Աշխա՛րհ, կանգնիր, իջնող կա. ԶԱՐՄԱՆՔ Կրшկոցներ են տեղի ունեցել Էջմիածնում. հիվանդանոց տեղափոխվածը գեներալ Մանվել Գրիգորյանի դատավոր դստեր որդին է Ընտրողը վաղուց միայն կարգախոս չի լսում. ով ինչպիսի քարոզարշավ է իրականցնում Ամերիկյան պատվիրակությունը դեռ ինքնաթիռ չնստած դեն նետեց չինացիներից ստացած ամեն ինչ Ֆրանսիական ԶԼՄ-ներ. Փաշինյանի և «IDEMIA»-ի դավադրությունը Հայաստանը կվերածի թվային համակենտրոնացման ճամբարի Զելենսկի. Ռուսաստանը պատրաստվում է հարվածել Ուկրաինայի «որոշումների կայացման կենտրոններին» Թրամփը չգիտի չինարեն, իսկ նախագահ Սին` անգլերեն. բա այդ ինչպե՞ս են իրար հետ խոսում (Տեսանյութ) Առուշի «գոլդ» զրոյական կետը Ռաֆայել Երանոսյանի «չեզոքությունը» Պատահական չէ, որ Մոսկվան հիշեցրեց՝ ով էր դարեր շարունակ կանգնեցնում թուրքական էքսպանսիան

Հանրության ընկալումն է հավաստի, թե՞ կոռուպցիայի դեմ պայքարի մասին զեկույցի հեղինակների

Թեմա

Հունվար ամսվա վերջին «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրի ղեկավար Վարուժան Հոկտանյանը շտապեց ասուլիսի ձեւաչափով «ավետել» այն մասին, թե Հայաստանը կոռուպցիայի ընկալման ինդեքսի համատեքստում բարելավել է իր դիրքը։ Վերջինս ներկայացրեց տարբեր ցուցանիշներ, հաշվարկներ, համեմատականներ տարածաշրջանի այլ երկրների հետ՝ հիմնվելով իրենց իսկ կառույցի կողմից հրապարակված զեկույցի վրա, սակայն որքան էլ փորձ կատարվեց նախորդ տարվա կտրվածքով Հայաստանում կոռուպցիայի դեմ ընթացող պայքարը ներկայացնել դրական լույսի ներքո, անգամ «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ»-ը չկարողացավ լռել, որ վերջին շրջանում պայքարի առաջընթացն իրականում կանգ է առել առաջին հերթին բարեփոխումների սահմանափակ ծավալների պատճառով՝ ի տարբերություն 2018թ.-ին հաջորդած երկու տարիների, երբ Հայաստանն ականատես եղավ «ժողովրդավարական եւ հակակոռուպցիոն զգալի բարեփոխումների». այս ձեւակերպումը վերցված է հենց Հոկտանյանի ասուլիսից, նույն ձեւակերպումը հնարավոր է տեսնել նաեւ «Կոռուպցիայի ընկալման ինդեքս – 2023» հրապարակված զեկույցում։ Փաստացի «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ»-ի զեկույցն արձանագրում է, որ Հայաստանի 2023թ. կոռուպցիայի ընկալման ինդեքսը 1 միավորով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշին (100-միավորանոց համակարգում մեր երկիրն ունի 47 միավոր), ինչպես նաեւ 1 հորիզոնականով բարելավվել է Հայաստանի դիրքը համաշխարհային վարկանիշային աղյուսակում (2023թ.-ին Հայաստանը 62-րդ տեղում է), սակայն թվային պատկերների առաջընթացներին զուգահեռ խոսվում է կոռուպցիայի դեմ պայքարի գործընթացի հետընթացի մասին, ինչն արդեն իսկ տարակուսանք եւ անվստահություն է առաջացնում հրապարակված զեկույցի հանդեպ։ Եթե զեկույցի տրամաբանությամբ Հայաստանում վերջին մեկ տարվա ընթացքում կոռուպցիայի ընկալման ասպարեզում, թեկուզ փոքր, բայց որոշակի առաջընթաց է գրանցվել, ապա ինչո՞ւ է հենց «Թրանսփարենսի Ինթերնեյշնլի» զեկույցում խոսվում այն մասին, որ Հայաստանի կոռուպցիայի ընկալման ինդեքսի այս աճը վիճակագրորեն նշանակալի չէ կամ գտնվում է վիճակագրական սխալի սահմաններում, քանի որ ինդեքսի հաշվարկման համար կիրառվող վիճակագրական մեթոդներով ստացված բավական մեծ ստանդարտ սխալի պատճառով անցանկալի մեծ է ստացվել նաեւ վստահության միջակայքը:

Հայաստանի կոռուպցիայի ընկալման ինդեքսը հաշվարկվել է որպես 6 արտաքին աղբյուրների տվյալներով հաշվարկված ենթաինդեքսների միջին թվաբանական։ Կոռուպցիայի ընկալման ինդեքսի հաշվարկի համար կիրառված վեց ենթաինդեքսներից երկուսը աճել են։ Դրանցից առաջինը (Բերթելսմանի հիմնադրամի տրանսֆորմացիոն համաթիվը) նախորդ տարվա համեմատ աճել է 4 միավորով։ Այն հաշվարկվում է հետեւյալ երկու հարցերի վերաբերյալ փորձագետների գնահատականների միջինի հիման վրա. 1.Որքանո՞վ են պատասխանատվության ենթարկվում կամ պատժվում իրենց պաշտոնը չարաշահած պետական պաշտոնատար անձինք։

Aravot.am

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Աշխա՛րհ, կանգնիր, իջնող կա. ԶԱՐՄԱՆՔՇաբաթ և կիրակի օրերին Յունիբանկի քարտերի ձևակերպման համար գործում է 50% զեղչԿրшկոցներ են տեղի ունեցել Էջմիածնում. հիվանդանոց տեղափոխվածը գեներալ Մանվել Գրիգորյանի դատավոր դստեր որդին էԸնտրողը վաղուց միայն կարգախոս չի լսում. ով ինչպիսի քարոզարշավ է իրականցնումԱմերիկյան պատվիրակությունը դեռ ինքնաթիռ չնստած դեն նետեց չինացիներից ստացած ամեն ինչՖրանսիական ԶԼՄ-ներ. Փաշինյանի և «IDEMIA»-ի դավադրությունը Հայաստանը կվերածի թվային համակենտրոնացման ճամբարիԹաթոյանը ՔՊ-ի քարոզարշավին պարտադրանքով գնալու ձայնագրություն միացրեց․ «Ասվե՛լ ա, գնո՛ւմ ենք, վե՛րջ»Զելենսկի. Ռուսաստանը պատրաստվում է հարվածել Ուկրաինայի «որոշումների կայացման կենտրոններին»Թրամփը չգիտի չինարեն, իսկ նախագահ Սին` անգլերեն. բա այդ ինչպե՞ս են իրար հետ խոսում (Տեսանյութ)Ջերմաստիճանը առաջիկա օրերին կնվազի 5-8 աստիճանով, ապա նույնքան կբարձրանաԱռուշի «գոլդ» զրոյական կետըՏավուշի սահմանամերձ Ակնաղբյուր գյուղի դպրոցը փակման վտանգի տակ է. Գառնիկ ԴանիելյանՌաֆայել Երանոսյանի «չեզոքությունը»Վաղվանից դադարեցվում է Մյասնիկյան պողոտայից Նորք-Մարաշ տանող ճանապարհի երկկողմանի երթևեկությունըՊատահական չէ, որ Մոսկվան հիշեցրեց՝ ով էր դարեր շարունակ կանգնեցնում թուրքական էքսպանսիանՔանաքեռ-Զեյթունում թաղապետարանի աշխատակիցները խանութների վրա փակցրել են ՔՊ-ի պաստառները. FIPԹրամփը հայտարարել է իրանական հրթիռների արտադրության 85%-ը ոչնչացնելու մասինԶելենսկին կրկին հորդորել է ճնշում գործադրել Ռուսաստանի նկատմամբԳիշերվա կեսին синий туман մասիվցիների գլխին Զզվում եմ քեզնից, անիծվի էն օրը, որ ընտրեցի քեզ, ու՞ր ա էրեխես. որդեկորույս մայրը՝ Փաշինյանին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված