Զինծառայող է կյանքից հեռացել Հոկտեմբերի 10-ի աստղագուշակ. ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին Միշտ մտածում եմ, որ եթե հայրս վաղ տարիքում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ֆուտբոլիստ չդառնայի․ Մխիթարյան Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Փաշինյանը ազդարարել է Ամուլսարի հանքավայրի շահագործման մասին «Известия»-ն մեղադրում է ԵԱՏՄ-ում հայ նախարարին կոռուպցիոն գործարքների մեջ ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը շնորհավորել է Երեւանի տոնի կապակցությամբ Հզոր մագնիսական փոթորիկը կծածկի Երկիրը․ տեխնիկան կարող է խափանվել, մարդիկ վատ կզգան իրենց Ինչպիսի՞ ձմեռ է սպասվում այս տարի Օվերչուկ․ աշխարհում դոլարից հրաժարվելու գործընթացն այլևս հնարավոր չէ կանգնեցնել

«Նռան գույնը»․ հայ-ֆրանսիական պարային ներկայացում՝ նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին

Ազդագրեր

Ա․ Սպենդիարյանի անվան Օպերայի և Բալետի ազգային ակադեմիական թատրոնում մարտի 15-ին եւ 16-ին՝ ժամը 19։00-ին, կցուցադրվի «Նռան գույնը» անվանումով հայ-ֆրանսիական պարային ներկայացում՝ նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին։

Պարուսույցը եւ գեղարվեստական ղեկավարը Մուրադ Մերզուկին է, իսկ գաղափարի հեղինակն է Սաթէ Խաչատրյանը։ Ցանկություն ունենալով երկխոսություն ստեղծել տարբեր մշակույթների եւ արվեստի տարբեր ճյուղերի միջև՝ այս ներկայացումը համատեղում է հիփ-հոփը հայկական ավանդական պարի, իսկ հայկական ավանդական երաժշտությունը՝ էլեկտրո երաժշտության հետ՝ փորձելով բեմից հանդիսատեսին փոխանցել Սերգեյ Փարաջանովի արվեստի ողջ պոեզիան։

«Սաթէ – Աթղը» թատերական միության գեղարվեստական ղեկավար Սաթէ Խաչատրյանի հրավերով Մուրադ Մերզուկին՝ իր օգնական Կադեր Բելմոկթարի ուղեկցությամբ, առաջին անգամ են գալիս Հայաստան։ Նախագծի իրականացմանն աջակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը եւ Հայաստանում ֆրանսիական ինստիտուտ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության ֆրանսիական մասնաճյուղը /ՀԲԸՄ/։

Երեւանյան հյուրախաղերը կազմակերպվում են ԿԳՄՍ նախարարության, Երեւանի քաղաքապետարանի եւ Լիոնի մետրոպոլի աջակցությամբ:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ