Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ

Որն էր 1988-ի Շարժման մեր հաղթանակի գլխավոր գաղտնիքը. Լևոն Զուրաբյան

Ներքաղաքական

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Ղարաբաղյան շարժման 36-ամյակին․

 

«88-ի փետրվարին սկսած Շարժումը անպարտելի էր, որովհետև հայ ժողովուրդը ձևավորեց իր իղձերի ու ձգտումների սեփական ու միասնական օրակարգը։ Օրակարգ, որն ամբողջովին մաքուր էր օտար ազդեցություններից, դրսից թելադրվող պրոպագանդիստական կլիշեներից և այլածին ծրագրերից։

 

Խորհրդային հին համակարգը վարկաբեկվել էր, իսկ այլ տերությունները դեռ չէին հասցրել օգտվել ստեղծված վակուումից և իրենց թևքերը փռել ազատության համն առնող մեր ժողովրդի վրա։

 

Մեր Հաղթանակի գլխավոր գաղտնիքը դա էր. զուլալ էինք, վստահ ու անմեղ, այդ անմեղ վստահությամբ և մեր իրավացիության անսահման զգացումով էինք տապալում գիշատիչ և բանսարկու փորձառու տերությունների դավադրությունները և միջամտությունները։

 

Հաղթանակը և Արցախը կորցրեցինք, երբ աշխարհաքաղաքական օրակարգերը, գաղափարախոսական արշավները և օտար վերնախավերի ազդեցությունները ու նրանց լրտեսական ցանցերի սարդոստայնները աստիճանաբար բաժան֊բաժան արեցին մեր ինքնաբուխ օրակարգը, և համարյա անտեսանելիորեն մեր հանրությունը մասնատվեց իրար ատող, նպատակն ու իմաստը կորցրած, գաղափարախոսական թե շահադիտական հիմքերով ձևավորված օտարածին բանակներին հավաքագրված զանգվածների։ Նույն վիճակում է հայտնվել մեր պետական համակարգը, որը սեփական օրակարգը իրականացնողից վերածվել է բազմաթիվ օտար ուժերի՝ ձեռքից ձեռք անցնող խաղալիքի, և ուրացել հայ ժողովրդի շահերի սպասարկման իր միակ առաքելությունը։

 

Բայց 88-ի Խորհուրդը ողջ է, իսկ Հաղթանակի գաղտնիքը՝ նույնը։ Աստված մեզ ուժ տա նորից վերագտնել անկեղծ ու ինքնուրույն, մեր ժողովրդի հոգու խորքերից բխող իսկական պետականաստեղծ ավյունը և մի օր նորից արժանանալ 88֊ի հաղթական Շարժման ոգու փառքին»։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ