⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ

«Աստղիկ» բկ-ում հնարավոր է կանխել կամ գոնե դանդաղեցնել տեսողության վատթարացումը

Առողջապահական

Գ­լաու­կո­ման աչ­քի հի­վան­դութ­յուն է, ո­րը վնա­սում է տե­սան­յար­դը եւ տա­նում ան­դառ­նա­լի կու­րաց­ման, ո­րո՞նք են դան­դաղ զար­գա­ցող եւ անն­կատ կու­րաց­ման հան­գեց­նող հի­վան­դութ­յան ա­ռա­ջաց­ման եւ զար­գաց­ման պատ­ճառ­նե­րը, ինչ ախ­տան­շան­նե­րով է այն դրսե­ւոր­վում, բուժ­վում է արդ­յոք, այս եւ գլաու­կու­մա­յի ան­դառ­նա­լի հե­տե­ւանք­նե­րի մա­սին զրու­ցել ենք «ԱՍՏՂԻԿ» բկ­-ի ակ­նա­բու­ժա­կան բա­ժան­մուն­քի բժիշկ-ակ­նա­բույժ ՍՈՒՍԱՆՆԱ  ԱԼԵՔՍԱՆԴՐՈՎՆԱՅԻ հետ, ով նախ սահ­մա­նեց, թե ինչ պա­թո­լո­գիա է ին­քը` գլաու­կո­ման.

Ա­ռա­ջաց­ման եւ զար­գաց­ման պատ­ճառ­նե­րը

- Գ­լաու­կո­մա­յի ա­ռա­ջաց­ման մի շարք պատ­ճառ­նե­րից ա­մե­նագլ­խա­վորն ու վտան­գա­վո­րը աչ­քի ճնշումն է: Ա­պա ռիս­կա­յին խմբում են գտնվում դի­բե­տով, նյա­ր­դա­յին ու սրտա­յին հի­վան­դութ­յուն­նե­րով, ինչ­պես նաեւ աչ­քի տրամ­վա կամ բոր­բո­քա­յին խնդիր­ներ ու­նե­ցող մար­դիկ: Աչ­քի այս հի­վան­դութ­յան ա­ռա­ջաց­ման դեպ­քում մեծ է նաեւ գե­նե­տի­կա­կան գոր­ծո­նը: Հատ­կա­պես բաց անկ­յուն գլաու­կո­ման կապ­ված է գե­նե­տիկ մու­տա­ցիա­նե­րի հետ:

Գ­լաու­կո­մա­յի ախ­տան­շան­ները

- Սա դան­դաղ զար­գա­ցող հի­վան­դութ­յուն է, որն անն­կատ բե­րում է կու­րաց­ման: Այդ իսկ պատ­ճա­ռով, գլաու­կո­ման ան­վա­նում են «տե­սո­ղութ­յան գո­ղ»: Բաց անկ­յուն գլաու­կո­մա­յի դեպ­քում աչ­քի ցա­վեր եւ­ այլ նկա­տե­լի նշան­ներ չեն լի­նում, ուս­տի ռիս­կա­յին խմբի մար­դիկ պետք է պար­բե­րա­բար ստու­գում­ներ անց­նեն: Բաց անկ­յուն գլաու­կո­մա­յի ա­ռա­ջաց­ման նշան­ներն են տե­սա­դաշ­տի կո­րուս­տը եւ տե­սո­ղա­կան նյար­դի փո­փո­խութ­յու­նը: Իսկ փակ գլաու­կո­մա­յի դեպ­քում լի­նում են աչ­քի սուր ցա­վեր, կարմ­րութ­յուն, գլխա­ցավ, սրտխառ­նոց եւ փս­խում, աչ­քի բարձր ճնշում եւ տե­սո­ղութ­յան վա­տա­ցում:

Ի՞նչ ա­նել աչ­քի բարձր ճնշման դեպ­քում

- Գ­լաու­կո­մա­յի գլխա­վոր ախ­տա­նի­շը աչ­քի բարձր ճնշումն է: Իսկ վեր­ջինս ա­ռա­ջա­նում է աչ­քի հե­ղու­կի դժվա­րա­ցած ար­տա­հոս­քի պատ­ճա­ռով, երբ այն կու­տակ­վում է եւ հան­գեց­նում աչ­քի ճնշման: Դ­րա արդ­յուն­քում մար­դու տե­սո­ղութ­յու­նը գնա­լով վատ­թա­րա­նում է եւ­ ա­պա հան­գեց­նում կու­րութ­յան: Աչ­քե­րի խնձո­րա­կի ցա­վը, գլխա­ցա­վը եւ գլ­խապ­տույ­տը շատ լուրջ ու հիմ­նա­վոր ախ­տա­նիշ­ներ են ակ­նա­բույ­ժի դի­մե­լու հա­մար, որ­պես­զի հնա­րա­վո­րութ­յուն լի­նի ա­րագ կան­խե­լու հի­վան­դութ­յան զար­գա­ցու­մը: Բուժ­մա­նը զու­գա­հեռ բժիշ­կը նաեւ կտե­ղե­կաց­նի ֆի­զի­կա­կան եւ սնն­դա­կար­գում մտցվող անհ­րա­ժեշտ սահ­մա­նա­փա­կում­նե­րի մա­սին:

Ինչ­պե՞ս բու­ժել գլաու­կո­ման

- Ներ­կա­յումս գլաու­կո­մա­յի հիմ­նա­կան բու­ժում, որ­պես այդ­պի­սին, դեռ չկա: Պար­զա­պես պահ­պան­վում է հի­վան­դի տե­սո­ղութ­յու­նը՝ նրա կյան­քի ո­րա­կի բա­րե­լա­վե­լու նպա­տա­կով: Ճիշտ ախ­տո­րո­շու­մից հե­տո դե­ղո­րայ­քա­յին եւ վի­րա­բու­ժա­կան մե­թոդ­նե­րով այ­սօր աշ­խար­հում եւ Հայս­տա­նում` մաս­նա­վո­րա­պես «Աստ­ղի­կ» բկ­-ում գեր­ժա­մա­նակա­կից սար­քա­վո­րում­նե­րով կա­տար­վող վի­րա­հա­տութ­յուն­նե­րի շնոր­հիվ հնա­րա­վոր է կան­խել կամ գո­նե դան­դա­ղեց­նել տե­սո­ղութ­յան վատ­թա­րա­ցու­մը:

Ամ­բող­ջա­կան զրույ­ցը դի­տեք «Ի­րա­վունք TV» եւ CV-TV յու­թուբ­յան ա­լիք­նե­րում:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ