Ոնց որ թարս լիներ, էդ օրը մшյրը երեխшյի կոշիկը պինդ էր կшպել, հետք չկա. նոր մանրամասներ Հավերժ փառք մեր հերոսներին.Հայտնի փաստաբանը Եռատոնի մասին Մինչև Նիկոլի իշխանազավթումը՝ ՀՀ֊ը շարժվում էր արժանապատիվ և պատերազմների չեզոքացման ճանապարհով. Արտակ Զաքարյան Զատուլինն Ադրբեջանին հիշեցրեց քնած հայ սպային Սաֆարովի ձեռքով՝ կացնով սպանելու մասին Ռուաստանում երբեք չեն մոռանա հայ ժողովրդի սխրանքները Հայրենական պատերազմում. դեսպան Տարադրամի փոխարժեքները մայիսի 9-ին Ով է Պուտինի հորը մեդալ շնորհել Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Ոչինչ անվերադարձ կորսված չէ, հաղթանակները նոր սխրանքների են կոչում սերունդներին․ Սերժ Սարգսյան Հաղթանակի շքերթի համար ռազմական տեխնիկան ժամանել է հրապարակ Աստղագուշակ մայիսի 9-ի համար

Մաստեր-կլաս՝ ինչպես դատարկել «հպարտ քաղաքացիների» գրպանը. «Փաստ»

Միջազգային

Աշխարհաքաղաքական նոր իրողությունների պայմաններում 2022 թվականին Հայաստանը բարձր տնտեսական աճ արձանագրեց, որի ազդեցությունն իներցիայով շարունակվեց նաև անցյալ տարի։ Արդյունքում էական եկամուտներ հոսեցին դեպի պետական բյուջե։ Իսկ այս տարի արտաքին գործոնների փոփոխությունների արդյունքում արդեն այնպիսի պայմաններ են ստեղծվել, որ Հայաստանի տնտեսական աճի բարձր տեմպի պահպանման համար նոր ռիսկեր են նկատվում։ Տնտեսական առումով վտանգավոր իրավիճակ է առաջացնում հատկապես հայ-ռուսական հարաբերություններում ավելացող լարվածությունը, քանի որ Հայաստանի տնտեսությունն ուղղակի սերտաճած է ռուսական տնտեսությանը։ Միայն առաջացող խնդիրները հայկական արտահանման ճանապարհին դեպի ռուսական շուկա կարող են ծնկի բերել մեր տնտեսությունը։

 

Պատահական չեն փորձագիտական շրջանակներում կանխատեսումներ արվում, որ 2024 թվականի վերջում Հայաստանի տնտեսության աճի տեսանկյունից առավել մռայլ պատկեր ենք ունենալու։ Իսկ այս պայմաններում բնական է, որ ֆինանսական մուտքերը պետբյուջե էականորեն նվազելու են։ Բայց իշխանությունները միայն հակված են խոսել այն մասին, թե ամեն տարի ավելացնում են պետբյուջե մուտքագրվող ֆինանսական ռեսուրսների ծավալը։ Ու նրանք ոչ թե քայլեր են ձեռնարկում երկրի ներտնտեսական միջավայրն ավելի բարելավելու ուղղությամբ, այլ շարժվում են ամենահեշտ ճանապարհով, այն է՝ հարկերի ու տուրքերի միջոցով դատարկել «հպարտ քաղաքացիների» գրպանը։

Օրինակ՝ գործադիրը նախաձեռնությամբ է հանդես եկել, որի համաձայն, բարձրացվելու է հարկային բեռը փաստաբանների և նոտարների համար, ինչն էլ ավտոմատ հանգեցնելու է մատուցվող ծառայությունների ինքնարժեքի բարձրացմանը։ Վերջնարդյունքում այս ծառայությունների հարկային բեռը հասարակ քաղաքացիների ուսերին է դրվելու, ովքեր օգտվում են իրավաբանական ծառայություններից։ Հաջորդ թեման վերաբերում է, այսպես ասած, «խոպանչիներին»։ Բնական է, որ կառավարության այսպիսի հարկային նախաձեռնությունը արտագնա աշխատանքի մեկնողների կողմից բուռն դժգոհության հանդիպեց. նրանք տարբեր վայրերում բողոքի ակցիաներ կազմակերպեցին ու ճանապարհներ փակեցին։ Բայց այս ամենի մեջ կա մեկ այլ ուշագրավ իրողություն:

 

Կոնկրետ «խոպանչիների» պատմությունը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ երբ դիպչում են մարդկանց գրպանին, ապա նրանք իսկույն էմոցիոնալ դրսևորումներով բողոքի են դուրս գալիս, իսկ երբ իշխանությունները մեր հայրենիքն են մասմաս զիջում թշնամուն ու Արցախը ճանաչում են Ադրբեջանի մաս, այդ նույն մարդիկ հաճախ անտարբեր են կամ էլ արդարացնում են իշխանությունների գործողությունները։ Այս է մեր ցավալի իրականությունը։ Ճիշտ է՝ արտագնա աշխատանքի մեկնողների բողոքի արդյունքում իշխանությունները որոշեցին հետ կանգնել իրենց մտադրություններից, բայց այն ուղղակի ժամանակավոր բնույթ ունի, հատկապես եթե հաշվի ենք առնում Նիկոլ Փաշինյանի սկանդալային հերթական հայտարարությունը՝ հարկ վճարելու և օդանավակայանի ճանապարհի մասին։ Երևի այդ ճանապարհներից շուտով միայն քպականները իրավունք ունենան օգտվել:

Ու ընդհանրապես, ստացվում է, որ քաղաքացիները պարտավոր են մտնել օրավուր մեծացող հարկային ու տուրքային ծանրաբեռնվածության տակ, իսկ իշխանություններն ազատ են մուտքագրված միջոցները իրենց ուզածի պես ծախսելու հարցում։ Նրանք կարող են առանց հարկ վճարողին ու ընդհանրապես հանրությանը որևէ օգուտ տալու միլիոնավոր դրամների պարգևավճարներ ստանալ, անհասկանալի ու անարդյունավետ գործուղումների մեկնել, այսինքն, իրենց լեզվամտածողությամբ ասած, «ֆռֆռալ», օրավուր ճոխացնել իրենց բարեկեցությունը և այլն: Մամուլում պակաս չկա այնպիսի հրապարակումների, որոնցում նշվում է իշխանությունների կողմից պետական միջոցներից ոչինչ չտվող միջոցառումների կազմակերպման, շռայլ գնումների, անիմաստ գործուղումների կամ աննպատակահարմար հաստիքների ավելացման մասին։

Էլ չենք խոսում քպականների հայտարարագրերի մասին, առավել ևս «չհայտարարագրվածի» մասին: Թե բա՝ համակարգային կոռուպցիան վերացած է: «Հպարտ քաղաքացին», մերօրյա «հերոսը» թող հարկեր ու տուրքեր վճարի, իսկ իշխանավորները վայելեն իրենց պաշտոնները: Ու այդքանից հետո ուզում եք, որ կամավոր հեռանա՞ն...

 






Ոնց որ թարս լիներ, էդ օրը մшյրը երեխшյի կոշիկը պինդ էր կшպել, հետք չկա. նոր մանրամասներՀավերժ փառք մեր հերոսներին.Հայտնի փաստաբանը Եռատոնի մասինՄինչև Նիկոլի իշխանազավթումը՝ ՀՀ֊ը շարժվում էր արժանապատիվ և պատերազմների չեզոքացման ճանապարհով. Արտակ ԶաքարյանԶատուլինն Ադրբեջանին հիշեցրեց քնած հայ սպային Սաֆարովի ձեռքով՝ կացնով սպանելու մասինՌուաստանում երբեք չեն մոռանա հայ ժողովրդի սխրանքները Հայրենական պատերազմում. դեսպանՏարադրամի փոխարժեքները մայիսի 9-ինՈվ է Պուտինի հորը մեդալ շնորհել Հայրենական մեծ պատերազմի ժամանակՈչինչ անվերադարձ կորսված չէ, հաղթանակները նոր սխրանքների են կոչում սերունդներին․ Սերժ ՍարգսյանՀաղթանակի շքերթի համար ռազմական տեխնիկան ժամանել է հրապարակԱստղագուշակ մայիսի 9-ի համարՄիջազգային տիեզերակայանի տիեզերագնացները շնորհավորել են ռուսներին Հաղթանակի օրվա կապակցությամբՋուր հավաքեք․ ջուր չի լինելուՊաշտոնյաներն և քաղաքական գործիչները հարգանքի տուրք են մատուցում Հայրենական Մեծ պատերազմում զոհվածների հիշատակին․ ՈՒՂԻՂՌուսական ավիացիան Կուրսկի սահմանային գոտում ծածկել է հարձակվող ուկրաինական խոշոր խմբավորումը (Տեսանյութ)Հորդառատ անձրև, կարկուտ․ առաջիկա օրերի եղանակը«Հրապարակ». ՄԱՊ–ի Ալիկի գործարանում կադրային ջարդ է«Ժողովուրդ». Ո՞ւմ է Ալեն Սիմոնյանը նվիրել 2.2 մլն դրամանոց ոսկյա թզբեհը, որը գնվել է նրա ընկերոջից«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի ախրանան կրկին դեսանտ է իջեցրել ՍյունիքումՄանր եղջերավորների գործով անցնող ԱԺ պատգամավորի քրգործը մեծ աղմուկով կուղարկվի դատարան. «Ժողովուրդ»ՌԴ-ԱՄՆ հարաբերությունների որոշակի բարելավումն արգելակել է Հայաստանը Ռուսաստանից հեռվացնելու՝ Փաշինյանի ծրագիրը․ ԶատուլինՈւկրաինական ուժերը, չնայած Մոսկվայի միակողմ հրադադարի, Կուրսկի ճակատում ճեղքման նոր փորձ են արել (Տեսանյութ)Մոսկվայում Ալիևի բացակայությունը շքերթից գնահատում են, որպես «խորացող պառակտման ախտանիշ»Պակիստանը հարձակվել է Ջամմուм և Քաշմիրում գտնվող հնդկական ռազմական բազաների վրա (Տեսանյութ)Հայտնի վիրաբույժը նոր գերժամանակակից կլինիկա է հիմնել, նրա նոր հասցեն է. Երեւան բկ, 6-րդ հարկՔեզ չէ, Ձեզ է քո համար. լարված իրավիճակ հիվանդանոցումՇտապ. Ձերբակալել են լրագրող Լիլիթ Աղեկյանին, հիմա էլ ՁՊՎ-ից տեղափոխում են հիվանդանոցԱդրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը շարունակում է ռիսկեր եւ սպառնալիքներ առաջացնել. ԻգիթյանՉեմպիոնների լիգայի շաբաթվա խորհրդանշական հավաքականը. ՈՒԵՖԱ Պապական աթոռը զբաղեցրել է ԱՄՆ ներկայացուցիչ, ով կապված է Թրամփի եւ աջակողմյան պահպանողական շրջանակների հետԱլիեւը չեղարկել է իր այցը Մոսկվա Բրիտանիայի ճնշման և Էրդողանի անձնական զանգի արդյունքում. Ուկրաինական աղբյուրՎլադիմիր Պուտինի ելույթը Մոսկվա ժամանած օտարերկրյա պատվիրակությունների ղեկավարների հանդիսավոր ընթրիքի ժամանակ (Տեսանյութ)Հռոմի նոր պապ դարձավ... Դոնալդ Թրամփը (Տեսանյութ)Կուսակցության գրասենյակում հանդիպել են «Արթուն ենք» շարժման ներկայացուցիչներինՓաշինյանին հանրահայտ «Aurus»-ով ուղեկցեցին Կրեմլ, պաշտոնական ընդունելություն է կազմակերպվածՌուսաստանի և Չինաստանի նախագահների միջև Մոսկվայում բանակցությունները տևել են մոտ 7,5 ժամԿարդինալների կոնկլավը ընտրել է Հռոմի 267-րդ պապին (Տեսանյութ)Անտանելի կորուստ… Հայտնիները սգում են Վարդուհի Վարդանյանի ամուսնու եղբոր մաhըԱդրբեջանը Թուրքիայում կմիանա «Anatolian Phoenix-2025» զորավարժություններինԱմոթ է, ամեն բան գցել էդ մարդու վրա, դա առնվազն անշնորհակալ քայլ է․Գագիկ Մելքոնյան«Ոսկե գնդակի» հավակնորդների թարմացված վարկանիշային աղյուսակը Չեմպիոնների լիգայի հաղթողի հիմնական հավակնորդ է ՊՍԺ-ն է. OptaԵրկխոսության մեջ ենք, եթե Տիկնիզյանի Եվրոպա տրանսֆերը կայանա, ակումբը կհայտարարի դրա մասին. գործակալՎիճաբանություն, ծեծկռտուք, դանակահարություն և վրաերթ՝ Աբովյան քաղաքում. կան վիրավորներԱբսուրդ է, որ թաղապետարանում խուլիգանական վարքագիծը կապում են Կրեմլի հետ. Աննա ԳրիգորյանԱդրբեջանի ԶՈւ–ն կրակ է բացել Խնածախի ուղղությամբ․ վնասվել է բնակելի տան տանիքը․ ՀՀ ՊՆ (լուսանկարներ)Ucom-ը և Hero House Yerevan-ը հայտարարում են համագործակցության մասինՀնդկաստանն Ադրբեջանից ապրանքների ներմուծման վրա արգելք է դրել. Պակիստանի դեսպանՓաշինյանը մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու Հայրենական մեծ պատերազմում հաղթանակին նվիրված միջոցառումներինՊուշկինի անվան դպրոցում առավոտից դասադուլ է Բայդենի «դիմակը պատռվել է»․ Politico
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top