Երբ Աստված ապրում է մարդու մեջ, մաքրում է նրան Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել. Factor.am Վարորդական իրավունքից զրկվածները կրկին մեքենա կվարեն՝ առանց քննության․ Փաշինյան Անկարայի կեղտոտ խաղը Թեհրանի նկատմամբ Համանման ախտանիշներով տառապող մեկ այլ քաղաքացի էլ 8 տարի առաջ հայտարարել էր, որ Արցախը Հայաստան է և վերջ. Արցախցի քաղաքագետ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց մշակույթի մի խումբ գործիչների Հորմուզի նեղուցում ԻՀՊԿ-ն նավթատար է գրավել (Տեսանյութ) Իրանի հեռուստատեսությունը հանրությանը սովորեցնում է AK-47 ավտոմատ օգտագործել (Տեսանյութ) Հայաստանը բազմաթիվ թելերով կապված է Ռուսաստանի հետ, իսկ սա Փաշինյանը շատ լավ է հասկանում. Քաղաքագետ Թագավորներս ծնվեցին. Մանրիկյանը կրկնակի հայր է դարձել

Ներկայումս հարցերը լուծվում են ռազմական, ոչ թե քարոզչական դաշտում

Միջազգային

Ա­մեն դեպ­քում, փաստն այն է, որ ռուս-ա­մե­րիկ­յան հա­կա­մար­տութ­յու­նը մտել է կուլ­մի­նա­ցիոն փուլ, ին­չը տե­սա­նե­լի է ինչ­պես ուկ­րաի­նա­կան, այն­պես էլ՝ հա­րավ­կով­կաս­յան խա­ղա­տախ­տա­կին (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=276864&l=am): Դ­րա դե­տալ­նե­րից մեկն էլ Նա­վալ­նիի պատ­մութ­յունն է, որն այս պա­հին Վա­շինգ­տո­նը փոր­ձում է ողջ թա­փով աշ­խա­տեց­նել: Բայց մեծ հարց է, թե սրա­նից ինչ կստա­նան:

Այս­պես, տա­րօ­րի­նակ ի­րա­դար­ձութ­յու­ններ հա­ջոր­դե­ցին Նա­վալ­նիի մահ­վա­նը: Նախ, պարզ­վեց, որ նրա կի­նը` Յու­լիա Դե­կաբ­րիս­տը, պա­տա­հա­բար այդ օ­րը Մ­յուն­խե­նի կոն­ֆե­րան­սում զբոս­նում էր` Զե­լենս­կու հետ միա­ժա­մա­նակ: Այն­տեղ էլ ի­մա­ցավ ա­մուս­նու մահ­վան մա­սին, ու «ար­ցունք­նե­րի մեջ կո­րած հու­սա­հատ այ­րին» ան­գամ չկա­րո­ղա­նա­լով թաքց­նել իր... գո­հու­նակ ժպի­տը, հայտն­վեց տե­սախ­ցիկ­նե­րի ա­ռաջ։ (Ու­րա­խութ­յու­նը թաքց­նել չկա­րո­ղա­նա­լը` կա­րե­լի է հաս­կա­նալ, ինչ­քան «թաղ­ման փող» են տա­լու):

­Հա­ջոր­դը. Նա­վալ­նին մա­հա­ցավ հենց այն օ­րը, երբ ըն­կավ Ավ­դեեւ­կան: Շատ հար­մար է` հա´մ ռուս­նե­րին մե­ղադ­րե­լու ա­ռիթ, հա´մ Ավ­դեեւ­կա­յի անկ­ման լու­րը «ցրե­լու» մի­ջոց: Ի վեր­ջո, հի­մա Ա­րեւ­մուտ­քը հա­սա­րա­կութ­յուն­նե­րի մոտ նույն հարցն է գլուխ բարձ­րաց­նե­լու` սրա հա­մա՞ր էին մեր գրպա­նից հսկա­յա­կան փո­ղեր տա­լիս Կիե­ւին, որ նրանց հա­կա­հար­ձակ­ման փո­խա­րեն  ռուս­ներն ա­ռաջ շարժ­վեն: Ու­րեմն, Կիե­ւում փո­ղը կե­րել են, դեռ մի բան էլ` կիս­վե­լով այն տվող­նե­րի հետ:

­Նաեւ Նա­վալ­նիի մահ­վան շե­մին ա­մե­րիկ­յան Կոնգ­րե­սը գնաց ար­ձա­կուրդ` ա­ռանց Ուկ­րաի­նա­յին Բայ­դե­նի խոս­տա­ցած 60 մի­լիար­դը տա­լու: Սա ապ­տակ էր Բայ­դե­նին, ու հի­մա նա հա­կագ­րո­հում է` տե­սեք, Պու­տինն այն­տեղ բան­տում մարդ­կանց է սպա­նում, իսկ դուք փախ­չում եք` ռուս­նե­րին զսպե­լու հա­մար փո­ղը չտա­լով: Միայն թե Նա­վալ­նին քա­նի՞ ցեն­տի հե­տաքրք­րութ­յուն է ներ­կա­յաց­նում ա­մե­րիկ­յան ընտ­րող­նե­րի հա­մար, որ իր մա­հով օգ­նի Բայ­դե­նին` վար­կա­նիշ հա­վա­քել:

­Սա նաեւ Պու­տի­նի` այդ­քան աղ­մուկ հա­նած հար­ցազ­րույ­ցի ա­ռաջբե­րած ռեակ­ցիան «կոտ­րե­լու» հար­մար թե­մա է: Իսկ այն ա­րա­գութ­յու­նը, ո­րով տար­բեր երկր­նե­րում ա­րեւմ­տա­մետ­նե­րը ռու­սա­կան դես­պա­նատ­նե­րի ա­ռաջ «բո­ղո­քի ակ­ցիա­ներ» կազ­մա­կեր­պե­ցին, հու­շում է, որ նրանք կան­խավ «կո­ֆեի բա­ժակ էին նա­յել», գու­շա­կել, որ Նա­վալ­նին մեռ­նե­լու է, եւ հասց­րել էին պատ­րաստ­վել այդ ակ­ցիա­նե­րին:

Ու մյուս կող­մից. իսկ Պու­տի­նին ի՞նչ տվեց հե­ռա­վոր բան­տում, որ­տեղ միայն ուղ­ղա­թի­ռով կա­րե­լի է հաս­նել, փակ­ված Նա­վալ­նիի մա­հը, բա­ցի ա­վե­լորդ աղ­մու­կից, այն էլ՝ ընտ­րությ­ուն­նե­րի շե­մին: Երբ սա կա­րող է Նա­վալ­նիից նա­հա­տակ սար­քել, այ­սինքն` դրոշ, ո­րը եւս հաս­տատ Մոսկ­վա­յի շա­հե­րի մեջ չի մտնում:

Չ­նա­յած, սա նաեւ ռուս­նե­րի հա­մար վտան­գա­վոր պատ­մութ­յուն է. ե­թե ա­րեւմտ­յան հե­տա­խու­զութ­յուն­նե­րը կա­րո­ղա­նում են ռու­սա­կան ռե­ժի­մա­յին օբ­յեկտ­նե­րում հա­տուկ պաշտ­պա­նութ­յան տակ գտնվող ան­ձանց սպա­նութ­յու­նը կազ­մա­կեր­պել, դա խո­սում է ռու­սա­կան պաշտ­պա­նա­կան հա­մա­կար­գի թու­լութ­յան մա­սին: Չ­նա­յած, երբ նույն պա­հին Իս­պա­նիա­յում սպան­վում է ՌԴ-ին դա­վա­ճա­նած օ­դա­չուն, Օ­դե­սա­յում՝ Պու­տի­նին մահ­վամբ սպառ­նող՝ «Պ­րա­վի սեկ­տոր» ոչ ան­հայտ կազ­մա­կեր­պութ­յան ղե­կա­վար Յա­րո­շի մեր­ձա­վոր զի­նա­կի­ցը, պետք է որ նաեւ ա­րեւմտ­յան հա­տուկ ծա­ռա­յութ­յուն­նե­րին լուրջ մտած­մունք­նե­րի ա­ռիթ տան:

Ի­հար­կե, այն տպա­վո­րութ­յունն է, որ ռուս-ա­մե­րիկ­յան բա­խում­նե­րը տե­ղա­փոխ­վել են հա­տուկ ծա­ռա­յութ­յուն­նե­րի հար­ված-հա­կա­հար­ված­նե­րի դաշտ: Գու­մա­րած` այն քա­րոզ­չա­կան ար­շա­վը, որ ծա­վալ­վել է Մոսկ­վա­յի դեմ: Միայն թե սա գործ­նա­կան տե­սանկ­յու­նից ի՞նչ է տա­լու Վա­շինգ­տո­նին այս փու­լում, երբ խնդիր­նե­րը լուծ­վում են ռազ­մա­ճա­կատ­նե­րի մա­կար­դա­կով, դա այդ­քան էլ հաս­կա­նա­լի չէ: Ա­ռա­վել եւս, որ ռազ­մա­ճա­կա­տա­յին ի­րո­ղութ­յուն­նե­րը շա­րու­նա­կում են զար­գա­նալ Մոսկ­վա­յի օգ­տին: Այդ թվում, Ավ­դեեւ­կա­յի անկ­ման լու­րը դեռ լիո­վին չմարս­ված, ռու­սա­կան ու­ժե­րը մի քա­նի ուղ­ղութ­յուն­նե­րով շա­րու­նա­կում են ակ­տիվ հար­ձա­կում­նե­րը, ընդ ո­րում, ինչ­պես, օ­րի­նակ, ուկ­րաի­նա­կան Ուգ­լե­դա­րի ուղ­ղութ­յամբ, ար­դեն նաեւ հեր­թա­կան շրջա­պատ­ման օ­պե­րա­ցիան է սկսել տե­սա­նե­լի դառ­նալ: Ռուս­նե­րը գրե­թե գրա­վել են Պո­բե­դա հայտ­նի բնա­կա­վայ­րը, ո­րը թույլ է տա­լիս հար­վա­ծել մեկ այլ ա­ռանց­քա­յին բնա­կա­վայ­րի՝ Նո­վո­մի­խայ­լով­կա­յի թի­կուն­քին (­քար­տե­զում): Եվ այս գծի գրավ­ման դեպ­քում ռու­սա­կան ու­ժե­րի վե­րահս­կո­ղութ­յան տակ է անց­նում ռազ­մա­վա­րա­կան նշա­նա­կութ­յուն ու­նե­ցող Ուգ­լե­դար տա­նող միակ մայ­րու­ղին, այն էլ՝ գար­նա­նա­յին հա­լոց­նե­րի շե­մին, երբ մնա­ցած բո­լոր ճա­նա­պարհ­նե­րը դառ­նա­լու են ա­նան­ցա­նե­լի: Իսկ Ուգ­լե­դա­րի ան­կու­մը կփլու­զի ողջ Զա­պո­րո­ժե­ի ճա­կա­տում ուկ­րաի­նա­կան պաշտ­պա­նութ­յու­նը եւ ուկ­րաի­նա­կան բա­նա­կի պաշտ­պա­նու­նա­կութ­յան մնա­ցորդ­նե­րը:

Ա­հա, սա է այս պա­հի ռեալ ռազ­մա­կան ի­րա­վի­ճա­կը, ո­րը, ի­հար­կե, «հարց լու­ծող» հիմ­նա­կան գոր­ծոն է: Եվ այս պա­հին Նա­վալ­նիի շատ «տա­րօ­րի­նակ» մահն ու դա ծա­վա­լուն քա­րոզ սար­քե­լը` ա­վե­լի շուտ խո­սում է Վա­շինգ­տո­նի թու­լութ­յան մա­սին: Աշ­խար­հա­քա­ղա­քա­կան դաշտն ար­դեն հստակ բա­ժան­ված է, ով­քեր դեմ են ռուս­նե­րին, ով­քեր՝ ԱՄՆ-ին հար­թութ­յու­նում: Եվ այս ֆո­նին՝ ոչ մի Նա­վալ­նի ըն­թա­ցիկ ի­րո­ղութ­յու­ննե­րի վրա հա­զիվ թե ազ­դի: Մինչ­դեռ, երբ Վա­շինգ­տո­նը գնում է նման մասշ­տա­բա­յին քա­րոզ­չա­կան հնար­քի, որն ա­վե­լի յու­րա­հա­տուկ կլի­ներ մի 10-20 տա­րի ա­ռաջ, ա­պա դա խո­սում է ա­վե­լի ժա­մա­նա­կա­կից հնարք­նե­րի պա­կա­սի մա­սին: Չ­նա­յած, Թ­րամ­փը մի այն­պի­սի պայթ­յու­նավ­տանգ մթնո­լորտ է ստեղ­ծել ա­րեւմտ­յան ճամ­բա­րում, որ, թե­րեւս, Վա­շինգ­տո­նի հա­մար նաեւ նման քա­րոզ­չա­կան տրյուկ­ներն են դար­ձել խիստ անհ­րա­ժեշտ՝ գո­նե «սե­փա­կան գլխի ճա­րը տես­նել» փոր­ձող զի­նա­կից­նե­րին կող­քը պա­հե­լու հա­մար:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Երբ Աստված ապրում է մարդու մեջ, մաքրում է նրանՆախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել. Factor.amՎարորդական իրավունքից զրկվածները կրկին մեքենա կվարեն՝ առանց քննության․ ՓաշինյանԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով անցնելու տուրքերի կարգը շուտով հրապարակելու մասինԱնկարայի կեղտոտ խաղը Թեհրանի նկատմամբԲարձր եմ գնահատում Ձեր դիրքորոշումը Իրանի դեմ տեղի ունեցած ագրեuիայի վերաբերյալ․ Փեզեշքիան Համանման ախտանիշներով տառապող մեկ այլ քաղաքացի էլ 8 տարի առաջ հայտարարել էր, որ Արցախը Հայաստան է և վերջ. Արցախցի քաղաքագետԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց մշակույթի մի խումբ գործիչներիԻնչպես են մերժում Փաշինյանին. քաղաքացիները չեն վերցնում նրա «քարտեզը»Հորմուզի նեղուցում ԻՀՊԿ-ն նավթատար է գրավել (Տեսանյութ)Գերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող նոր ինքնաթիռ է եկել Հայաստան Իրանի հեռուստատեսությունը հանրությանը սովորեցնում է AK-47 ավտոմատ օգտագործել (Տեսանյութ)Քաղաքացին մերժեց Փաշինյանի մեկնած քարտեզը. «Կիսատ Հայաստան է» Հայաստանը բազմաթիվ թելերով կապված է Ռուսաստանի հետ, իսկ սա Փաշինյանը շատ լավ է հասկանում. ՔաղաքագետԹագավորներս ծնվեցին. Մանրիկյանը կրկնակի հայր է դարձելՇՏԱՊ. Կա մի ՔՊ-ական բարձրաստիճան պաշտոնյա, ով իր վարքով ու պահվածքով փորձում է վնասելԵԱ. Մ17 ԸՄԲԻՇ ՍՈՒՐԵՆ ԻՇԽԱՆՅԱՆԸ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՄՐՑԱԿՑԻՆ ՏՊԱՎՈՐԻՉ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ ԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ ԷԲԱՑ ՉԹՈՂԵՔ. Նախընտրական կտրուկ շրջադարձ. Հայտնի շամանը բացառիկ կանխատեսում է անելուՈւմ քվեարկել. քաղաքական գործիչները կոչ են անում անպայման մասնակցել ընտրություններինՇոգ եղանակին աշխատելը կարող է հանգեցնել ուղեղի հիպօքսիայի

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված