ԱՄՆ ՀԴԲ տնօրեն Քեշ Պատելը ժամանել է Ռուսաստան՝ քննարկումների Մասկը կոչ արեց արհեստական ​​բանականության հետ կոպիտ չխոսել. կվիրավորվի Բուլղարիայում հրկիզվել են Ուկրաինայի բանակին կապով ապահովող Starlink-ի 17 անտենաներից 11-ը Ժամանակն է, որ կառավարությունը քայլի փայտակոճերով Մեզ էշի տե՞ղ են դրել․ Զարոկյան Եթե իրենց հայտնի է՝ ովքեր են «լավ» ընդդիմադիր, թող նրանց հետ էլ համախմբվեն․ Սարգսյան Նպատակն արդարացնում է միջոցը․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Պատմության  փոխարեն  կդասավանդեն ապագա՞․ ԶԱՐՄԱՆՔ Երբ թալանում են պետության ապագան Ինձ թույլ չտվեցին մուտք գործել ՌԴ․ Լուսինե Բադալյան

Գևորգ Ալթունյանի նկատմամբ խափանման միջոցը փոխվել է

Քրեական

Հակակոռուպցիոն դատարանը մերժել է պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության նախկին պետ Գևորգ Ալթունյանի տնային կալանքը ևս երկու ամսով երկարացնելու միջնորդությունը։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դատարանի որոշմամբ՝ Ալթունյանի նկատմամբ կիրառվել է գրավ և ստորագրություն՝ երկրից չհեռանալու մասին։

Ալթունյանը մեղադրվում է ՊՆ գնումների փաստաթղթերում կեղծ տեղեկություններ զետեղելու եղանակով պետությունից 106 մլն 300 հազար դրամ հափշտակելու մեջ: Նա մեղադրանքը չի ընդունում: 2023 թվականի հոկտեմբերին Ալթունյանի նկատմամբ խափանման միջոց կիրառվել էր կալանքը: Մեկ ամիս անց այն փոխարինվել էր տնային կալանքով։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ