Թող Հրե Ձիու թամբին լինի Հայաստանը եւ հայ ժողովուրդը, իսկ սմբակների տակ՝ Նիկոլ Փաշինյանը. Կարապետյան Տիրադավների կարապի պարը «Բենզին հողի դիմաց» օպերացիա. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Ուղղորդված ենք եղել Վազգեն Սարգսյանի կողմից, որպեսզի ներկայիս կաթողիկոսին ընտրենք. Ալբերտ Բազեյան Թրամփը կայցելի՞ Մոսկվա Ովքեր են կողմ կամ դեմ հայաստանյան լոգիստիկայի վերագործարկմանը Մահացել է պրոֆեսոր, ակադեմիկոս Վլադիմիր Պետրոսյանը Տարեվերջյան տհաճ անակնկալների պակաս, կարծես թե, չկա. ԶԱՐՄԱՆՔ Պուտինը Կրեմլում կայացած արարողության ժամանակ պետական ​​պարգևներ է հանձնել Կանդելակիին և Սոլովյովին Ժիրինովսկու պատվին ՌԴ-ում Մոսկվա-Ադլեր երթուղով գնացք կգործարկվի

Գռեհիկ միջամտություն ենք կատարում երեխայի հոգեսեռական զարգացման վրա, նրանց մոտ սեռական օրգանների նկատմամբ հետաքրքրություն է առաջանում․ Հոգեբան

Հանդիպում

«Հանրակրթության նոր չափորոշչի նեդրման շրջանակում 5-րդ դասարանից ունենք պարտադիր խմբակ՝ «Առողջ ապրելակերպ»։ Դրա շրջանակում  երեխաներն,  ի թիվս այլ թեմաների, ուսումնասիրում են սեռական դաստիարակության վերաբերող թեմաներ, յուրաքանչյուր տարիքային  խմբին բնորոշ  մանկավարժահոգեբանական զարգացմանն համապատասխան է ներկայացվում։ Խմբակի շրջանակում երեխաները տարաբնույթ թեմաների ուսումնասիրություն են կատարում։ Ի տարբերության ստանդարտ դասերի,  սա ավելի ինտերակատիվ ֆորմատով իրականացվող ուսումնական գործընթաց է։Կարծում եմ՝ վաղ ամուսնությունների  կանխարգելման հարցում առողջ ապրելակերպ խմբակը նշանակալի ազդեցություն կունենա»,-  ԱԺ-ում «Ամուսնության տարիքային շեմը բարձրացնելու նպատակով օրենսդրական բարեփոխումները` մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության համատեքստում» թեմայով խորհրդարանական լսումներին ժամանակ հայտարարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսյա Սվաճյանը։

Հոգեբան Կարինե Նալչաջյանը, սակայն, «Իրավունքի» հետ զրույցում փաստում է, որ հինգերորդ դասարանում երեխաներին սեռական դաստիրարակություն դասավանդելը հղի անկանխատեսելի հետեւանքներով։ Մասնավորապես հոգեբանի խոսքերով․

-Իսկ ո՞վ է ասել, որ 11-12 տարեկանից հետո արդեն կարելի է երեխայի հետ սեռական հարաբերությունների մասին խոսել, դա շատ վտանգավոր է հատկապես այդ տարիքում նրանց ուշքն ու միտքը կֆիքսվի գոտկատեղից ներքև պրոբլեմների վրա, ինչի արդյունքում կունենանք ժամանակից շուտ սեռական կյանքով ապրող սերունդ։ Հոգեբանությանը վաղուց է հայտնի, որ 6 տարեկանը մտնում է հոգեսեռական զարգացման ավելի վաղ փուլի մեջ։ Այդ տարիքում հոգեսեռական զարգացումը գտնվում է այսպես կոչված լատենտ՝ թաքուն փուլում։ Այսինքն՝ այս տարիքում երեխան կարծեք ապասեռական լինի, սա ուղղակի մի նախապատրաստական փուլ է մինչև 7-ից մոտ 10-11 տարեկանը, որպեսզի երեխան անցում կատարի հասուն սեռական զարգացման գենետալային փուլին։ Այսինքն` սա մի փուլ է, որտեղ երեխայի ընկալումները, զգացողությունները դեռևս պատրաստ չեն։ Այսպես` ասած երեխան դեռ շատ անմեղ է այդ տիպի թեմաների մեջ մտնելու համար։ Եթե ուշադրություն դարձնենք այս տարիքի երեխաների վարքին, ապա կտեսնենք, որ նրանք իմացական ինչ-որ հետաքրքրություն առանձնապես չեն դրսևորում իրենց մարմնի նկատմամբ։ Նման ծրագրերի համար գումարներ չեն խնայում, քանի որ դրանք քաղաքական հեռու գնացող նպատակներ են հետապնդում։ Պատկերացնու՞մ եք ինչքան շքեղ, գունագեղ գրքեր կտպվեն, ինչքան գունագեղ պրեզենտացիաներ կարվեն։ Չեմ բացառում, որ տեսական գիտելիքները զուգակցվեն ինչ-որ գործնական պարապմունքներով։ Եվրոպական շատ երկրներում դպրոցներում օրինակ գեյ ակումբներ կան, բայց սա անթույլատրելի է։ Մենք խեղում ենք երեխայի բնական, նորմալ զարգացումը։ Մենք շատ կոպիտ, գռեհիկ միջամտություն ենք կատարում երեխայի հոգեսեռական, հոգեսոցիալական զարգացման մեջ։ Նրան տեղափոխում ենք մի տեղ, որտեղ ինքը դեռ չկա և չպետք է գտնվի։

Հիվանդությունների համաշխարհային դասակարգման մեջ մարդկությանը հայտնի բոլոր հիվանդություններն իրենց դասիչները։ Դասակարգման մեջ երկու իրենց դասիչն ունեցող հիվանդությունները հոգեսեռական հիվանդությունների մեջ են մտնում և մինչարբունքային տարիքում երեխայի սեռական զարգացման խեղաթյուրումներ են։ Սա դիագնոզ է, որ թեկուզ լավ մղումներից ելնելով, բայց ոչ գրագետ միջամտություն են կատարում, խեղում են երեխայի հոգեսեռական զարգացումը, սեռական ինքնության խաթարումների են հասցնում։ Եթե այս ամենն անում ենք, ակնհայտորեն երեխային տանում ենք դեպի այն հիվանդությունները, որոնք համար ունեն դասակարգման մեջ։ Եթե մերոնք այսպես հանգիստ խղճով ընդունում են այդ կոնվենցիան, այստեղ պետական մտածողության իսպառ բացակայություն եմ տեսնում։ Պետական մտածողություն ունենալու դեպքում կուսումնասիրվեր համաշխարհային փորձը, այն երկրների փորձը, որտեղ նմանատիպ ուսուցումները ներդրված են և ինչ ազդեցություն են ունեցել։ Երբ երեխայի մոտ այս թեման բացում են, նրանց մոտ այդ նույն սեռական օրգանների նկատմամբ հետաքրքրություն է առաջանում և այս դեպքում մարմնական կոնտակտներն արդեն դառնում են շատ ավելի հնարավոր։

Կարինե Նալչաջյանը վստահ է՝ ամեն թակարդ իր խայծն ունի։ Այս գեղեցիկ խոսքերի տակ հոգեբանի կարծիքով կազմաքանդ են արվում կարևոր արժեքները, հիվանդացնում են սերունդը։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Թող Հրե Ձիու թամբին լինի Հայաստանը եւ հայ ժողովուրդը, իսկ սմբակների տակ՝ Նիկոլ Փաշինյանը. ԿարապետյանՏիրադավների կարապի պարը«Բենզին հողի դիմաց» օպերացիա. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՈւղղորդված ենք եղել Վազգեն Սարգսյանի կողմից, որպեսզի ներկայիս կաթողիկոսին ընտրենք. Ալբերտ ԲազեյանԹրամփը կայցելի՞ ՄոսկվաՈվքեր են կողմ կամ դեմ հայաստանյան լոգիստիկայի վերագործարկմանըՄահացել է պրոֆեսոր, ակադեմիկոս Վլադիմիր ՊետրոսյանըՀ1-ը հարկատուների հաշվին տոնածառեր է գնել․ որքան գումար է տրամադրվել պետբյուջեից․ «Փաստինֆո»ԱՅՍՕՐ ԱՐՑԱԽՑԻ ԱՆՎԱՆԻ ՍԱՄԲԻՍՏ ԱՐՄԱՆ ԱՎԱՆԵՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷՄԱՀԱՑԵԼ Է ԵՐԳՉՈՒՀԻ ԱԼԼԱ ԼԵՎՈՆՅԱՆԻ ՀԱՅՐԸՏարեվերջյան տհաճ անակնկալների պակաս, կարծես թե, չկա. ԶԱՐՄԱՆՔՊուտինը Կրեմլում կայացած արարողության ժամանակ պետական ​​պարգևներ է հանձնել Կանդելակիին և ՍոլովյովինԺիրինովսկու պատվին ՌԴ-ում Մոսկվա-Ադլեր երթուղով գնացք կգործարկվիՆախընտրական բենզին՝ ադրբեջանական բույրովՔՊ նախընտրական ցուցակում հայտնվելու են հայտնի նախկին-ներկաներ. ԲԱՄԲԱՍԱՆՔ Զելենսկին կեղծ խաղաղության ծրագիր է ներկայացրել«Կուռաժիտ» լինող քաղաքապետը. ԶԱՐՄԱՆՔ«Սանտա սիքրեթ» է դարձել Շիրակի նոր մարզպետի անունը. ԲԱՄԲԱՍԱՆՔՎանաձորում, Գյումրիում, Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիանԲաքուն գիտի Վագիֆ Խաչատրյանի հիվանդության մասին. Եվրոպական դատարանում գերիների շահերի պաշտպանը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված