Մխիթարյան, թե՞ Սուչիչ.Կիվուն դեռ վերջնական որոշում չունի Հայաստանի հավաքականում Տիկնիզյանն այլ դեմք է ցույց տալիս. հունական մամուլի դիտարկումները Մարտնչող «բարեփոխիչների» կլանը հերթական սուտն ու կեղծիքն է տարածում Ամենակարեվորն է, որ երեք առաջնորդները կարողացան նստել մեկ սեղանի շուրջ Պատահական չէ, որ Պուտինն ի ցույց դրեց «միջուկային ճամպրուկը» Զատկից հետո ներկած ձուն մեզ պետք չէ․ Շարմազանովը՝ Փաշինյանին Թքե՛ք այդ մանդատների վրա, պահել եք որ ի՞նչ․ Հայկ Բաբուխանյան «Անհաջողության ջենթլմենները» կրկին հանձնվում են Նիկոլը փորձում է Մոսկվային համոզել, թե ինքը Հայաստանը ԵՄ կազմում տեսնում է 20 տարի անց Խոշոր վթար Վանաձորի գլխավոր ճանապարհին. Տեսանյութ

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Ընկեր Փանջունի

ԶՐՈ ԱՐԺԵՀԱՄԱԿԱՐԳ

(ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՊԵՏՀԱՄԱՐԱՆԻՇՆԵՐԸ ԱՃՈՒՐԴՈՒՄ «00ՕՕ000» ՊԵՏՀԱՄԱՐԱՆԻՇԻ 50 000 ԴՈԼԱՐՈՎ 138 ՀՈԳՈՒ ԿՈՂՄԻՑ ԳՆԵԼ ՑԱՆԿԱՆԱԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ըստ տնտե­սա­գետ­նե­րի` բա­նից պարզ­վում է, որ­քան Հա­յաս­տա­նում պետհա­մա­րա­նիշ­նե­րի թվե­րը ձգտում են զրո­յի, դրան հա­մար­ժեք դրան է ձգտում այն գնո­ղի ար­ժե­հա­մա­կար­գը։

 **

 ԸՍՏ ՆԱԽԱՍԻՐՈՒԹՅԱՆ

 (ՄԻՍԱՔ ՄԱՆՈՒՇՅԱՆԻ ԱՃՅՈՒՆԸ ՓԱՐԻԶԻ ՊԱՆԹԵՈՆՈՒՄ ՎԵՐԱՀՈՒՂԱՐԿԱՎՈՐԵԼՈՒ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ ՆԻԿՈԼԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

 Ըստ թա­ղու­մա­գետ­նե­րի` Նի­կո­լը Փա­րիզ է մեկ­նել ոչ թե վե­րա­հու­ղար­կա­վոր­մա­նը մաս­նակ­ցե­լու հա­մար, այլ` դրան հա­ջոր­դող քե­լխի։

 **

 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՉԻՆԳԱՉՈՒՆԳ

(ՀՀԿ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱԳՆ-ԻՆ ԶԲԱՂՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՏԱՐԲԵՐ ԽԱՂԵՐ` ԴՈՄԻՆՈ, ՆԱՐԴԻ, ԹԵՆԻ­Ս, ԲԱԴՄԻՆՏՈՆ ՏԱՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

ԱԳՆ-ից հայտ­նում են, որ ի­րենք վե­րոնշ­յալ խա­ղե­րը չեն ու­զում, ո­րով­հե­տեւ ի­րենք նա­խընտ­րում են քարկ­տի­կը, իսկ Ա­րա­բա­թը վաբ­շե «չին­գա­չունգ­ա» սի­րում խա­ղալ։

 **

ՀԵՐՔՈՒՄ

 (ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ՎԻԼԼԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՌԳՐԱՎԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

 Կա­ռա­վա­րութ­յու­նից  հայտ­նում են, որ խո­սակ­ցութ­յուն­նե­րը, թե իբր Մակ­րո­նը վե­րոնշ­յալ վիլ­լան բա­լան­սից բա­լանս գրան­ցե­լու է Նի­կո­լի վրա, չի հա­մա­պա­տաս­խա­նում ի­րա­կա­նութ­յա­նը։

 **

 ՔԱՎՈՒԹՅԱՆ ԽՈՊԱՆՉԻՆԵՐԸ

 (ՄԱՐՏՈՒՆԵՑԻ ԽՈՊԱՆՉԻՆԵՐԸ ԻՐԵՆՑ ՀԱՐԿԱՅԻՆ ԴԱՇՏ ԲԵՐԵԼՈՒ ԲՈՂՈՔԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ըստ Խո­պան­չի­նե­րի միութ­յան` Նի­կո­լը 2018 թվին մար­տու­նե­ցու կող­մից իր ոտ­քի տակ մորթ­վող ոչ­խա­րին նե­րում շնոր­հե­լուց հետո` հի­մի ոնց որ փոշ­մա­նել ա, ի­րանց ա ան­դա­նակ մոր­թում։

**

ՀՌԵՏՈՐԱԿԱՆ ՀԱՐՑ

(ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ՀԱՎԱՔՎԱԾ «ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱ­Ն ՀԱՎԱՔԻՆ ԿԱՐԳԱԼՈՒՅԾ ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

­Հի­մա ե­թե կար­գա­լույծ հո­գե­ւո­րա­կա­նը մաս­նակ­ցում է ընդ­դի­մութ­յան հա­վա­քին, ու­րեմն էդ ընդ­դի­մու­թյունն էլ ա՞ կար­գա­լույծ:

**

ՄԱՏԴ ԲԵՐԱԸ ՏԱՆԵՍ, ՉԻ ԿԾԻ

­Կա­ռա­վա­րութ­յու­նից հայտ­նում են, որ Նի­կո­լը եվ­րո­պա­ներ կնոջ ու ե­րե­խա­նե­րի հետ որ գնում ա, դա պե­տա­կան վատ­նում չէ, այլ վեր­ջին­ներս խնա­մում են նրան, դե­ղերն են ժա­մա­նա­կին հասց­նում, որ հան­կարծ «չկո­րի»:

**

ԳԱՂՏՆԱԶԵՐԾՈՒՄ Ա

(ՆԻԿՈԼԸ` ՄՅՈՒՆԽԵՆՈՒՄ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ ՄՈՒՐԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ա­րեւ­մուտ­քը Ռու­սաս­տան գնա­լու հա­մար Նի­կո­լից «մուր» ա հա­նում:

**

ԳՆԱ ՄԵՌԻ, ԱՐԻ ՍԻՐԵՄ` ԿԱՄ ՆՈՐ ՀԱՆԵԼՈՒԿ

(ՆԻԿՈԼԸ` ՖՐԱՆՍԻԱ ՄԱՆՈՒՇՅԱՆՆԵՐԻ ՎԵՐԱՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅԱՆԸ ԳՆԱԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Դր­սում ­հայ հե­րոս­նե­րին փա­ռա­բա­նող, Հա­յաս­տա­նում նրանց գոր­ծե­րը հո­ղին հա­վա­սա­րեց­նող:

**

ԹԱՔՆՎԱԾ ԱՃՈՒՐԴ

Ըստ Մա­տու­ցող­նե­րի միութ­յան` մեկ ­շա­բա­թից ա­վել Վա­հան Քե­րոբ­յա­նի տե­ղը նոր նա­խա­րար չեն նշա­նա­կում, քա­նի որ նրա տե­ղի հա­մար չա­յե­վո­յի գի­նը շատ բարձր են դրել:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ