Մխիթարյան, թե՞ Սուչիչ.Կիվուն դեռ վերջնական որոշում չունի Հայաստանի հավաքականում Տիկնիզյանն այլ դեմք է ցույց տալիս. հունական մամուլի դիտարկումները Մարտնչող «բարեփոխիչների» կլանը հերթական սուտն ու կեղծիքն է տարածում Ամենակարեվորն է, որ երեք առաջնորդները կարողացան նստել մեկ սեղանի շուրջ Պատահական չէ, որ Պուտինն ի ցույց դրեց «միջուկային ճամպրուկը» Զատկից հետո ներկած ձուն մեզ պետք չէ․ Շարմազանովը՝ Փաշինյանին Թքե՛ք այդ մանդատների վրա, պահել եք որ ի՞նչ․ Հայկ Բաբուխանյան «Անհաջողության ջենթլմենները» կրկին հանձնվում են Նիկոլը փորձում է Մոսկվային համոզել, թե ինքը Հայաստանը ԵՄ կազմում տեսնում է 20 տարի անց Խոշոր վթար Վանաձորի գլխավոր ճանապարհին. Տեսանյութ

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՒՆԻ

Ընկեր Փանջունի

ՀՈՊ, ՔԵՐՈԲ

(ՔԵՐՈԲՅԱՆԸ` ՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏՎԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

­Լավ տղե­րքի ա­սո­ցիա­ցիա­յից հայտ­նում են, որ Քե­րոբ­յա­նին աշ­խա­տան­քից ա­զա­տել են ոչ թե կո­ռուպ­ցիա­յի հա­մար, այլ` կո­ռուպ­ցիա­յից Նի­կո­լի օբշ­յա­կին չմու­ծվե­լու։

 **

ԽԱՉԸ` ԽԱՉ Է, ԻՆՉ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ

 («ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ» ՎՐԱ ՕՐՎԱ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՏՈՏԱԼ ՃՆՇՈՒՄՆԵՐԻ ԼՈՒՐԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ըստ չճշտված աղբ­յու­րի` «Կար­միր խա­չի» նկատ­մամբ ի­րա­կա­նաց­վող քայ­լերը դի­տարկ­վում են հա­վա­տա­վոր­նե­րի կող­մից տե­ղադր­ված Առա­քե­լա­կան ե­կե­ղե­ցու խա­չե­րը լիկ­վի­դաց­նե­լու` օր­վա սա­տա­նիստ­նե­րի դրսե­ւո­րում­նե­րով։

**

 ԱՆՄԵՂՍՈՒՆԱԿԸ

 (ԻԼՈՆ ՄԱՍԿԻ ԿՈՂՄԻՑ` ԲԱՅԴԵՆԻՆ ԲԺՇԿԻ ՏԱՆԵԼՈՒ ՊԱՀԱՆՋԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

ԱՄՆ նա­խա­գա­հա­կա­նից հայտ­նում են, որ չեն ու­զում Բայ­դե­նին բժշկի տա­նել, քա­նի որ վա­խե­նում են ստուգ­վե­լուց հե­տո անհ­րա­ժեշտ լինի նկա­րա­հա­նել «Թ­ռիչք կկվի բնի վրա­յով 2» թրի­լլերը։

 **

Жадность губит фраера

 (ԵՐԵՎԱՆՈՒՄ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՈՒՂԵՎԱՐՁԸ ԹԱՆԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

 Ըստ քաղ­տեխ­նո­լոգ­նե­րի` ե­թե Ե­րե­ւա­նի քա­ղա­քապե­տա­րա­նը թան­կաց­նի տրանս­պոր­տի ու­ղե­վար­ձը, ա­պա ա­ռա­ջի­կա ընտ­րութ­յուն­նե­րին ՔՊ-ի հա­մար խի­յա­րը թարս կբուս­նի։

**

 ԱԽՈՐԺԱԿԻԴ ՔԱՑԱԽ

(ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ «ՋԵՐՄՈՒ­Կ» ՀԱՆՔԱՅԻՆ ՋՐԻ ՇՇՈՒՄ ՔԱՑԱԽ ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ՎԱՃԱՌՔԸ ԱՐԳԵԼԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

 Հա­յաս­տա­նի ՍԱՏՄ-ից հայտ­նում են, որ «Ջեր­մու­կի» մեջ քա­ցախ չի կա­րող լի­նել, գո­նե ա­սե­ին «մկնդեղ» կամ «ար­սե­նիում», է­լի հաս­կա­նա­լի կլի­ներ։

 **

ՔՅԱՌԹՈՒՆ

 Կո­ռուպ­ցիա­յի կան­խար­գել­ման հանձ­նա­ժո­ղո­վից հայտ­նում են, որ Ար­սեն­յան Ա­շո­տը էն­քան հին ա, որ «Ջեր­մու­կը» թթվում, քա­ցախ է դառ­նում։

**

ՎԱՀԱՆ ՔԵՐՈԲՅԱՆԻ ՏՐՏՈՒՆՋԸ

Ում եղ­բոր կի­նը ա­նօ­րի­նա­կա­նութ­յուն ա­նի, ով հրա­ժա­րա­կան տա:

**

ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԸ` ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՄԻՋՆՈՐԴՆԵՐԻՆ

(ԵՍ ՆԻԿՈԼԻ ՀԵՏ ԲԱՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄԻՋՆՈՐԴՆԵՐԻ ԿԱՐԻՔ ՉԵՄ ԶԳՈՒՄ, ԳՆԱՑԵՔ ԶԲԱՂՎԵՔ ՁԵՐ ԳՈՐԾԵՐՈՎ` ԻԼՀԱՄԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

­Մի մտեք մա­տի ու մա­տա­նու ա­րան­քը:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ