Կիևի հարձակումներին Ռուսաստանի պատասխանն այնքան զգայուն էր, որ Կիևը հրադադարի խնդրանք ներկայացրեց. Պուտին Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը հաղթանակով մեկնարկեց մրցաշարում (տեսանյութ) Ողբերգական դեպք՝ Լոռու մարզում․ ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը ընթացքի ժամանակ հանկարծամահ է եղել Որոշ ֆուտբոլիստներից հիասթափվելու հարցում լիովին համամիտ եմ Մելիքյանի հետ. Յուրա Մովսիսյան Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին TRIPP-ում ներդրումների դիմաց մասնաբաժիններ փոխանցելու ձևաչափ չկա. ԱԳՄԱ Ալեն Սիմոնյանն ընդունել է Իրանի դեսպանին․ քննարկվել են տարածաշրջանային զարգացումները Իրենք էլ գիտեն, որ դա այդպես չի լինելու․ Տնտեսագետը՝ Եվրոպայով տարվածներին Բանակցային գործընթացը ներկայումս բավականին արագ է առաջ շարժվել. Ուկրաինական աղբյուր Ուկրաինան մտնում է պատերազմի ամենադժվար շրջանը. Ռուսաստանը ոչնչացնում է տնտեսությունը. The New York Times

ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

­Մեզ կրկին զար­մաց­րեց ՆԻԿՈԼԸ, որ հան­կարծ սկսեց քո­քո­զա­նալ Ա­լիե­ւի ա­ռաջ: Բա մին­չեւ էդ վեց տա­րի ո՞ւր էիր: Ըն­դա­մե­նը օ­րեր ա­ռաջ Նի­կո­լը հայ­տա­րա­րեց, թե. «Մենք այդ քա­ղա­քա­կա­նութ­յու­նը վեր­նագ­րել ենք «տա­րա­ծաշր­ջա­նա­ցու­մ», որ­պես­զի մենք կա­րո­ղա­նանք մեր տա­րա­ծաշր­ջա­նում հաս­նել խա­ղա­ղութ­յա­ն»: Այ­սինքն` Նի­կո­լը հայ­տա­րա­րում էր, որ Հա­յաս­տա­նը պետք է հար­մար­վի տա­րա­ծաշր­ջա­նի երկր­նե­րին, այն է` Ադր­բե­ջա­նի ու Թուր­քիա­յի պա­հանջ­նե­րին: Զար­մա­նա­լի է, իսկ ին­չո՞ւ  պետք է  Հա­յաս­տա­նը այդ դեպ­քում մնա որ­պես պե­տութ­յուն, ե­թե ամ­բող­ջո­վին «կզե­լո­ւ» ենք տա­րա­ծաշր­ջա­նա­յին «ցու­լե­րի» ա­ռաջ: Մի՞­թե միայն Նի­կո­լին ու ՔՊ-շկա­նե­րին կե­րակ­րե­լու հա­մար:

­Մեզ զար­մաց­րեց ՔՊ-շկա պատ­գա­մա­վոր ԱՐՄԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ, ո­րը հայ­տա­րա­րեց, թե Հա­յաս­տա­նը ձեռք է բե­րում «5-րդ սերն­դի գեր­ժա­մա­նա­կա­կից զի­նա­տե­սակ­նե­ր»: Ռազ­մա­կան գոր­ծիչ­նե­րը այդ­պես էլ չհաս­կա­ցան, թե ի՞ն չ­ է նշա­նա­կում «5-րդ սերն­դի զի­նա­տե­սակ­նե­ր»: Զար­մա­նա­լի է, թե ո՞ր օր­վա­նից գա­յիշ­նիկ Ար­մեն Խա­չատր­յա­նը սկսել է հաս­կա­նալ զի­նա­տե­սակ­նե­րից : Եվ եւս զար­մա­նա­լի մի հարց` բա ե­թե այդ զի­նա­տե­սակ­նե­րը կան, ին­չո՞ւ է Հա­յաս­տա­նը զար­մա­նա­լիո­րեն ա­նընդ­հատ պարտ­վում: Գու­ցե նրա­նից, որ այս­պի­սի ՔՊ-շկա­ներ, ինչ­պես Ար­մեն Խա­չատր­յանն է, նստած են մեր խորհր­դա­րա­նում ու պայ­ծառ մտքեր են ար­տա­հայ­տում զի­նա­տե­սակ­նե­րի մա­սին:

­Լավ կլի­ներ, որ Ար­մեն Խա­չատր­յա­նը զբաղ­վեր ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ եւ ՊԱՐԵԿՆԵՐԻ հար­ցե­րով: Օ­րերս Ե­րե­ւա­նով օ­րը ցե­րե­կով պտտվում էր թուր­քա­կան բեռ­նա­տար, ո­րի վրա հսկա­յա­կան չափ­սե­րի Ա­թա­թուր­քի եւ թուր­քա­կան դրոշ­նե­րի նկար էր: Սա­կայն փա­ռա­պանծ հայ ոս­տիկան­նե­րից ոչ ոք ան­գամ չփոր­ձեց ստու­գել վա­րոր­դի փաս­տաթղ­թե­րը: Ինչ­քան քո­սոտ ազ­գի տեղ են դրել թուր­քե­րը հա­յե­րին, որ հայ ժո­ղովր­դի դա­հի­ճի նկա­րով ավ­տո­մե­քե­նա­յով շրջում են Հա­յաս­տա­նի մայ­րա­քա­ղա­քով: Եվ զար­մա­նա­լիո­րեն դա նրանց հա­ջո­վում է ա­նել ան­խա­փան:

­Կա­ռա­վա­րութ­յու­նը ա­ռա­ջարկ­ում է Հե­ռուս­տա­տե­սութ­յան եւ ռա­դիո­յի հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գա­հի աշ­խա­տա­վար­ձը հա­վա­սա­րեց­նել ԿԸՀ նա­խա­գա­հի վար­ձատ­րութ­յա­նը։ Նախ­կի­նում ՀՌՀ նա­խա­գահ ՏԻԳՐԱՆ ՀԱԿՈԲՅԱՆԸ ստա­նում էր ամ­սա­կան 832 հա­զար դրամ, ա­պա փո­փո­խութ­յու­նից հե­տո կստա­նա 1 մլն 164 հա­զար դրամ: Ի­հար­կե, թույլ տված սուտ լու­րե­րի եւ կեղ­ծիք­նե­րի չա­փա­քա­նա­կով հին «քյար­թո­ւ» ՀՀՇ-ա­կան ու հա­կա­ռուս, Ա­րեւ­մուտ­քի շա­հե­րը սպա­սար­կող Տիգ­րան Հա­կոբ­յա­նը եւ իր ղե­կա­վա­րած ո­լոր­տը նույ­նիսկ գե­րա­զան­ցում է Կենտ­րո­նա­կան ընտ­րա­կան հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գա­հին: Այն­պես որ, նույ­նիսկ այդ բարձ­րաց­ված աշ­խա­տա­վար­ձը Նի­կո­լին մա­տու­ցած ծա­ռա­յութ­յուն­նե­րի դի­մաց զար­մա­նա­լիո­րեն քիչ է, իսկ դու` շար­քա­յին հար­կա­տու շա­րու­նա­կիր քրտինք թա­փել, որ­պես­զի ա­ռանց այդ էլ կե­րած-խմած Տիգ­րան Հա­կոբ­յա­նը քո հաշ­վին ապ­րի չաղ ու բախ­տա­վոր կյան­քով:

Այս տա­րի Ղա­զախս­տա­նում տե­ղի կու­նե­նա ռազ­մա­կան վար­ժանք­ներ Ղա­զախս­տա­նի, Ղըր­ղըզս­տա­նի, Տա­ջիկս­տա­նի, Ոզ­բեկս­տա­նի եւ Ադր­բե­ջա­նի մաս­նակ­ցութ­յամբ: Այս հինգ երկր­նե­րից ե­րե­քը ՀԱՊԿ-ի ան­դամ են: Զար­մա­նա­լի է, որ ՀԱՅԱՍՏԱՆԸ կա­մո­վին դա­դա­րեց­նում է այդ երկր­նե­րի հետ իր ռազ­մա­կան հա­մա­գոր­ծակ­ցութ­յու­նը, իսկ Ադր­բե­ջա­նը, ընդ­հա­կա­ռա­կը` նա­խա­ձեռ­նում: Եվ շու­տով զար­մա­նա­լի չի լի­նի, ե­թե ՀԱՊԿ-ում Հա­յաս­տա­նի տե­ղը զբա­ղեց­նի հենց Ադր­բե­ջա­նը:

 

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Կիևի հարձակումներին Ռուսաստանի պատասխանն այնքան զգայուն էր, որ Կիևը հրադադարի խնդրանք ներկայացրեց. ՊուտինԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականը հաղթանակով մեկնարկեց մրցաշարում (տեսանյութ)Ողբերգական դեպք՝ Լոռու մարզում․ ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը ընթացքի ժամանակ հանկարծամահ է եղել Որոշ ֆուտբոլիստներից հիասթափվելու հարցում լիովին համամիտ եմ Մելիքյանի հետ. Յուրա Մովսիսյան Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին TRIPP-ում ներդրումների դիմաց մասնաբաժիններ փոխանցելու ձևաչափ չկա. ԱԳՄԱ Ալեն Սիմոնյանն ընդունել է Իրանի դեսպանին․ քննարկվել են տարածաշրջանային զարգացումները Իրենք էլ գիտեն, որ դա այդպես չի լինելու․ Տնտեսագետը՝ Եվրոպայով տարվածներինԲանակցային գործընթացը ներկայումս բավականին արագ է առաջ շարժվել. Ուկրաինական աղբյուրՈւկրաինան մտնում է պատերազմի ամենադժվար շրջանը. Ռուսաստանը ոչնչացնում է տնտեսությունը. The New York TimesԿիեւում հարձակման են ենթարկվել McDonald's-ի պահեստներն ու տվյալների կենտրոններըՍարսափ․Հանգուցյալների դագաղների համար տրվող սիմվոլիկ գումարի հաշվին պաշտոնյանների աշխատավարձն են բարձրացնումՕրենքով գող «Զապ»-ը կալանավորվել է Աջափնյակում շրջող օտարերկրացու մոտ 51 փաթեթ կոկաին է հայտնաբերվել ՇՏԱՊ․ ՀՀ իրավապահ մարմիններին խնդրում եմ հայտարարությունս ընդունել, որպես հանցագործության մասին հաղորդումTRIPP-ը էլ ավելի կամրապնդի Ադրբեջանի դերը՝ որպես տարածաշրջանային հանգույց. ԱլիևԵվրագոտում նոր թղթադրամները շրջանառության կդրվեն 2030-ականների սկզբիցՇուտով Իրանի վարչակարգը կտապալվի. Նեթանյահու Եկեղեցու բարեփոխումը և Եկեղեցու պետականացումը նույն բանը չեն. Տեր Հեթում Սեպտեմբերի 28-29-ին ջերմաստիճանը ողջ հանրապետությունում կնվազի ևս 4-5 աստիճանով

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված