Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ

Հների կերպարները սպառվել են, սկսել է յուրայինների հետ նման կերպ վարվել․ Սամվել Նիկոյան

Ներքաղաքական

Այսօր ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի դատական նիստից առաջ ՀՀԿ ԳՄ անդամ Սամվել Նիկոյանը լրագրողների՝ Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանին մեղադրանք առաջադրելու վերաբերյալ հարցերին պատասխանելով՝ ասաց․ 

 

«Նիկոլի մոտ միշտ անհրաժեշտություն կա հասարակության մի մասին անընդհատ ինչ-որ իրադարձություններով կերակրել, չկան այլևս հների կերպարները, կարծես թե սպառվել են, դրա համար սկսել է յուրայինների հետ նման կերպ վարվել»։

 

Նիկոյանի համոզմամբ՝ Փաշինյանը խնդիր ունի մտածող բնակչության հետ, որովհետև գիտի՝ մտածող քաղաքացին վտանգավոր է իր համար։

 

Ըստ նրա՝ ներքին կշտամբանքը, անցյալի հիշեցումները ոչ մի տեղ չեն տանելու․

 

«Եթե մարդն այսօր սկսել է հասկանալ, որ աղետի մեջ ենք, չպետք է նայել՝ ինչպիսի՞ վերաբերմունք է ունեցել նա 2018 թվականին․ հիմա փրկությունը միասնությունն է»,- իր խոսքը եզրափակել է նա։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ