Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ

Թուրքիան, Արևմուտքն ու Փաշինյանը Հայաստանը ցանկանում են դարձնել «Ուկրմենիա»․ Շարմազանով

Ներքաղաքական

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրում է․

«Թուրքիան, Արևմուտքն ու Փաշինյանը Հայաստանը ցանկանում էր դարձնել «Ուկրմենիա»։

Իսկ դա նշանակում է, որ մեր պետությունը կվերածվի հակառուսական պլացդարմի, կարող է կորցնել իր ինքնիշխանությունը՝ կրելով նոր տարածքային եւ մարդկային կորուստներ։ Տպավորություն ունեմ, թե Փաշինյանին հանգիստ չեն տալիս Սահակաշվիլու եւ Զելենսկու «դափնիները»։

Իսկ ի՞նչն է միավորում նրանց. Սերն Արեւմուտքի հանդեպ։ Ատելությունը Ռուսաստանի հանդեպ։ Եվ սեփական երկրի ու ժողովրդի գլխին բերած աղետը։ Բացի դրանից նրանք երեքն էլ անհաջողակների ակումբի պատվավոր անդամների թեկնածուներ են։ Բացի կորուստներից նրանք ոչնչով աչքի չեն ընկել։ Մի բան հստակ է. եթե հայ ժողովուրդը չազատվի Նիկոլի ռեժիմից, մեր երկրին սպառնում է դժնդակ անակնկալներ։

Հավաքական Արեւմուտքը Հայաստանից ուզում է կերտել հերթական «Հակա-Ռուսաստան», իսկ Թուրքիան ու Ադրբեջանը դրանից օգտվում են։ Նիկոլի նախընտրած արեւմտյան հարթակը հանձնեց Արցախն Ադրբեջանին։ Հերթը Հայաստանի՞նն է: Չի կարելի դիտորդի նման հետեւել թուրք-արեւմտյան ծրագրի իրականացմանը։ Կպրծնենք ու կկորենք, հասկացեք վերջապես»։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ