Մխիթարյան, թե՞ Սուչիչ.Կիվուն դեռ վերջնական որոշում չունի Հայաստանի հավաքականում Տիկնիզյանն այլ դեմք է ցույց տալիս. հունական մամուլի դիտարկումները Մարտնչող «բարեփոխիչների» կլանը հերթական սուտն ու կեղծիքն է տարածում Ամենակարեվորն է, որ երեք առաջնորդները կարողացան նստել մեկ սեղանի շուրջ Պատահական չէ, որ Պուտինն ի ցույց դրեց «միջուկային ճամպրուկը» Զատկից հետո ներկած ձուն մեզ պետք չէ․ Շարմազանովը՝ Փաշինյանին Թքե՛ք այդ մանդատների վրա, պահել եք որ ի՞նչ․ Հայկ Բաբուխանյան «Անհաջողության ջենթլմենները» կրկին հանձնվում են Նիկոլը փորձում է Մոսկվային համոզել, թե ինքը Հայաստանը ԵՄ կազմում տեսնում է 20 տարի անց Խոշոր վթար Վանաձորի գլխավոր ճանապարհին. Տեսանյութ

ՓԱՆՋՈՒՆԻ

Ընկեր Փանջունի

ՀԱՆԵԼՈՒԿ

Այն ինչն է, ին­չը, որ երբ հաս­նում է ­Մոսկ­վա, փի­սիկ է դառ­նում, իսկ երբ գնում է ­Փա­րիզ` վագր։

**

 ԽՈՊԱՆՉԻՆԵՐԻ ԵՐԳԸ

 (ՆԻԿՈԼԻ` «ԹՈՂ ԽՈՊԱՆՉԻՆԵՐԸ ԻՐԵՆՑ ՀԱՄԱՐ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆ ՏԱՆՈՂ ՃԱՆԱՊԱՐՀ ԿԱՌՈՒՑԵՆ» ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

­­Ճա­նա­պարհ, գո­նե մեկ-մեկ մեզ

­­Փա­րա­քա­րով աէ­րո­պորտ տար։

**

ՏՐՈՐԱԾ ԱՐԱՀԵՏՆԵՐ

(ՆԻԿՈԼԸ` ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԵՏ ՋԵՐՄ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

ՀՅԴ - ից հայտ­նում են, որ ­Նի­կո­լը ­Մակ­րո­նի հետ ջերմ հա­րա­բե­րութ­յուն­ներ է ստեղ­ծում, որ­պե­սզի ճա­նա­պարհ բա­ցի` ­հան­րա­պե­տութ­յան փո­ղե­րը վերց­նե­լու ու «հայ­դե՝ Փա­րիզ» թռնե­լու հա­մար։

 **

ԽԱՉԱԳՈՂԻ ՀԻՇԱՏԱԿԱՐԱՆԸ

 Ըստ թեո­լոգ­նե­րի` ­Հա­յաս­տա­նում ­Հա­յաս­տան­յայց Ա­ռա­քե­լա­կան ­Սուրբ Ե­կե­ղե­ցու դեմ պայ­քա­րն ուղ­ղորդ­վում է ազ­գու­րաց­նե­րի, սա­տա­նիստ­նե­րի եւ «հա­վա­տա­վոր­ներ» խա­չա­գո­ղե­րի կող­մից։

**

ՎՃԱՐԻՐ ՀԱՐԿԵՐԸ, ՈՐ ՀԱՆԳԻՍՏ ՊԱՌԿԵՑՆԵՆՔ ԱՍՖԱԼՏԻՆ

Ոս­տի­կա­նութ­յու­նից հայտ­նում են, որ մար­տու­նե­ցի խո­պան­չի­նե­րին չեն փռում աս­ֆալ­տին, քա­նի որ նրանք խո­պա­նի ե­կա­մուտ­նե­րից աս­ֆալ­տի հա­մար հարկ չեն վճա­րում։

 **

ԼՈՒԿԱՇԵՆԿՈՅԻ ԵՐԳԸ` ՈՒՂՂՎԱԾ ՆԻԿՈԼԻՆ

(ԼՈՒԿԱՇԵՆԿՈՅԻ` «ՓԱՇԻՆՅԱՆԸ ՔԻՉ ՄԵՂՔ ՈՒՆԻ» ՀԱՅԱՍՏԱՆ-ԱԴՐԲԵՋԱՆ-ՀԱՊԿ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ, ՎԵՐՋԻՆԻՍ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

­­Մեկ կան­չում ես, մեկ էլ խա­բում` մո­լո­րում,

­­Դու ան­մեղ ես, քո ­Մակ­րոնն է մե­ղա­վոր:

**

ՆԻԿՈԼԸ ԴԱՇՆԱԿ Ա ԸՆԿԵԼ

Ըստ ­Գա­գիկ ­Սու­րեն­յա­նի` ­Նի­կո­լը ՀԱՊԿ-ում ՀՀ ան­դա­մութ­յու­նը սա­ռեց­րել է, քա­նի որ Ուկ­րաի­նա­յի դեմ ­Պու­տի­նի ա­րած մար­ոզից հե­տո` ­Նի­կո­լի ան­դա­մութ­յունն էլ ա ձե­ռի հետ սա­ռել:

**

ԹՌԻՐ ՈՐԴՅԱԿՍ

(ԳԵՎՈՐԳ ՊԱՊՈՅԱՆԻՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԼՈՒՐԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ըստ վայ­րի թռչուն­նե­րի միգ­րա­ցիա­յի մաս­նա­գետ­նե­րի` ԱԺ-ից դե­պի կա­ռա­վա­րութ­յուն ­Գե­ւորգ Պա­պոյա­նի տե­ղա­փո­խու­մը ի­րա­կա­նաց­վե­լու է թռչուն­նե­րի գար­նա­նա­յին չվի շրջա­նակ­նե­րում:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ