝ Նի­կո­լին այն­պի­սի փա­կու­ղու ա­ռաջ պա­հել, որ մտքով ան­գամ չանց­նի՝ «թռնել»:

Ընդ ո­րում, հենց այն ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում, երբ ար­տա­քուստ հան­դարտ եւ ան­տար­բեր թվա­ցող հա­յաս­տան­յան հան­րութ­յան խոր­քե­րում սկսել են եռ­ման նշույլ­ներ նկատ­ել, ո­րոնք հա­մա­պա­տաս­խան ուղ­ղորդ­ման դեպ­քում կա­րող են լուրջ տեկ­տո­նիկ տե­ղա­շար­ժե­րի վե­րած­վել: Վեր­ջին դեպ­քը. նա­խօ­րեին տա­րած­վեց լուր, թե ՔՊ-ի գրա­սենյակ­նե­րից մե­կի մոտ պայ­թու­ցիկ սարք է տե­ղադր­ված: Ի­րա­վա­պահ­նե­րը քիչ անց շտա­պե­ցին հեր­քել, թե՝ պայ­թու­ցիկ սարք չէր, այլ՝ «մուլ­յաժ»: Բայց դրա­նից բա՞ն է փոխ­վում. մեկն այս ան­գամ «մուլ­յա­ժով» է ՔՊ-ին սպառ­նում, մեկն էլ, ո՞վ է բա­ցա­ռում, որ թե­կու­զեւ այս օ­րի­նա­կով կանց­նի ի­րա­կան պայ­թու­ցիկ­ներ տե­ղադ­րե­լու: Այս ա­ռու­մով հե­տաքր­քիր էր քա­ղա­քա­գետ Ս­տե­փան Դա­նիել­յա­նի մեկ­նա­բա­նութ­յու­նը . «Չեմ բա­ցա­ռում, որ տե­ղադր­ված ռում­բե­րի մա­սին գնա­լով ա­վե­լի շատ տե­ղե­կութ­յուն­ներ կլսենք: Ռում­բե­րը կա­րող են նաեւ պայ­թել, գու­ցե մի նոր ՊՊԾ գունդ նո­րից գրա­վեն: Կ­հա­ջող­վի՞ արդ­յոք վատ «պա­րո­ղին» փախ­չել շուռ տված խա­ղա­տախ­տա­կի մո­տից, իսկ ե­թե ան­գամ այդ վատ «պա­րո­ղին» դա հա­ջող­վի, ում ան­գամ Ա­վա­րայ­րի ճա­կա­տա­մար­տը, դա­սագր­քերն ու Ա­րա­րատ սարն են խան­գա­րում, մենք ենք մնա­լու ջարդ­ված խա­ղա­տախ­տա­կի մոտ»:

­Նի­կո­լը գնում է եվ­րո­պա­յա­հա­ճո տար­բե­րա­կով, թե՝ ռուս­ներն են ու­զում ինձ «հե­ղաշր­ջել»: Ու ի՞նչ է, Ա­լե՞նն է «ռսի մար­դը», Ա­վին­յա՞­նը, թե՝ ԿԳՍՄ-ի Ժան­նան…

­Մինչ­դեռ Գա­գոն գո­նե մեկ տե­ղին ակ­նարկ հնչեց­րեց. «Հի­մա էլ, ե­թե 100 հա­զար մարդ դուրս գա, կա­րող է իշ­խա­նա­փո­խութ­յուն ա­նել»: Իսկ որ այդ 100 հա­զարն ար­դեն իսկ կա­րող են փո­ղոց դուրս գալ, ասում են, Նիկոլն էլ է վստահ:

ԱՐՄԵՆԱԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ