Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ

Ունենք երկու ճանապարհ․ հայրենասիրությունը և ներկա իրողությունները․ Արցախի ԱԺ նախկին նախագահ

Ներքաղաքական

«Որպեսզի մենք միշտ վառ պահենք Արցախի թեման, պետք է ունենանք հզոր Հայաստան և հզոր Սփյուռք»,- այս մասին այսօր ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության դիմաց լրագրողների հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության ԱԺ նախկին նախագահ Արթուր Թովմասյանը։

«Մենք ունենք երկու ճանապարհ․ հայրենասիրությունը և ներկա իրողությունները։ Պետք է առաջնորդվենք ներկա իրողություններով, որպեսզի վնաս չհասցնենք Հայաստանի և Արցախի մեր հայրենակիցներին»,- նշեց Թովմասյանը՝ հավելելով, որ արցախցիները չեն կարող վերադառնալ որպես Ադրբեջանի քաղաքացիներ, դա անհնար է։ 

Զրույցի ընթացքում նա նաև տեղեկացրեց, որ Արցախի Ազգային ժողովը իրենք չեն կարող լուծարել, ոչ ոք դրա իրավունքը չունի մինչև 2025 թվականի մայիսի 21-ը, իսկ մինչ այդ այն գործելու է, և որոշումներ ու հայտարարություններ են լինելու։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ