Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ

Խոպանչիներից գանձե՞լ հարկ թե՞ ոչ. Օրակարգային հարցը մեկնաբանում է բազում նախադեպային վճիռներ արձանագրած հայտնի փաստաբանը

Ներքաղաքական

Նախօեին «խոպանչիները» բողոքի ակցիա էին անում՝ փակելով Երևան-Մարտունի ճանապարհը։ Նրանք բողոքում են ՊԵԿ-ի կարգավորման դեմ, որով դրսում գրանցված աշխատանքային միգրանտները պետք է հարկ վճարեն նաև Հայաստանում։ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը վստահեցնում է, թե արտագնա աշխատողներին հարկելու մասին որոշումն ընդունվել է 2018 թվականից առաջ։

«ՊԵԿ-ը պարտավորություն է կրում իրականացնել հարկային վարչարարություն, ես կարծում եմ, որ որոշակի եկամուտների տեսակների մասով ու որոշակի սահմանաչափով կարող են կիրառվել արտոնություններ, այդ մասով մենք Ֆինանսների նախարարության հետ սկսել ենք որոշակի կոմունիկացիա, հետևաբար, անհանգստանալու, չափազանցելու, ինչ-որ քաղաքական ուժերի կողմից դրան որոշակի շեշտադրումներ տալու ու մարդկանց լրացուցիչ սթրեսի ենթարկելու կարիք չկա», - ասել է նա։

ՊԵԿ նախագահի խոսքով՝ հարկատեսակը եկամտային հարկ է, ՌԴ-ում կազմում է 13 տոկոս, Հայաստանում՝ 20 տոկոս, այսինքն՝ 7 տոկոսը պետք է վճարեն Հայաստանում։

Բադասյանը վստահեցրեց, որ ի սկզբանե պատրաստ են եղել ընդառաջ գնալ արտագնա աշխատանքի մեկնողների պահանջներին։ «Ուղղակի չէինք պլանավորել, որ արձագանքն այսպես էմոցիոնալ պետք է լինի», - նշել է նա։

Իսկ, որքանով է իրավաչափ իրավական տեսանկյունից վերը նշվածը հարցի պատասխանը փորձել ենք ստանալ  բազում նախադեպային վճիռներ արձանագրած, ՀՀ-ում աղմկահարույց գործերով ամենահայտնի փաստաբան, «Լեվ Գրուպ» փաստաբանական ընկերության ղեկավար ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՑ, ով արձանագրեց հետեւյալը.

-Թեման զգայուն թեմա է, արձանագրեմ, որ նման զգայուն թեմաները մինչեւ իրավանորմ դառնալը անհրաժեշտ դնել հանրային քննարկման, ավելին անհրաժեշտ է այնպիսի ձեւաչափով ներկայացնել, որպեսզի անձանց գիտակցությունը փոխվի: Նկատել եմ, որ որոշ քաղաքական այրեր, գործից չհասկացող, բայց սոցցանցերում  «ամենագիտակ» անձիք ցանկացած բարեփոխման տակ դնում են իրենց «ուրույն» կարծիքը:

Յուրաքանչյուր անձ անկախ նրանից` սիրո՞ւմ է գործող իշխանությանը, թե՞ ոչ առաջին հերթին իրեն հարց պետք է տա. «Դու ի՞նչ ես արել, որպեսզի երկիրդ դառնա հզոր»: Ամեն անգամ հարկ վճարելով յուրաքանչյուրն իրեն պետք է բռնի այն գիտակցության վրա, որ իր երկրի հզորացումը պայմանավորված է բացառապես իր վճարած հարկով: Ես օրինակներ բերեմ ԱՄՆ-ից , որտեղ բիզնեսից հարկվում է հիսուն տոկոս, ֆիզիկական անձանցից` քառասուն տոկոս, նույնը նաեւ Եվրոպայում է: 

Հայտնի փաստաբանը ընդգծում է.

-Ամփոփելով խոսքս, փաստում եմ, որ այս գաղափարը իրավաչափ է եւ ամենակարեւորը վաղը նույն անձիք անցնելու են թոշակի, որոնց պետությունը ունի պոզիտիվ պարտավորություն վճարելու ծերունական թոշակ: Իսկ վերջիններս բողոքելու են, թե թոշակը ցածր է: Հարկավոր է պետությանը ընկալել, որպես մեծ տուն, իսկ մեծ տան ղեկավարը ունի պարտավորություն իր գործողությունների մասին հանգամանալից ներկայացնի իր տան անդամներին այնպես, որպեսզի ե՛ւ չկպնի ընտանիքի անդամների արժանապատվությանը, ե՛ւ թույլ չտա, որ կողքից մուտիտ անողները, այսպես ասած, եղանակ չստեղծեն:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ