00ՕՕ000 պետհամարանիշը վաճառվեց 121 միլիոն դրամով
Հասարակություն
00ՕՕ000 պետհամարանիշը վաճառվեց 121 միլիոն դրամով` մոտ 300,000 դոլարով: Այս մասին տեղեկանում ենք «Վարորդի ընկեր» ՀԿ-ի ֆեյսբույքյան էջից։
Աճուրդը մեկնարկել էր փետրվարի 23-ին։ Ներքին գործերի նախարարությունը դեռ ամիսներ առաջ էր հայտարարել, որ պահանջարկը հաշվի առնելով՝ որոշել են գործածության մեջ դնել մեքենայի պետհամարանիշների նոր խմբաքանակ ու վաճառել դրանք աճուրդով։
00 ՕՕ 000 պետհամարանիշի մեկնարկային արժեքն ամենաբարձրն էր՝ 20 միլիոն դրամ (շուրջ 50 հազար դոլար)։