Արսեն Թորոսյանին շնորհվել է պատվավոր բայղուշի կոչում․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Երկրի գլխավոր ընդդիմություն չդարձան, հավակնում են գլխավոր դեղագործի տիտղոսին Խորհրդարանի մանդատն ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվում է Եկեղեցու սահմանադրորեն պաշտպանված ինքնավարությունը Ձեր տուն մտած ադրբեջանցուն չհամարձակվեք բան անել, թե չէ պատերազմ կլինի. սա է իշխանության ուղերձը․ Վրթանեսյան «Ուժեղ Հայաստան»-ն ուզում է բոլոր հարեւանների հետ ունենալ «լավագույն հարաբերություններ» Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 6-ին Մոռանում եք Հայկին.Ինչ է հրահանգել թիմակիցներին Փաշինյանը Աննան վերստին փաստեց՝ Քոչարյանը Ղրիմը չի ճանաչում դե յուրե ՌԴ կազմում Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն արդարացվեց ՇՏԱՊ. ԱԺ-ում իրար են մորթում

Ուզում եք խաղաղության դարաշրջան լինի, ուրեմն՝ Հայաստանը պետք է լինի Ռուսաստանի հետ. Բաբուխանյան

Հանդիպում

«Իրավունքի» զրուցակիցն է «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման գործադիր կոմիտեի անդամ, ՍԻՄ կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ:

— Դեռ մի կողմ թողնենք, թե ԵՄ դիտորդներն ինչով էին զբաղված, որ հերթական միջադեպն էր տեղի ունենում սահմանին, ինչի հետեւանքով կրկին ունեցանք զոհեր, այդուհանդերձ՝ ինչպե՞ս կարելի է բնութագրել աշխարհի արձագանքը, երբ անգամ հիմա հավասարեցնող նշաններ են դրվում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ՝ կողմերին հավասարապես հորդորելով չգնալ արկածախնդրության:

— Վերջիվերջո, պետք է հասկանանք, ճակատներիս գրենք եւ ամեն անգամ հայելու մեջ նայելիս կարդանք, որ աշխարհում միակ պետությունը, ով մեր դաշնակիցն է եղել պատմականորեն եւ դաշնակիցն է հիմա ու շահագրգռված է լինել դաշնակիցն ապագայում, դա Ռուսաստանն է: Եվ սա միայն ես չեմ ասում, այլ ասել են մեր ազգի բոլոր մեծերը՝ Նժդեհը, Անդրանիկը, Իսահակյանը, Թումանյանը… Բոլոր մեր անվանի ռազմական գործիչները, սպարապետներն ասել են՝ ռուս ժողովուրդն է, որ շահագրգռված է, որ հայը Հայաստանում ապրի եւ ապրի հայեցի: Մնացածը՝ մի մասը շահագրգռված է, որ հայը չապրի, մի մասը շահագրգռված է, որ հային կոտորեն, իրենք դրա վրա քաղաքական միավորներ վաստակեն, մյուս մասը շահագրգռված է հայի հաշվին թուրքին լավություն անելուն եւ այլն: Այս առումով մենք եւ նիկոլականներն իրար չենք կարող հասկանալ, նրանք շատ լավ են հասկանում միայն թուրքերին:

— Մյունխենում Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների երկկողմ հանդիպմանը, ըստ էության, երկու երկրների արտգործնախարարներին հանձնարարվել է մոտ ապագայում կրկին հանդիպել եւ շարունակել բանակցությունները խաղաղության համաձայնագրի շուրջ։ Այսինքն` այդուհանդերձ, այս իշխանությունն իր քայլերը փաթեթավորելու է նրանով, որ այսպիսով նրանք ժողովրդին տանում են դեպի խաղաղությա՞ն:

—  Ժողովրդի մի մասը, որն ըմբոստ է, ասելու է` ո՛չ այդ քայլերին, մյուս մասը, որը պատրաստ է ամեն ինչ հանձնել, այդ քայլերը ներկայացնելու է «միայն թե խաղաղություն լինի» արտահայտությունով: Բայց թող բոլորն իմանան, որ, միեւնույնն է, լինելու է պատերազմ, եթե մենք լինենք այսպես թույլ, թուրքի դիմաց կզած եւ ոտքերը լպստող, ինչպես անում է Նիկոլը` թուրքի պահանջով Սահմանադրություն փոխելով կամ հայտարարելով, որ հիմնը և գերբը պետք է փոխենք: Թեպետ ես էլ եմ համաձայն, որ հիմնը և գերբը փոխվի, բայց միայն այն պայմանով, որ վերադառնանք Սովետական Հայաստանի գերբին եւ հիմնին, որոնցից մեկի հեղինակը Սարյանն է, մյուսինը` Արամ Խաչատրյանը` Հայոց գիգանտները: Այլապես, այդպես ցուլերի առջեւ զգեստափոխվելով, ինչպես ներկայացնում է Նիկոլի հիվանդագին երեւակայությունը, վերջում մնալու են մերկ, իսկ ցուլերը բռնելու են եւ…. մորթեն:

— Բրիտանական The Telegraph-ին տված հարցազրույցում` ի պատասխան լրագրող Ռոլանդ Օլիֆանթի հարցին, որ եթե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանի Երեւան՝ նրան կձերբակալե՞ք, Նիկոլ Փաշինյանը երկար-բարակ խոսեց եւ վերջում էլ նշեց, որ սա իրավական խնդիր է, քաղաքական հարց չէ, որը նա պետք է քննարկի եւ որին պետք է արձագանքի: Հակառուսականության մե՞ջ է Փաշինյանը փնտրում խաղաղություն:

— Մի կողմից` ապուշության դրսեւորում է նման քննարկումներ ծավալելը, մյուս կողմից` իրեն թելադրում են, թե ինչ պետք է ասի, բայց դրանով նա անընդհատ հարվածի տակ է դնում ամբողջ Հայաստանը: Էլի եմ ասում՝ Հայաստանը որպեսզի լինի անվտանգ, պետք է լինի Ռուսաստանի հետ, որեւէ այլ տարբերակ Հայաստանի անվտանգության չկա: Հակառակ դեպքում՝ պատերազմը սկսելու են, հողերը վերցնելու են, մարդկանց կոտորելու են: Ժողովուրդ ջան, ընտրե՛ք. մի տարբերակն այն է, որ ապրենք հանգիստ, ինչպես ապրել ենք 70 տարի Սովետական Հայաստանում, երբ մեր հողերը ոչ ոք չգրավեց, մեզ չկոտորեցին, իսկ երկրորդ տարբերակն ապրենք այսպես՝ անկապ, երբ գիտես, որ ամեն օր սահմանում կարող է սկսվել պատերազմ, անգամ եթե պատերազմ էլ չսկսկի, ցավալի միջադեպեր կլինեն: Եթե ուզում ենք խաղաղ ապրել, միակ տարբերակը Ռուսաստանի հետ լինելն է: Թե ինչ է սա նշանակում, տարբերակներ կան, բայց դու պետք է լինես այդ երկրի հետ, ոչ թե` դեմ: Դու պետք է չասես` Պուտինին կարող է բռնենք, կարող է՝ չբռնենք, չասես` ես Ռուսաստանի դաշնակիցը չեմ Ուկրաինայի հարցում, չասես` ես այսուհետ չեմ մասնակցելու ՀԱՊԿ-ի ոչ մի միջոցառման: Ի վերջո, պետք է ժողովուրդը կողմնորոշվի` ուզում եք կռվեք երկրի համար՝ շատ լավ է, չեք ուզում կռվել, ուզում եք Նիկոլի ասած` խաղաղության դարաշրջանը գա, ապա այն լինելու է միայն մի դեպքում, եթե լինենք Ռուսաստանի հետ: Բոլոր մնացած դեպքերում խաղաղության դարաշրջան չի լինելու, խաղաղության պայմանագիր չի ստորագրվելու, սահմանները հանգիստ չեն լինելու, եթե անգամ այնտեղ մեկ միլիոն եվրոպական դիտորդ կանգնեցնեն (դրանց «օգուտն» այս երկու տարի է, ամեն օր տեսնում ենք):

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք տեսանյութում.

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Արսեն Թորոսյանին շնորհվել է պատվավոր բայղուշի կոչում․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԵրկրի գլխավոր ընդդիմություն չդարձան, հավակնում են գլխավոր դեղագործի տիտղոսինՅունիբանկն աջակցեց AGBU Global Run-ի անցկացմանն աշխարհի 22 քաղաքներումԴատախազությունն ուսումնասիրում է «եկեղեցում ճգնաժամի» մասին զեկույցըԽորհրդարանի մանդատն ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվում է Եկեղեցու սահմանադրորեն պաշտպանված ինքնավարությունը6 տարի է՝ Փաշինյանի դեմ գիշեր-ցերեկ պայքարում եմ, միայն Ռուբինյանն է ինձ դրա համար փող տվելՁեր տուն մտած ադրբեջանցուն չհամարձակվեք բան անել, թե չէ պատերազմ կլինի. սա է իշխանության ուղերձը․ ՎրթանեսյանՖոն դեր Լայենը հայտնել է ԵՄ-ում գազի գնի 140%-ով աճի մասին«Ուժեղ Հայաստան»-ն ուզում է բոլոր հարեւանների հետ ունենալ «լավագույն հարաբերություններ»Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 6-ինՕրվա մղուժ... Հայկ ՄամիջանյանՀայաստանը ցույց տվեց, թե որքան պետք է տանջվենք յուրաքանչյուր հաղթանակի համարՄոռանում եք Հայկին.Ինչ է հրահանգել թիմակիցներին ՓաշինյանըԱննան վերստին փաստեց՝ Քոչարյանը Ղրիմը չի ճանաչում դե յուրե ՌԴ կազմում«Հենց Սամվել Կարապետյանը վարչապետի պաշտոնից հրաժարական տա, ես ու Պապիկյանն էլ հրաժարական կտանքԳյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն արդարացվեցԱԺ նախագահը Վեհափառ Հայրապետին նախկին ավազանի անունով դիմեց, իսկ նրա եղբորը՝ «КГБ» գործակալ անվանեցՇաքի մտած ադրբեջանցի զինծառայողը հանցանք է կատարել, կրակել է, դրա համար էլ մեղադրվում էԴրանք թունդ դիետայի վրա են․ Խաչատրյանը՝ ԳՇ պետի՝ Ջերմուկում ադրբեջանցիների առկայության խոսքերի մասինTRIPP-ի իրագործումը ՀՀ-ի և տարածաշրջանի տնտեսական միջավայրը փոխելու անկյունաքար է լինելու․ Փաշինյան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված