Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ

Արեւմուտքը փորձում է ընդլայնել հակառուսական ճակատը մեզնով. Ռուստամյան

Թեմա

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆԸ, անդրադառնալով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ Հայաստան հնարավոր այցին, ընդգծեց, որ սա ավելի է դժվարացնելու մեր երկրի իրավիճակը: Նրա գնահատմամբ` հիմա էլ դառնալու ենք ռուս-ուկրաինական պատերազմի թատերաբեմ:

— Դուրս եկավ, որ այսօր Փաշինյանի արտաքին քաղաքականությունը Ռուսաստան-Արեւմուտք գլոբալ պատերազմը Հայաստան բերելն է: Հասկանո՞ւմ եք, թե դրանից ինչ կբխի։ Արեւմուտքը փորձում է ընդլայնել հակառուսական ճակատը: Եթե դու պատերազմի մեջ ես Ռուսաստանի հետ, պետք է հակառուսական ճակատն ընդլայնես: Հիմա դա ընդլայնվում է մեզնով, ինչը կործանարար է լինելու Հայաստանի համար: Մի օր կարող ենք արթնանալ ու իսկապես տեսնել` ընդանրապես այստեղ չկանք, մեր տարածքում կանգնած են Ռուսաստան-Արեւմուտք պատերազմը տանող ուժերը, իրենք են թելադրում մեր ով, որտեղ լինելը: Պետականության կորուստը մեր աչքի առաջ ուղիղ տեսնում ենք։ Հայ ժողովուրդը նման կորուստներ երբեք չի ունեցել, ինչ-որ հիմա կարող է ունենալ` այս անպատասխանատու պահվածքի պատճառով:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ