Արտագնա աշխատանքի մեկնողներ, պետբյուջեից կառուցած ճանապարհները ձեզ համար չեն, սա էր Նիկոլի ասածը. Զաքարյան
ՆերքաղաքականՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․
Ուրեմն, արտագնա աշխատանքի մեկնող սիրելի հայրենակիցներ,
Նույն տրամաբանությամբ, ձերոնք երևի թե Հայաստանում դպրոց և մանկապարտեզ չհաճախեն: Ոստիկանությունը պարտավոր չի ձեզ պաշտպանի տարբեր ոտնձգություններից: Բանակը պարտավոր չէ ձեզ պաշտպանի արտաքին թշնամուց: ՀՀ հյուպատոսական ծառայությունները պարտավոր չեն ձեր քաղաքացիական շահերը պաշտպանել օտար երկրներում և այլն:
Կարևոր չէ, որ տարիներ շարունակ դուք դրսից հսկայական միջոցներ (տրանսֆերներ) եք բերել Հայաստան ու այն շրջանառել ներքին տնտեսության մեջ, լուծել բազմաթիվ սոցիալական խնդիրներ: Ոչինչ, որ հայկական սփյուռքի հետ մեկտեղ, պատերազմի օրերին աջակցել եք, ինչով կարող էիք:
Նիկոլի համար պրոբլեմն այն է, որ դուք չեք ենթարկվում իրեն ու համարձակվել եք բողոքի ձայն բարձրացնել:
Իսկ զավեշտալին այն է, որ Նիկոլը` ձեր Նիկոլն է: Դուք եք նրան դարձրել ձեր գլխին ոչ միայն հարկահավաք, այլ նաև համազգային փորձանք: Ինքը հանձնել է Արցախը, ինքնագլուխ ճանաչել է Արցախն Ադրբեջանի մաս, Ադրբեջանին է թողել հայ ժողովրդի միլիարդավոր դոլարների հանգանակած ներդրումներն ու բազմաթիվ բիզնես ծրագրերը, և հիմա մուննաթ է գալիս ձեզ վրա:
Հետևություններն արեք ինքներդ: Բա Սնուփ Դոգ ա, ինչ ա, դրա փողերն ո՞վ պետք ա տա»:
Տեսանյութ
https://www.facebook.com/share/v/rFedhYgMgDSqyrhp/?mibextid=Nif5oz
