Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ

Առաջիկայում ականատես ենք լինելու արցախի հասարակական֊քաղաքական ուժերի ներկայացուցիչների, ակտիվ կենսադիրք ունեցող անձանց նկատմամբ ուժ կիրառելու դեպքերի

Ներքաղաքական

ԱՀ խորհրդարանի երեք գումարման պատգամավոր, Ասկերանի նախկին քաղաքապետ Ալյոշա Գաբրիելյանը վստահ է.
-ՀՀ իշխանությունները վախվորած են արցախահայության ոգու զարթոնքից, օր֊օրի խորացող ցասումից։ Վրա հասնող հավաքական պայքարի վտանգ զգալով նրանց կողմից կանխավ  քայլեր են ձեռնարկվում հատկապես արցախահայության ղեկավարության կողքին հայտնված մարդկանց ամենատարբեր պատրվակներով պատժելու ուղղությամբ։
      Հաջորդը քայլը, որ նոր ձեռնարկվեց ուժայինների կողմից` Արցախի նախագահին ուղեկցող և անվտանգության համար պատասխանատու անձանցից մեկի` հանրահայտ մարզիկ ու մարզիչ Աշոտ Դանիելյանի նկատմամբ ոստիկանական ուժերի կողմից բերման ենթարկելու փաստն է։ Բնական է ենթադրել, որ մեղադրանքը լինելու է շինծու։
       Կռահել է պետք, որ այս և դրան նախորդած Արցախի նախագահի ,,ավտոշարասյան,, կանգնեցումը և զգուշացումները պարեկների կողմից ոչ այլ ինչ է, եթե ոչ` ոտնաձգություն Արցախի նախագահի և այլ պաշտոնատար անձանց նկատմամբ։
       Հակված եմ ենթադրել, որ առաջիկայում ևս ականատես ենք լինելու արցախի հասարակական֊քաղաքական ուժերի ներկայացուցիչների, ակտիվ կենսադիրք ունեցող անձանց նկատմամբ ուժ կիրառելու դեպքերի։
      Ապան պիտի երկենա, ժողովուրդ ջան,  ուրիշ ճար չկա։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ