Երբ Աստված ապրում է մարդու մեջ, մաքրում է նրան Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել. Factor.am Վարորդական իրավունքից զրկվածները կրկին մեքենա կվարեն՝ առանց քննության․ Փաշինյան Անկարայի կեղտոտ խաղը Թեհրանի նկատմամբ Համանման ախտանիշներով տառապող մեկ այլ քաղաքացի էլ 8 տարի առաջ հայտարարել էր, որ Արցախը Հայաստան է և վերջ. Արցախցի քաղաքագետ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց մշակույթի մի խումբ գործիչների Հորմուզի նեղուցում ԻՀՊԿ-ն նավթատար է գրավել (Տեսանյութ) Իրանի հեռուստատեսությունը հանրությանը սովորեցնում է AK-47 ավտոմատ օգտագործել (Տեսանյութ) Հայաստանը բազմաթիվ թելերով կապված է Ռուսաստանի հետ, իսկ սա Փաշինյանը շատ լավ է հասկանում. Քաղաքագետ Թագավորներս ծնվեցին. Մանրիկյանը կրկնակի հայր է դարձել

Ինչ կար Մյունխենի հանդիպման տողատակերում

Միջազգային

Մ­յուն­խե­նի անվ­տան­գութ­յան հա­մա­ժո­ղո­վի շրջա­նա­կում տե­ղի ու­նե­ցած Ա­լիեւ-­Փա­շին­յան հան­դի­պու­մը՝ կանց­լեր Օ­լաֆ Շոլ­ցի մաս­նակ­ցութ­յամբ, ի­հար­կե, մի շարք ա­ռում­նե­րով հե­տաքրք­րութ­յուն ներ­կա­յաց­նում է: Բայց դրա­նով հան­դերձ, նաեւ մի շարք հար­ցեր է ա­ռաջ քա­շում:

ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՐԹԱԿԸ  ՆՈՐԻՑ ԿԳՈՐԾԻ՞

Այն, որ Ա­լիեւն այս ան­գամ հա­մա­ձայն­եց ա­րեւմտ­յան դաշ­տում Նի­կո­լի հետ հան­դի­պել, հե­տաքր­քիր էր: Սա նշա­նա­կո՞ւմ  է, որ բա­նակ­ցա­յին ա­րեւմտ­յան հար­թա­կը նո­րից սկսում է գոր­ծել: Հաշ­վի առ­նե­լով նաեւ, որ հանդիպ­ման արդ­յուն­քում հայ­տա­րար­վեց, որ մոտ ժա­մա­նակ­ներս «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գի­րը» կշա­րու­նա­կեն քննար­կել նաեւ արտ­գործ­նա­խա­րար­նե­րը:

­Բայց սրա­նով հան­դերձ, մեկ ու­շագ­րավ դե­տալ եւս պետք է հաշ­վի առ­նել: Հան­դի­պու­մը, կրկնենք, Շոլ­ցի «քա­վո­րութ­յամբ» էր: Մ­յուն­խե­նում էր նաեւ պետ­քար­տու­ղար Բ­լին­քե­նը, ով ժա­մա­նա­կին բա­նակ­ցա­յին ա­րեւմտ­յան հար­թա­կի հիմ­նա­կան շար­ժիչ մե­խա­նիզմն էր: Նա հան­դի­պում­ներ ու­նե­ցավ ինչ­պես Նի­կո­լի, այն­պես էլ՝ Ա­լիե­ւի հետ: Եվ տրա­մա­բա­նա­կան էր, որ ե­թե ա­րեւմտ­յան հար­թա­կի վե­րա­գոր­ծարկ­ման հետ կապ­ված լուրջ ա­ռա­ջըն­թաց լի­ներ, Բ­լին­քե­նը հա­զիվ թե այդ դի­վա­նա­գի­տա­կան հա­ջո­ղութ­յու­նը հենց այն­պես Շոլ­ցին նվի­րեր: Հան­դիպ­ման կազ­մա­կեր­պի­չը նաեւ Մակ­րո­նը, ծայ­րա­հեղ դեպ­քում՝ Շառլ Մի­շե­լը չէր: Ընդ ո­րում, ո­րոշ փոր­ձա­գի­տա­կան աղբ­յուր­ներ ակ­նար­կում են, որ փոր­ձեր ե­ղել են Ա­լիեւ-­Փա­շին­յան հան­դի­պու­մը կազ­մա­կեր­պել Բ­լին­քե­նի, Մակ­րո­նի, ծայ­րահեղ տար­բե­րա­կով՝ Մակ­րոն-­Շոլց զույ­գի ղե­կա­վա­րութ­յամբ Գ­րա­նա­դա­յում ծրագր­վա­ծի պես: Աղբ­յուր­նե­րը նաեւ այն մտքին են, որ այդ ուղ­ղութ­յամբ «տա­կից» ակ­տիվ աշ­խա­տել է բրի­տա­նա­կան MI6-ի շե­ֆը՝ Ռի­չարդ Մու­րը: Սա­կայն ա­ռա­վե­լա­գույ­նը, ո­րին հա­մա­ձայն­վել է Ա­լիե­ւը, դա Շոլ­ցի միջ­նոր­դութ­յամբ հան­դի­պումն էր:

Եվ աս­վա­ծում լուրջ տրա­մա­բա­նութ­յուն կա. Շոլ­ցի միջ­նոր­դութ­յունն Ա­լիե­ւին ո­չինչ չի պար­տադ­րում: Նախ, նա, ա­վե­լի կոնկ­րետ՝ Գեր­մա­նիան ո­րե­ւէ պաշ­տո­նա­կան միջ­նոր­դա­կան ա­ռա­քե­լութ­յուն չի ու­նե­ցել եւ չու­նի ինչ­պես ար­ցախ­յան, այն­պես էլ հայ-ադր­բե­ջա­նա­կան գոր­ծըն­թաց­նե­րի հետ կապ­ված: Շոլցն այս դեպ­քում ըն­կալ­վում էր ոչ թե միջ­նորդ, այլ՝ տան­տեր, ով ըն­դա­մե­նը կազ­մա­կեր­պեց  իր տուն այ­ցե­լած եր­կու հյու­րե­րի զրույ­ցը: Երկ­րոր­դը, Շոլցն այն ֆի­գու­րան չէ, որ հե­տա­գա­յում կա­րո­ղա­նա ինչ-որ միջ­նոր­դա­կան հա­վակ­նութ­յուն­ներ ներ­կա­յաց­նել: Խոս­քը մի գոր­ծ­չի մա­սին է, որ սե­փա­կան երկ­րում ան­գամ այս պա­հին ու­նի զրո­յա­կան հե­ղի­նա­կութ­յուն, գեր­մա­նա­ցի­նե­րի էա­կան մա­սը նրան հա­մա­րում է Գեր­մա­նիան ոչն­չաց­նող ա­մե­րիկ­յան կա­մա­կա­տար: Նույն կար­գի կշիռ եւ գնա­հա­տա­կան Շոլցն ու­նի նաեւ մի­ջազ­գա­յին հար­թա­կում: Այ­սինքն, շատ ա­վե­լի նման էր նրան, որ Ա­լիե­ւի հա­մար սա ինչ-որ «ռա­զո­վի գոր­ծո­ղութ­յուն» էր: Բա­ցի այդ, Ա­լիե­ւը ժա­մա­նա­կին նաեւ պաշ­տո­նա­պես էր հայտ­նել, որ պատ­րաստ է հայ-ադր­բե­ջա­նա­կան գոր­ծըն­թա­ցում Ա­րեւ­մուտ­քին ո­րո­շա­կի, ոչ հան­գու­ցա­լու­ծու­մա­յին դեր տալ` մո­տա­վո­րա­պես «դեմք փրկե­լու» տար­բե­րա­կով:

Այս տե­սանկ­յու­նից, հե­տաքր­քիր էր նաեւ Էր­դո­ղա­նի գնա­հա­տա­կա­նը` մյուն­խեն­յան հան­դիպ­ման հետ կապ­ված: Թուր­քիա­յի նա­խա­գա­հի խոս­քով՝ «ա­րեւմտ­յան ո­րոշ շրջա­նակ­ներ փոր­ձում են խա­ղի նոր կա­նոն­ներ հաս­տա­տել Հա­րա­վա­յին Կով­կա­սում»: Ու նաեւ. «Արեւմտ­յան ո­րոշ շրջա­նակ­ներ մինչեւ հի­մա չեն կա­րո­ղա­նում հաս­կա­նալ, որ Ղա­րա­բաղ­յան պա­տե­րազ­մի ա­վար­տով տա­րա­ծաշր­ջա­նում բո­լո­րո­վին նոր փուլ է սկսվել»: Ա­վե­լին, որ այդ ա­րեւմտ­յան շրջա­նակ­նե­րը՝ «Հա­յե­րին շա­հա­գոր­ծել են՝ ստեղ­ծե­լով ե­րա­զանք­ներ, ո­րոնք հնա­րա­վոր չէր ի­րա­կա­նաց­նել, օգ­տա­գոր­ծել են ի­րենց շա­հե­րի հա­մար, վտան­գի են­թար­կել։ Հա­յաս­տա­նը նույն­պես պետք է տես­նի եւ­ ըն­դու­նի այս ի­րո­ղութ­յու­նը: Հայ ժո­ղո­վուր­դը եւ ն­րա ղե­կա­վա­րութ­յու­նը պետք է անվ­տան­գութ­յուն փնտրեն ոչ թե հա­զա­րա­վոր կի­լո­մետ­րե­րից այն կողմ, այլ խա­ղա­ղութ­յան եւ հար­եւան­նե­րի հետ հա­մա­գոր­ծակ­ցութ­յան մեջ»: Էր­դո­ղա­նի նման դիր­քո­րո­շու­մը եւս հու­շում է, որ քիչ հա­վա­նա­կան է, որ նրա «փոքր եղ­բայ­րը» ա­րեւմտ­յան բա­նակ­ցա­յին հար­թա­կի ուղ­ղութ­յամբ կտրուկ շրջա­դար­ձի գնար Մ­յուն­խե­նում:

Ա­մեն դեպ­քում, ձե­ւա­կեր­պենք այս­պես. այս պա­հին չկա ո­րե­ւէ դե­տալ են­թադ­րե­լու, որ Մ­յուն­խե­նում Նի­կո­լի հետ հան­դի­պե­լով, Ա­լիե­ւը փո­խել է մո­տե­ցու­մը եւ վե­րա­դառ­նում է ա­րեւմտ­յան բա­նակ­ցա­յին հար­թակ:

ԻՆՉՆ ԷՐ ՀՈՒՆԻՑ ՀԱՆԵԼ ՆԻԿՈԼԻՆ

Ա­մեն դեպ­քում, կրկնենք, Մ­յուն­խե­նում ո­րոշ­վել է, որ Բայ­րա­մովն ու Միր­զո­յա­նը պետք է հան­դի­պում ու­նե­նան: Որ­տե՞ղ է լի­նե­լու այդ հա­նդի­պու­մը, այս պա­հին հայտ­նի չէ: Բայց այս­տեղ էլ մտո­րում­նե­րի ա­ռիթ կա:

Ա­լիե­ւի հետ հան­դի­պու­մից հե­տո Նի­կո­լը ո­րոշ փա­կագ­ծեր բացեց Մ­յուն­խե­նի եւ հա­րա­կից շրջան­նե­րի հայ հա­մայն­քի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի հետ հան­դիպ­ման ժա­մա­նակ: Ի­հար­կե, այդ հան­դի­պու­մը միայն պայ­մա­նա­կա­նո­րեն կա­րե­լի է հա­մա­րել «հայ հա­մայն­քի» հետ, հաշ­վի առ­նե­լով դրա մաս­նա­կից­նե­րի թիվն ու կազ­մը: Բայց դա այլ հարց է, եւ ա­վե­լի էա­կան են այն հայ­տա­րա­րութ­յուն­նե­րը, ո­րոնք Նի­կոլն այդ­տեղ հնչեց­րեց:

­Նախ, սե­փա­կան խնդիր­նե­րը մո­ռա­ցած, Նի­կո­լը ո­րո­շեց նո­րից քի­թը խո­թել ուկ­րաի­նա­կան հա­կա­մար­տութ­յուն մեջ, թե՝ «Երեւանն Ուկ­րաի­նա­յի հար­ցում Մոսկ­վա­յի դաշ­նա­կի­ցը չէ»: Ընդ ո­րում, նա ին­քը հաս­տա­տեց, որ ա­ռա­ջին ան­գա­մը չէ, որ նույն բանն է ա­սում: Ու այս­տեղ հայ հա­սա­րա­կութ­յունն ի­րեն պարզ հարց պետք է տա. իսկ Նի­կո­լի նման հայ­տա­րա­րութ­յուն­նե­րից հե­տո Մոսկ­վան կա­րո՞ղ է պա­տաս­խա­նել, թե Ռու­սաս­տա­նը Հա­յաս­տա­նի դաշ­նա­կի­ցը չէ, ա­սենք, Ադր­բե­ջա­նի կամ նույ­նիսկ` Թուր­քիա­յի հար­ցում: Թե նման հայ­տա­րա­րութ­յունն ինչ վնաս է հասց­րել եւ դեռ հասց­նում Հա­յաս­տա­նին, դժվար չէ հաս­կա­նալ, եւ ե­րե­ւի Ա­լիե­ւը հրճվում էր` լսե­լով Նի­կո­լի ա­սա­ծը: Ա­ռա­վել եւս` հի­շե­լով այդ նույն Ուկ­րաի­նա­յի տրա­մադ­րած ֆոս­ֆո­րա­յին (ոչ միայն) զեն­քը, ո­րը 44-օր­յա պա­տե­րազ­մում թա­փում էին մեր զին­վոր­նե­րի գլխին:

Այն, որ Նի­կոլն այդ նույն Ուկ­րաի­նա­յին է հա­մա­րում «բա­րե­կա­մա­կան եր­կիր», ի­հար­կե, հեր­թա­կան ան­գամ վկա­յում է նրա «բա­րո­յա­կան» մա­կար­դա­կի մա­սին:  Բայց նման «անն­շան» բա­ներ հա­զիվ թե դրված լի­նեին Նի­կո­լի խոս­քի հիմ­քում: Սա ա­վե­լի շատ նման էր Ա­րեւ­մուտ­քին ուղղ­ված, թե­րեւս, հու­սա­հատ կո­չի՝ բա տես­նում եք, ա­մեն ինչ ա­նում ենք ձեզ հա­ճո­յա­նա­լու հա­մար: Ա­ռա­վել եւս, որ դրա­նից հե­տո հան­կարծ նո­րից հի­շեց հին պատ­մութ­յու­նը, թե. «Նո­յեմ­բե­րի 9-ի փաս­տաթղ­թում չկա կետ, որ Ռու­սաս­տա­նը ՀՀ-ում պետք է որ­եւէ բան վե­րահս­կի, նման բան չկա գրած: Էլ չեմ ա­սում, որ ե­ռա­կողմ հայ­տա­րա­րութ­յան էն մնա­ցած կե­տե­րը Ադր­բե­ջանն ու Ռու­սաս­տա­նը ճղել, գցել են մի կողմ, այդ 9-րդ կե­տի վրա հղու­մը ար­դեն էլ ար­դիա­կան չի, ո­րով­հե­տեւ էն նախ­կին կե­տե­րով եւ Ադր­բե­ջա­նը, եւ Ռուս­աս­տա­նը ի­րենց պար­տա­վո­րութ­յուն­նե­րը խախ­տել են: Էդ ո՞նց կա­րա լի­նի, որ մնա­ցած կե­տե­րը չլի­նեն, էդ մի կե­տը լի­նի»:

­Սա ար­դեն աբ­սուր­դի գա­գաթ­նա­կետն է: Շատ պարզ վի­ճակ է. ե­թե հա­մա­րում ես, որ նո­յեմ­բե­րի 9-ի պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րը ողջ ծա­վա­լով քեզ հա­մար օ­րա­կար­գա­յին չեն, այդ մա­սին պար­զա­պես պետք է պաշ­տո­նա­պես հայ­տա­րա­րել, թե՝ այ­լեւս նման փաս­տա­թուղթ գո­յութ­յուն չու­նի, հրա­ժար­վում եմ ստո­րագ­րութ­յու­նիցս: Դա չա­նե­լը, բայց փո­խա­րե­նը ա­սե­լը, թե ռուս­նե­րի վե­րահս­կե­լու մա­սին «ո­րե­ւէ բան չկա գրած», երբ ցան­կա­ցած նոր­մալ մարդ կա­րող է կար­դալ եւ տես­նել՝ կա՞ նման բան, թե՝ չկա, իր հեր­թին է տա­նում այն մտքին, որ Ա­լիե­ւի հետ հան­դի­պու­մը հեր­թա­կան ան­գամ հա­վա­սա­րակշ­ռութ­յու­նից հա­նել է Նի­կո­լին: Բայց ին­չո՞ւ պետք է այդ վի­ճա­կում հայտն­վեր, երբ Ա­լիե­ւը հաս­տա­տում է, թե Նի­կո­լի հետ « հան­դի­պու­մը օգ­տա­կար է ե­ղել եւ­ ան­ցել է կա­ռու­ցո­ղա­կան մթնո­լոր­տում»: Ա­վե­լին, ան­գամ Նի­կոլն է խո­սում կա­րե­ւոր ձեռք­բե­րում­նե­րից. «Կար­եւոր մի հարց կար սե­ղա­նին դրված, ո­րը հետեւ­յալն էր, թե արդ­յոք կող­մե­րը վե­րա­հաս­տա­տո՞ւմ են նախ­կի­նում ձեռքբեր­ված պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րը։ Հիմ­նա­կան ար­ձա­նագ­րումն այն է, որ կող­մե­րը հա­վա­տա­րիմ են մնում այդ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րին…»: Չէ՞ որ նի­կոլ­յան իշ­խա­նութ­յուն­ներն էին մի գլուխ պա­հան­ջում՝ թող Ա­լիե­ւը հայ­տա­րա­րի, որ հա­վա­տա­րիմ է նախ­կին պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րին:  Հի­մա հաս­տա­տեց, ու­զած­ներդ ե­ղավ, բա էլ ի՞նչ նյար­դա­յին ռեակ­ցիա­ներ են:

Չ­նա­յած, «հայ հա­մայն­քի» հետ հան­դիպ­ման ժա­մա­նակ Նի­կո­լի հնչեց­րած ո­րոշ մտքե­րի տո­ղա­տակ­ե­րում կա­րե­լի է հաս­կա­նալ այդ նյար­դայ­նութ­յան ի­մաս­տը: «Ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րար­նե­րի հան­դի­պու­մը ակն­հայ­տո­րեն պետք է վե­րա­բե­րի խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի տեքս­տի հե­տա­գա քննարկ­մա­նը եւ հա­մա­ձայ­նեց­մա­նը: Խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի մի շարք հոդ­ված­ներ հա­մա­ձայ­նեց­ված են, բայց մի շարք հոդ­ված­ներ, ո­րոնք ու­նեն սկզբուն­քա­յին նշա­նա­կութ­յուն, դեռեւս հա­մա­ձայ­նեց­ված չեն: Պայ­մա­նա­վոր­վել ենք այս աշ­խա­տանք­ներն ի­րա­կա­նաց­նել»,- ա­սաց նա: Թե կոնկ­րետ որ հոդ­ված­նե­րի մա­սին է խոս­քը, դժվար չէ կռա­հել. 2021թ. մո­տա­վո­րա­պես կե­սե­րից սկսած հիմ­նա­կան թե­ման, ո­րի շուրջ վե­ճե­րը շա­րու­նակ­վում են, եւ ո­րը հասց­րեց Ար­ցա­խի հա­յա­թափ­մա­նը, կո­մու­նի­կա­ցիա­նե­րի հայտ­նի հարցն է: Մեկ այլ ծանր հարց է սահ­մա­նա­զա­տու­մը: Բայց սրա հետ կապ­ված պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յու­ններ կան՝ հիմք հա­մա­րել Ալ­մա-Ա­թա­յի հռչա­կագ­րով հաս­տատ­վող խորհր­դա­յին սահ­ման­նե­րը: Ու հի­մա, երբ Նի­կոլն ա­սում է, թե վե­րա­հաս­տատ­վել է, որ «կող­մե­րը հա­վա­տա­րիմ են մնում» նախ­կին պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րին, որ ԱԳ նա­խա­րար­նե­րից զատ, շա­րու­նակ­վե­լու է նաեւ սահ­մա­նա­զատ­ման հար­ցով փոխ­վար­չա­պետ­նե­րի գոր­ծըն­թա­ցը, ա­պա դա հու­շում է, որ սահ­մա­նա­զատ­ման թե­ման « սկզբուն­քա­յին նշա­նա­կութ­յուն ու­նե­ցող ու դեռեւս չհա­մա­ձայ­նեց­ված» հար­ցե­րի թվում չէ: Այ­սինքն, չհա­մա­ձայ­նեց­ված է մնում հիմ­նա­կա­նում կո­մու­նի­կա­ցիա­նե­րի թե­ման: Հի­մա պայ­մա­նա­վոր­վել են, որ այդ ուղ­ղութ­յամբ պետք է հստակ քայ­լեր կա­տա­րել, եւ դա, ի­հար­կե, այն խնդիրն է, ո­րը Նի­կո­լին կա­րող է նյար­դա­յին ցնցում­նե­րի հասց­նել: Ա­սենք նաեւ այն, որ Բա­քուն չհա­պա­ղեց ար­ձա­գան­քել նո­յեմ­բե­րի 9-ի հետ կապ­ված Նի­կո­լի խոս­քին, թե՝ նախ Հա­յաս­տա­նը, հա­կա­ռակ իր պար­տա­վո­րութ­յուն­նե­րին, «չի կա­տա­րել հա­ղոր­դակ­ցութ­յուն­նե­րի բաց­ման իր պար­տա­վո­րութ­յու­նը», իր հեր­թին է ակ­նար­կում, որ հենց կո­մու­նի­կա­ցիա­նե­րի թե­ման է «չհա­մա­ձայ­նեց­ված կե­տե­րի» հիմ­նա­կան մա­սը:

Այ­սինքն, Նի­կոլն այս մա­սին Ա­լիե­ւին ինչ-որ խոս­տում­նե՞ր է տվել, որ պայ­մա­նա­վոր­վել են՝ գոր­ծըն­թա­ցը փո­խան­ցել ԱԳ նա­խա­րար­նե­րին: Այս հարցն էլ, թե­րեւս, մեծ չա­փով կախ­ված է նրա­նից, թե Նի­կոլն ի՞նչ է խո­սել MI6-ի ղե­կա­վա­րի հետ: Էլ ձգե­լու ճար չու­նե՞մ, թե՝ լսում եմ, շեֆ, կա­նեմ:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Երբ Աստված ապրում է մարդու մեջ, մաքրում է նրանՆախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել. Factor.amՎարորդական իրավունքից զրկվածները կրկին մեքենա կվարեն՝ առանց քննության․ ՓաշինյանԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով անցնելու տուրքերի կարգը շուտով հրապարակելու մասինԱնկարայի կեղտոտ խաղը Թեհրանի նկատմամբԲարձր եմ գնահատում Ձեր դիրքորոշումը Իրանի դեմ տեղի ունեցած ագրեuիայի վերաբերյալ․ Փեզեշքիան Համանման ախտանիշներով տառապող մեկ այլ քաղաքացի էլ 8 տարի առաջ հայտարարել էր, որ Արցախը Հայաստան է և վերջ. Արցախցի քաղաքագետԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց մշակույթի մի խումբ գործիչներիԻնչպես են մերժում Փաշինյանին. քաղաքացիները չեն վերցնում նրա «քարտեզը»Հորմուզի նեղուցում ԻՀՊԿ-ն նավթատար է գրավել (Տեսանյութ)Գերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող նոր ինքնաթիռ է եկել Հայաստան Իրանի հեռուստատեսությունը հանրությանը սովորեցնում է AK-47 ավտոմատ օգտագործել (Տեսանյութ)Քաղաքացին մերժեց Փաշինյանի մեկնած քարտեզը. «Կիսատ Հայաստան է» Հայաստանը բազմաթիվ թելերով կապված է Ռուսաստանի հետ, իսկ սա Փաշինյանը շատ լավ է հասկանում. ՔաղաքագետԹագավորներս ծնվեցին. Մանրիկյանը կրկնակի հայր է դարձելՇՏԱՊ. Կա մի ՔՊ-ական բարձրաստիճան պաշտոնյա, ով իր վարքով ու պահվածքով փորձում է վնասելԵԱ. Մ17 ԸՄԲԻՇ ՍՈՒՐԵՆ ԻՇԽԱՆՅԱՆԸ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՄՐՑԱԿՑԻՆ ՏՊԱՎՈՐԻՉ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ ԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ ԷԲԱՑ ՉԹՈՂԵՔ. Նախընտրական կտրուկ շրջադարձ. Հայտնի շամանը բացառիկ կանխատեսում է անելուՈւմ քվեարկել. քաղաքական գործիչները կոչ են անում անպայման մասնակցել ընտրություններինՇոգ եղանակին աշխատելը կարող է հանգեցնել ուղեղի հիպօքսիայի

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված