Երբ Աստված ապրում է մարդու մեջ, մաքրում է նրան Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել. Factor.am Վարորդական իրավունքից զրկվածները կրկին մեքենա կվարեն՝ առանց քննության․ Փաշինյան Անկարայի կեղտոտ խաղը Թեհրանի նկատմամբ Համանման ախտանիշներով տառապող մեկ այլ քաղաքացի էլ 8 տարի առաջ հայտարարել էր, որ Արցախը Հայաստան է և վերջ. Արցախցի քաղաքագետ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց մշակույթի մի խումբ գործիչների Հորմուզի նեղուցում ԻՀՊԿ-ն նավթատար է գրավել (Տեսանյութ) Իրանի հեռուստատեսությունը հանրությանը սովորեցնում է AK-47 ավտոմատ օգտագործել (Տեսանյութ) Հայաստանը բազմաթիվ թելերով կապված է Ռուսաստանի հետ, իսկ սա Փաշինյանը շատ լավ է հասկանում. Քաղաքագետ Թագավորներս ծնվեցին. Մանրիկյանը կրկնակի հայր է դարձել

Ում «ճիշտը» կգերիշխի Նիկոլի մոտ, MI6-ի՞, թե` Կրեմլի

Միջազգային

Այն, որ Նի­կոլ Փա­շին­յա­նի Մ­յուն­խե­նում ար­ված հա­կա­ռու­սա­կան հայ­տա­րա­րութ­յուն­նե­րը պետք է ռեակ­ցիա ա­ռաջ բե­րեին, պարզ էր: Եվ այդ ռեակ­ցիան ի­րեն ու­շաց­նել չտվեց. սկ­սած ռու­սա­կան տե­ղե­կատ­վա­կան եւ փոր­ձա­գի­տա­կան դաշ­տից, վեր­ջաց­րած նա­խա­գա­հի մա­մու­լի խոս­նա­կով բա­վա­կա­նին ծանր ար­ձա­գանք տվե­ցին:

ԿՑԿՏՈՒՐ ԱՐԴԱՐԱՑՈՒՄՆԵՐ

­Հատ­կա­պես լուրջ էր ՌԴ նա­խա­գա­հի խոս­նա­կի՝ Պես­կո­վի պա­տաս­խա­նը. «Իս­կա­պես, մենք տրա­մագ­ծո­րեն հա­կա­ռակ տե­սա­կետ­ներ ու­նենք այն բա­նի վե­րա­բեր­յալ, թե ինչ է տե­ղի ու­նե­նում Ուկ­րաի­նա­յում եւ Ուկ­րաի­նա­յի շուրջ հա­կա­մար­տութ­յան մա­սին։ Դա գաղտ­նիք չէ։ Դա լավ հայտ­նի դիր­քո­րո­շում է»: Միտ­քը, թե «տրա­մագ­ծո­րեն հա­կա­ռակ տե­սա­կետ ու­նենք» Մոսկ­վան հնչեց­նում է ա­ռա­ջին ան­գամ, թեեւ Նի­կոլն ար­դեն եր­րորդ ան­գամ է հայ­տա­րա­րում, թե՝ Ուկ­րաի­նա­յի հետ կապ­ված, Հա­յաս­տա­նը ՌԴ-ին դաշ­նա­կից չէ: Ճիշտ է, Պես­կո­վը նաեւ մի փոքր մեղ­մում է վի­ճա­կը, թե՝ «Մենք նրանց (­Հա­յաս­տա­նի) հետ հա­մա­ձայն չենք եւ հա­մա­ռո­րեն կշա­րու­նա­կենք բա­ցատ­րել մեր ճշմար­տա­ցիութ­յու­նը», բայց դա «տրա­մագ­ծո­րեն հա­կա­ռակի» ընդ­հա­նուր դառ­նա­հա­մը չի փո­խում: Իսկ դրա տակ հե­տեւ­յալն է. ով­քե՞ր են Ուկ­րաի­նա­յի հետ կապ­ված ՌԴ-ի հետ «տրա­մագ­ծո­րեն հա­կա­ռակ» դիր­քե­րում: Բ­նա­կա­նա­բար՝ հենց Ուկ­րաի­նան, Եվ­րո­պան, ԱՄՆ-ն, գու­մա­րած՝ Թուր­քիա-Ադր­բե­ջա­նը: Այ­սինքն, Մոսկ­վան Կ­րեմ­լի մա­կար­դա­կով վատ թաքց­ված տո­ղա­տա­կե­րով հրա­պա­րա­կավ հայ­տա­րա­րում է, որ իր հա­մար թիվ 1 կա­րե­ւո­րութ­յուն ներ­կա­յաց­նող ուկ­րաի­նա­կան հա­կա­մար­տութ­յան հետ կապ­ված, Հա­յաս­տանն այն նույն դիր­քե­րում է, ինչ ՌԴ-ի թշնա­մի­նե­րը:

­Նի­կո­լը փոր­ձեց թի­մա­կից­նե­րի մի­ջո­ցով մի փոքր ի­րա­վի­ճա­կը մեղ­մել, ո­րը հու­շում է, որ Մոսկ­վա­յի ազ­դա­կը տեղ հա­սել է: Այս­պես, ՔՊ-ա­կան պատ­գա­մա­վոր Գե­ւորգ Պա­պո­յա­նը այս բա­ցատ­րութ­յու­նը տվեց. «Ե­թե մենք խո­սում ենք մյու­սի տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նութ­յու­նից, նշա­նա­կում է՝ խո­սում ես քո տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նութ­յու­նից։ Ե­թե մե­կի տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նութ­յու­նը կաս­կա­ծի տակ ես դնում, դա նշա­նա­կում է, որ շատ լե­գի­տիմ է, որ եր­րորդն էլ քո տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նութ­յունն է կաս­կա­ծի տակ դնում։ Այս նրբութ­յու­նը պետք է հաս­կա­նալ: Սա Ռու­սաս­տա­նի դեմ չէ, կամ Ուկ­րաի­նա­յի կողմ չէ, սա Հա­յաս­տա­նի հա­մար է: Այն պա­հին, երբ մենք այդ­պի­սի բան չհայ­տա­րա­րենք, նշա­նա­կում է՝ մենք լե­գի­տի­մութ­յուն ենք տա­լիս այլ երկր­նե­րին, պարզ է՝ որ երկր­նե­րին, որ ի­րենք էլ Հա­յաս­տա­նի տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նութ­յու­նը կաս­կա­ծի տակ դնեն: Սա այլ կոն­տեքստ­ներ չէր էլ կա­րող ու­նե­նալ»: Լո՞ւրջ, պա­րոն Պա­պո­յան: Ու­զում եք ա­սել, որ Ադր­բե­ջանն Ուկ­րաի­նա­յին պաշտ­պա­նում է ի վնաս ի­րե՞ն: Սա­կայն նման մեկ­նա­բա­նութ­յունն ըն­դա­մե­նը մրից դուրս գալ, մրաջ­րի մեջ ընկ­նել է: Ս­րա­նով ՔՊ-ա­կան թի­մը հեր­թա­կան ան­գամ խոս­տո­վա­նեց, որ ի­րենց ղե­կա­վար­ման օ­րոք Հա­յաս­տանն այն ծայ­րա­հեղ խղճուկ վի­ճա­կում է, որ ա­մեն քայլ կա­տա­րում է սե­փա­կան անվ­տան­գութ­յան հա­մար դո­ղա­լով: Կամ այս­պես. Նի­կոլն ու ՔՊ-ն մի այն­պի­սի կուրս են ա­ռաջ տա­նում, որ եր­կի­րը հայտն­վել է նման խղճուկ վի­ճա­կում:

Ի­հար­կե, այդ­պես էլ կա, եւ դրա վկա­յութ­յու­նը Նի­կո­լի հենց այս նույն հայ­տա­րա­րութ­յունն է. ինչ­պես Մ­յուն­խեն գնա­լիս, այն­պես էլ այն­տեղ Ուկ­րաի­նա­յի հետ կապ­ված նման ընդգծ­ված հա­կա­ռու­սա­կան հայ­տա­րա­րութ­յու­նով հեր­թա­կան ծանր հար­վա­ծը հասց­րեց Հա­յաս­տա­նի անվ­տան­գութ­յա­նը: Ու ա­մե­նա­վատն այն է, որ «չգի­տես» ան­գամ, թե ին­չու, Հա­յաս­տա­նին ի՞նչ տվեց կամ ի՞նչ կա­րող է տալ Կիե­ւի նա­ցիս­տա­կան ռե­ժի­մի պաշտ­պա­նի դիր­քե­րից հան­դես գա­լը: Փո­խա­րե­նը, նման հայ­տա­րա­րութ­յու­նը մի­գու­ցե Ա­րեւ­մուտ­քի շա­հե­րի հա­մա­տեքս­տում է. թե­կու­զեւ անն­շան, սա­կայն պաշ­տո­նա­պես պե­տա­կան միա­վոր հա­մար­վող եւս մեկ եր­կրի ղե­կա­վար հա­կա­ռու­սա­կան դիր­քե­րից է խո­սում: Ու ի՞նչ ենք ստա­նում. հա­նուն ա­րեւմտ­յան շա­հե­րի Նի­կո­լը սե­փա­կան երկ­րի՞ն է հար­վա­ծում. ա­սենք դա էլ նոր բան չէ:

ԷՐԴՈՂԱՆԸ ՄՈՍԿՎԱՅԻ ՀԵՏ ՈՒՂԻՂ ԲԱԽՄԱՆ ՉԻ ԳՆՈՒՄ

­Սա­կայն այս պատ­մութ­յու­նը մեկ այլ շերտ եւս ու­նի: Նախ հի­շեց­նենք այն փաս­տը, որ Մ­յուն­խե­նում, մինչ Բ­լին­քե­նի, ա­պա՝ Ա­լիե­ւի հետ հան­դի­պու­մը Փա­շին­յա­նը հան­դի­պեց նաեւ MI6-ի ղե­կա­վա­րին: Ընդ ո­րում, դա այս այ­ցի շրջա­նակ­նե­րում ա­մե­նա­մութ հան­դի­պումն էր: Այս մա­սին Փա­շին­յա­նի գրա­սեն­յա­կը, որ­պես պաշ­տո­նա­կան հա­ղոր­դագ­րութ­յուն, միայն բուն փաստն է ներ­կա­յաց­րել. «Մ­յուն­խե­նի անվ­տան­գութ­յան հա­մա­ժող­ովի շրջա­նա­կում տե­ղի է ու­նե­ցել վար­չա­պետ Նի­կոլ Փա­շին­յա­նի հան­դի­պու­մը Մեծ Բ­րի­տա­նիա­յի գաղտ­նի հե­տա­խու­զա­կան ծա­ռա­յութ­յան ղե­կա­վար Ռի­չարդ Մու­րի հետ»: Բա ին­չի՞ց են խո­սել. ոչ մի ծպտուն, ան­գամ հան­դիպ­ման լու­սան­կա­րը: Ու սա այն դեպ­քում, երբ շատ պարզ հարց կա՝ իսկ պե­տութ­յան ղե­կա­վա­րի ի՞նչ գործն է գաղտ­նի ծա­ռա­յութ­յուն­նե­րի ղե­կա­վար­նե­րի հետ հան­դի­պե­լը: Ա­ռա­վել եւս`մե­կի, ում ան­վան հետ կապ­ված Հա­յաս­տա­նում լրջա­գույն կաս­կած­ներ կան՝ կապ­ված Ար­ցախն ա­զե­րի­նե­րին հանձ­նե­լու պատ­մութ­յան հետ:

­Բայց ե­թե Նի­կիո­լը պաշ­տո­նա­պես Մու­րին հան­դի­պե­լու պատ­ճառ չու­ներ (դրա հա­մար Հա­յաս­տա­նում կան հա­մա­պա­տաս­խան այլ պաշ­տոն­յա­ներ), ո՞րն էր այդ հան­դիպ­ման ի­մաս­տը, ա­ռա­վե­լ եւս, երբ դրան այն կար­գի գաղտ­նիութ­յուն են տա­լիս, որ նպա­տա­կի մա­սին բառ ան­գամ չեն ներ­կա­յաց­նում: Ո­րոշ կցկտուր լու­րեր կան, թե իբր Նի­կոլն է հան­դի­պում խնդրել՝ բա­ցատ­րե­լու հա­մար, թե այ­լեւս տար­բե­րակ չկա, պետք է գնա ռու­սա­կան հար­թակ՝ բա­նակ­ցութ­յուն­ներն ա­վար­տե­լու հա­մար: Նաեւ, որ Ա­լիե­ւի հետ հան­դիպ­մա­նը հենց այդ հար­ցով, ա­վե­լի կոնկ­րետ՝ կո­մու­նի­կա­ցիա­նե­րի խնդրով են ի­րե­նից պա­տաս­խան ակն­կա­լում: Նույն կցկտուր լու­րե­րը հա­վե­լում են, որ MI6-ի շեֆն ինչ­պես որ նախ­կի­նում, այն­պես էլ հի­մա է կտրուկ դեմ, որ հան­կարծ Մեղ­րիի ուղ­ղութ­յու­նը չանց­նի ռու­սա­կան աշ­խար­հա­քա­ղա­քա­կան վե­րահս­կո­ղութ­յան դաշտ, ո­րի արդ­յուն­քում բրի­տա­նա­կան մի ամ­բողջ ծրա­գիր կտա­պալ­վի: Ա­վե­լին, որ այդ դեպ­քում ին­քը՝ Մու­րը, կա­րող է եւ պաշ­տո­նին չմնալ:

Այս լու­րե­րը ճիշտ են, թե՝ ոչ, ի­հար­կե, եր­բեք չի հաս­տատ­վի: Բայց տրա­մա­բա­նո­րեն, դրանք շատ նման են ի­րա­կա­նութ­յանը. բա­վա­կան է աշ­խա­տի Մեղ­րիի հար­ցով ռու­սա­կան սցե­նա­րը, որ կոնկ­րետ MI6-ի տա­րի­նե­րի աշ­խա­տան­քը ջու­րը լցվի: Մու­րը, ի դեպ, չմո­ռա­նանք, որ սերտ կա­պե­րի մեջ է Էր­դո­ղա­նի հետ, բնա­կա­նա­բար՝ նաեւ նրա «փոքր եղ­բոր»: Սա­կայն, ի տար­բե­րութ­յուն Նի­կո­լի, Էր­դո­ղան-Ա­լիե­ւի պա­րա­գա­յում ա­ռաջ­նա­յի­նը սե­փա­կան շահն է, եւ այս դեպ­քում այդ շահն ակն­հայ­տո­րեն պա­հան­ջում է ռուս­նե­րի հետ ու­ղիղ բախ­ման չգնալ: Բ­նա­կա­նա­բար, նաեւ աչ­քի ա­ռաջ ու­նե­նա­լով այն դիր­քա­յին տե­ղա­շար­ժե­րը, ո­րոնք այ­սօր տե­ղի են ու­նե­նում Ուկ­րաի­նա­յում: Բա­ցի այդ, Ի­րանը եւ Ռու­սաս­տա­նը շատ մոտ են ռազ­մա­վա­րա­կան գոր­ծըն­կե­րութ­յան մա­սին պայ­մա­նագ­րի ստո­րագր­մա­նը, ո­րին դեմ գնալ, թե­րեւս, Էր­դո­ղա­նը կու­զե­նար, սա­կայն ու­ժային բա­լան­սի խնդի­րը դա թույլ չի տա­լիս: Ա­ռա­վել եւս, որ նույն Մ­յուն­խե­նում շատ մեծ ան­հանգս­տութ­յան թե­մա էր դար­ձել ՆԱՏՕ-ի հե­տա­գա ճա­կա­տագ­րի խնդի­րը, իսկ Թ­րամ­փի` նա­խա­գահ դառ­նա­լու շան­սերն ա­ճում են աչ­քի ա­ռաջ: Այ­սինքն, ե­թե ան­գամ այս պա­հին Էր­դո­ղա­նը քիչ հույ­սեր ու­նի, որ ռուս­նե­րի հետ ու­ղիղ բախ­ման դեպ­քում ՆԱՏՕ-ից գործ­նա­կան օ­գնութ­յուն կստա­նա, ի՞նչ կլի­նի աշ­նա­նը՝ ա­մե­րիկ­յան ընտ­րութ­յուն­նե­րի փու­լում: Կա­րե­լի է փոր­ձել մինչ այդ լու­ծել Հա­յաս­տա­նի հար­ցը, երբ մի կող­մից՝ Մոսկ­վան դեռ հիմ­նա­կան ու­շադ­րութ­յու­նը պա­հում է Ուկ­րաի­նա­յի վրա, մյուս կող­մից, ՆԱՏՕ-ն ընդգծ­ված հա­կա­ռու­սա­կան դաշ­տում է: Բայց այս դեպ­քում ան­գամ կա Ի­րա­նի գոր­ծո­նը, ո­րը, չմո­ռա­նանք, Ս­յու­նի­քում այս պա­հին սկսել է ճա­նա­պարհ կա­ռու­ցել, ո­րը շատ լուրջ ազ­դակ է Էր­դո­ղա­նի հա­մար:

Ա­հա, մո­տա­վո­րա­պես այս ընդ­հան­րա­կան ի­րա­վի­ճա­կում հնչեց Թուր­քիա­յի տրանս­պոր­տի եւ են­թա­կա­ռուց­վածք­նե­րի նա­խա­րար Աբ­դուլ­քա­դիր Ու­րա­լօղ­լո­ւի հայ­տա­րա­րութ­յու­նը, թե՝ «Զան­գե­զու­րի մի­ջանցքը» ե­թե Հա­յաս­տա­նով չանց­նի, ո­չինչ, կա Ի­րա­նի տար­բե­րա­կը. «Ադր­բե­ջա­նը բա­նակ­ցում է նաև Ի­րա­նի հետ՝ նրա տա­րած­քով մի­ջանցքն անց­կաց­նե­լու հնա­րա­վո­րութ­յան հետ կապ­ված»: Այ­սինքն, այ­նպես չէ, որ ա­մեն ինչ ա­նում ենք Հա­յաս­տա­նի տար­բե­րա­կի հա­մար: Ու դա եւս հա­վել­յալ ակ­նարկ է, որ Էր­դո­ղա­նը շա­րու­նա­կում է նա­խընտ­րել՝ ռուս-ի­րա­նա­կան ուղ­ղութ­յամբ ա­վե­լորդ սրա­ցու­մե­րի չգնալ: Եվ փաս­տը, որ Մ­յուն­խե­նից հե­տո Ա­լիե­ւը շտա­պեց Ան­կա­րա՝ «մեծ եղ­բո­րը» հյուր, գա­լիս է իր հեր­թին հու­շե­լու, որ հա­յաս­տան­յան թե­մա­յով Բա­քուն շա­րու­նա­կում է լսել Ան­կա­րա­յի հոր­դոր­նե­րը:

ՈՐՊԵՍ ՎԵՐՋԱԲԱՆ

Այս ա­մե­նը, թե­րեւս, գա­լիս է հու­շե­լու, որ Ա­լիե­ւը Մ­յուն­խե­նում շա­րու­նա­կել է «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի» հար­ցով ա­ռաջ­նորդ­վել ռու­սա­կան հար­թա­կում կամ դեմ առ դեմ Նի­կո­լի հետ բա­նակ­ցե­լու մա­սին հրա­պա­րա­կավ բարձ­րա­ձայն­ված իր տար­բե­րա­կով: Իսկ դա նշա­նա­կում է, որ Նի­կո­լը շա­րու­նա­կում է մնալ եր­կու քա­րի ա­րան­քում: Մի կող­մից՝ Մու­րի «խնդրանքն» է՝ ոչ մի ռուս, մյուս կող­մից՝ Ա­լիե­ւի պա­հանջ­նե­րը՝ բա ին­չո՞ւ չեք բա­նակ­ցում: Այդ ճնշման հե­տե­ւանք­նե­րը տե­սա­նե­լի էին նաեւ հայ հա­մայն­քի հետ հան­դիպ­ման ժա­մա­նակ Փա­շին­յա­նի պահ­ված­քից:  Բայց դրա­նից հե­տո էլ Մոսկ­վան է խոս­տա­նում «հա­մա­ռո­րեն բա­ցատ­րել իր ճշմար­տա­ցիութ­յու­նը», եւ ով ի­մա­նա, թե այդ «բա­ցատ­րութ­յու­նը» ինչ տես­քով կլի­նի: Հա, Մուրն էլ «իր ճշմար­տա­ցիութ­յու­նը բա­ցատ­րեց», ու թե ո­րի՞ «ճիշտն» ա­վե­լի հա­մո­զիչ կլի­նի Նի­կո­լի հա­մար, դար­ձել ենք դրա­նից կախ­ված:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Երբ Աստված ապրում է մարդու մեջ, մաքրում է նրանՆախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել. Factor.amՎարորդական իրավունքից զրկվածները կրկին մեքենա կվարեն՝ առանց քննության․ ՓաշինյանԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով անցնելու տուրքերի կարգը շուտով հրապարակելու մասինԱնկարայի կեղտոտ խաղը Թեհրանի նկատմամբԲարձր եմ գնահատում Ձեր դիրքորոշումը Իրանի դեմ տեղի ունեցած ագրեuիայի վերաբերյալ․ Փեզեշքիան Համանման ախտանիշներով տառապող մեկ այլ քաղաքացի էլ 8 տարի առաջ հայտարարել էր, որ Արցախը Հայաստան է և վերջ. Արցախցի քաղաքագետԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց մշակույթի մի խումբ գործիչներիԻնչպես են մերժում Փաշինյանին. քաղաքացիները չեն վերցնում նրա «քարտեզը»Հորմուզի նեղուցում ԻՀՊԿ-ն նավթատար է գրավել (Տեսանյութ)Գերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող նոր ինքնաթիռ է եկել Հայաստան Իրանի հեռուստատեսությունը հանրությանը սովորեցնում է AK-47 ավտոմատ օգտագործել (Տեսանյութ)Քաղաքացին մերժեց Փաշինյանի մեկնած քարտեզը. «Կիսատ Հայաստան է» Հայաստանը բազմաթիվ թելերով կապված է Ռուսաստանի հետ, իսկ սա Փաշինյանը շատ լավ է հասկանում. ՔաղաքագետԹագավորներս ծնվեցին. Մանրիկյանը կրկնակի հայր է դարձելՇՏԱՊ. Կա մի ՔՊ-ական բարձրաստիճան պաշտոնյա, ով իր վարքով ու պահվածքով փորձում է վնասելԵԱ. Մ17 ԸՄԲԻՇ ՍՈՒՐԵՆ ԻՇԽԱՆՅԱՆԸ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՄՐՑԱԿՑԻՆ ՏՊԱՎՈՐԻՉ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ ԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ ԷԲԱՑ ՉԹՈՂԵՔ. Նախընտրական կտրուկ շրջադարձ. Հայտնի շամանը բացառիկ կանխատեսում է անելուՈւմ քվեարկել. քաղաքական գործիչները կոչ են անում անպայման մասնակցել ընտրություններինՇոգ եղանակին աշխատելը կարող է հանգեցնել ուղեղի հիպօքսիայի

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված