Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ

Փաշինյան, դու քո երկրի անվտանգության հարցերը լուծե՞լ ես, որ դրել Ուկրաինայից ես խոսում

Ներքաղաքական

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրում է․

 

 

«Փաշինյանը փաստացի իրեն հռչակեց ոչ թե Հայաստանի, այլ՝ «Ուկրմենիայի» շահերի սպասարկող։

 

Փաշինյան, դու քո երկրի անվտանգության հարցերը լուծե՞լ ես, որ դրել Ուկրաինայից ես խոսում։

Հերիք չէ՞, «անպոչ գդալի» նման քեզ մեջ գցես։

Բոլոր «պարերը պարել» ես, հիմա էլ Ուկրաինայի փաստաբանն ես դարձել։

Թե բա՝ այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում, Ալմա-Աթայի հռչակագրի խախտում է․ դա մեզ լրջորեն անհանգստացնում է։

Ադրբեջանը ՀՀ ինքնիշխան տարածքի մի քանի հարյուր կմ օկուպացրել է, իսկ դրել Ուկրաինայի դարդն ես լացում։

Բայդե՞նն ես, Բլինքե՞նն ես, Շո՞լցն ես, Էրդողա՞նն ես… ո՞վ ես էլի, որ խառնվել ես էդ մեծ հարցի մեջ։

 

Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչեցիր ու հայաթափեցիր՝ չի անհանգստացնու՞մ, բայց Ուկրաինայի հարցն անհանգստացնու՞մ է։

 

 

Ո՞ր Ուկրաինայի։

 

Ադրբեջանի բարեկամ ու դաշնակից, որի նախագահը շնորհավորում էր Ալիեւին Արցախը գրավելու առթիվ։

 

Ո՞ր Ուկրաինայի։

 

30 տարի Հայաստանի դեմ բոլոր հարթակներում «դեմ» քվեարկած Ուկրաինայի։

 

Ո՞ր Ուկրաինայի։

 

Ադրբեջանին ֆոսֆորային զենքի մատակարարի՞։

 

Վրաստանի ղեկավարությունից գոնե օրինակ վերցրու ու մի խառնվիր նման հարցերի մեջ։

 

Նիկոլիստները հերթական անգամ հայ ժողովրդին են «փուռը տալու», իսկ իրենք «թռնեն» արեւմտյան մայրաքաղաքներում կյանք վայելեն։

 

Անթույլատրելի ու աղետալի կարող է լինել ՌԴ-ի ու ՀԱՊԿ-ի հետ դաշինքի խզումը՝ կողմնորոշվելով դեպի Արեւմուտք։

 

1920-ին հայկական քաղաքական ղեկավարոպթյունը այդ ճակատագրական սխալն արեց ու արդյունքում «դաշնակից» Արեւմուտքը մատը մատին չտվեց,երբ թուրքական բանակը հասել էր Երեւանի մատույցները։

 

Արեւմուտքի հետ «բարեկամանալու» արդյունքում 1920-ի նոյեմբերի վերջին Հայաստանից մնացել էր ընդամենը մոտ 10 հազ.քառ.կմ, եւ միայն Հայաստանի խորհրդանացումը հնարավորություն տվեց ազատվել թուրքական գերիշխանությունից՝ Հայաստանի սահմանները հասցնելով շուրջ 30 հազ.քառ.կմ։

 

Վախենամ այս անգամ նենց «փուռը տան» Հայաստանը, որ դժվար լինի «խելքի գալ» ու ակնկալել որեւէ արտաքին օժանդակություն։

 

Պատմությունը դաժան է վարվում նրանց հետ, ովքեր սեփական պատմությունից դասեր չեն քաղում։

 

Ինչպես կասեին Հին Հունաստանում՝ անհնար է նույն գետը երկու անգամ մտնել։

 

Առանց նիկոլիզմի հեռացման չի լինելու փրկության ոչ հույս, ոչ էլ՝ լույս»։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ