Երբ Աստված ապրում է մարդու մեջ, մաքրում է նրան Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել. Factor.am Վարորդական իրավունքից զրկվածները կրկին մեքենա կվարեն՝ առանց քննության․ Փաշինյան Անկարայի կեղտոտ խաղը Թեհրանի նկատմամբ Համանման ախտանիշներով տառապող մեկ այլ քաղաքացի էլ 8 տարի առաջ հայտարարել էր, որ Արցախը Հայաստան է և վերջ. Արցախցի քաղաքագետ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց մշակույթի մի խումբ գործիչների Հորմուզի նեղուցում ԻՀՊԿ-ն նավթատար է գրավել (Տեսանյութ) Իրանի հեռուստատեսությունը հանրությանը սովորեցնում է AK-47 ավտոմատ օգտագործել (Տեսանյութ) Հայաստանը բազմաթիվ թելերով կապված է Ռուսաստանի հետ, իսկ սա Փաշինյանը շատ լավ է հասկանում. Քաղաքագետ Թագավորներս ծնվեցին. Մանրիկյանը կրկնակի հայր է դարձել

երբ ցուլը մտնի, Նիկոլը գուցե հասցնի ճողոպրել, բայց․․․

Վերլուծություն

Եր­կու օր ա­ռաջ ազ­գո­վի դար­դից գու­լա­յինք. հրա­ժա­րա­կան էր տվել է­կո­նո­մի­կա­յի նա­խա­րար Վա­հան Քե­րոբ­յա­նը: Երեկ նա բռնեց գաղութի ճամփան… Պա­րոն Քե­րոբ­յան, ախր ա­ռանց ձեզ, ի՞նչ ենք ա­նե­լու… Բա դա ա­նե­լո՞ւ բան էր… Նի­կոլ, բա էս ժո­ղովր­դին չխղճա­ցի՞ր, Վա­հա­նից ու­զածդ ի՞նչ էր…

ԵՎ ԻՆՉՈ՞Ւ ՔԵՐՈԲՅԱՆԻ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ «ՍՏԱՑՎԵՑ ԱՅՆՊԵՍ»

Ու ի­հար­կե, այս­տեղ ա­ռա­ջին հեր­թին բա­րո­յա­կա­նութ­յան խնդիր է: Այ­սինքն, հեր­թա­կան ան­գամ օ­րա­կարգ է գա­լիս նույն հար­ցը՝ իսկ որ­քա­նո՞վ է բա­րո­յա­կան մարդ Նի­կո­լը: Վեր­ջին հաշ­վով, 2020թ. նո­յեմ­բե­րից հե­տո, երբ նրա ա­թո­ռը ե­րե­րում էր, նա­խա­րա­ներն ու դրա­նիկ­նե­րը մտա­ծում էին «թռնե­լու» մա­սին, Քե­րոբ­յանն էր, որ գնաց, կող­քին կանգ­նեց, թեեւ ՔՊ-ա­կան դա­սից ան­գամ չէր: Ճիշտ է, «ղա­լաթ» ա­րեց, դրա­նով ինչ-որ չա­փով նպաս­տեց Նի­կո­լի մնա­լուն ու այս վի­ճա­կի ստեղծ­մա­նը: Բայց կանգ­նեց, ու հի­մա սա է Նի­կո­լի «բա­րո­յա­կան» պա­տաս­խա­նը:

­Հի­մա կա­սեք՝ բա­րո­յա­կանն այս­տեղ ի՞նչ կապ ու­նի. Մար­դը, կար­ծես թե, կո­ռուպ­ցիո­ներ է, իսկ Նի­կո­լը կո­ռուպ­ցիո­ներ­նե­րին տա­նել չի կա­րող, Քե­րոբ­յա­նը` չէ, հա­րա­զատ եղ­բոր կի­նը լի­նի: Բայց նախ պետք է պաշ­տո­նա­պես հաս­տա­տեն, որ Քե­րոբ­յա­նին հա­նել են կոռ­ուպ­ցիո­ներ լի­նե­լու հա­մար: Երկ­րոր­դը՝ ա­մե­նա­կա­րե­ւո­րը: Իսկ ի՞նչ է, Ա­լե­նի եղ­բոր կնո­ջը Քե­րոբ­յա­նը հենց այն­պե՞ս էր տեն­դեր­ներ «շնոր­հում», այն էլ՝ չկա­յա­ցած տեն­դեր­ներ: Կա­րե­լի է նաեւ այս­պես՝ իսկ Քե­րոբ­յա­նը քա­նի՞ գլխա­նի էր, որ Ա­լե­նի եղ­բոր կնո­ջը մի «հա­սա­րակ» տեն­դեր «չնվի­րեր»: Ու այս դեպ­քում շատ մեծ հարց է՝ իսկ ո՞վ է այս պատ­մութ­յան ա­մե­նա­մեծ կո­ռուպ­ցիո­նե­րը: Ա­մե­նա­ծի­ծա­ղե­լին այն է, որ այս­քա­նից հե­տո Ա­լե­նի եղ­բոր կի­նը հան­գիստ տա­նը նստած է, Ա­լենն էլ՝ իր ա­թո­ռին, դեռ մի բան էլ գոր­ծու­ղում­նե­րի է գնում: Իսկ Քե­րոբ­յա­նը հյուր գնաց ի­րա­վա­պահ­նե­րին:

Ա­մեն դեպ­քում, պատ­մութ­յունն այս­պի­սին է: ­Փետր­վա­րի 14- ին Քե­րոբ­յա­նը բա­վա­կան լավ տրա­մադ­րութ­յամբ է գնա­ցել գոր­ծի ու մեկ էլ, ժա­մեր հե­տո, ա­վե­լի ստույգ 13:48- ին ֆեյս­բուք­յան իր է­ջում, ա­նամպ երկն­քում կայ­ծա­կի նման, հայտ­նել է հրա­ժա­րա­կա­նի մա­սին՝ գրե­լով մաս­նա­վո­րա­պես հե­տեւ­յա­լը.

«Ս­տաց­վեց այն­պես, որ ես է­կո­նո­մի­կա­յի նա­խա­րա­րի պաշ­տո­նում այ­լեւս չեմ ծա­ռա­յե­լու Ձեզ։ Այս 3-ից ա­վել տար­վա ըն­թաց­քում աշ­խա­տել եմ անմ­նա­ցորդ նվիր­վա­ծութ­յամբ, լցված սի­րով Հա­յաս­տա­նի յու­րա­քանչ­յուր բնակ­չի նկատ­մամբ։ Աշ­խա­տել եմ շա­բա­թա­կան առն­վազն վեց օր, մի­ջի­նում ա­ռա­վոտ­վա 8-ից ե­րե­կո­յան 9-ը, ե­րեք տար­վա ըն­թաց­քում ընդ­հա­նուր առ­մամբ 15-16 օգ­տա­գործ­ված ար­ձա­կուր­դա­յին օ­րե­րով։ Իմ աշ­խա­տան­քի յու­րա­քանչ­յուր օ­րը ապ­րել եմ օր ա­ռաջ հզոր Հա­յաս­տան ու­նե­նա­լու գե­րիշ­խող մղու­մով։ Ե­ղել եմ վճռա­կան, ազ­նիվ ու նվիր­ված հայ­րե­նի­քին։ 2020թ. հա­մե­մատ 2023թ. Հա­յաս­տա­նի ՀՆԱ-ն ԱՄՆ դո­լա­րով ա­ճել է մոտ 100%-ով, իսկ ՀՀ դրա­մով` մոտ 50%-ով։ Հա­յաս­տա­նը մեկ շնչին բա­ժին ընկ­նող ՀՆԱ-ի ցու­ցա­նի­շով այս ըն­թաց­քում 112-րդ տե­ղից բարձ­րա­ցել է 86-րդը, մենք այս ցու­ցա­նի­շով ա­ռա­ջին ան­գամ ան­ցել ենք Ադր­բե­ջա­նին, Բե­լա­ռու­սին, բազ­մա­թիվ այլ երկր­նե­րի»։

­­Ֆեյս­բու­քի օգ­տա­տե­րե­րից մե­կը՝ Ա­նա­հիտ Ա­վագ­յա­նը (Anahit Avagyan) Քե­րոբ­յա­նի հրա­ժա­րա­կա­նի այս «գույ­ժի» տակ գրել է. «Պե­տութ­յա­նը չես ծա­ռա­յել։ Դու ծա­ռա­յել ես նի­կո­լիդ։ Նի­կոլ ես պա­հել, Նի­կոլ տռռեց­րել։ Հի­մա էլ քեզ փչաց­րեց։ Լավ ա, ար­դար ա, քիչ ա»:

­Չէ, մի փոքր քիչ է աս­ված: Քե­րոբ­յա­նի պաշ­տո­նի մնալ-չմնա­լը Հա­յաս­տա­նի ներ­կա պատ­մութ­յա­նը ո­չինչ չի տա­լիս. չլի­նի այս Քե­րոբ­յա­նը, Նի­կո­լը կնշա­նա­կի մյուս Քե­րոբ­յա­նին: Պար­զա­պես այս ա­մե­նը հեր­թա­կան ան­գամ ցցուն փաստ ա­պա­ցու­ցեց. Նի­կոլն ի զո­րու է աղ­տո­տել, դա­վա­ճան­ել այն ամ­ենին, ին­չը ե­րեկ նրա շա­հին էր ծա­ռա­յում, այ­սօր ար­դեն պետ­քա­կան չէ: Լի­նի Քե­րոբ­յան, թե` մի ողջ ժողո­վուրդ. տար­բե­րութ­յուն չկա:

Որ Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տութ­յան բնա­կիչ­նե­րը, ինչ­պես Նի­կո­լի հա­մար, Քե­րոբ­յա­նի հա­մար էլ սի­րե­լի են, հաս­կա­նա­լի է, գի­տենք… Հե­տաքր­քի­րը նրա գրառ­ման սկզբի մա­սում ե­ղած «Ս­տաց­վեց այն­պես»- ն­ է: Բ­նա­կա­նա­բար հարց է ա­ռա­ջա­նում՝ ին­չո՞ւ ստաց­վեց այն­պես… Ե­թե Քե­րոբ­յա­նի ներ­կա­յաց­րած տնտե­սա­կան փայ­լուն կամ լավ ցու­ցա­նիշ­նե­րը հո­րին­վածք չեն, միֆ չեն, ա­պա ին­չո՞ւ է հի­մա դա­սա­լի­քի պես լքում երկ­րի հա­մար այդ­քան կար­ե­ւոր «դիր­քե­րը», այդ ի՞նչ լու է կծել նրան, ի­րոք, ի՞նչն է պատ­ճա­ռը հրա­ժա­րա­կա­նի:

Եվ ե­թե է­կո­նո­մի­կա­յի ար­դեն նախ­կին նա­խա­րա­րը, ինչ­պես ներ­կա­յա­ցել է, իս­կա­պես հայ­րե­նա­սեր է, «լցված սի­րով Հա­յաս­տա­նի յու­րա­քանչ­յուր բնակ­չի նկատ­մամբ», «վճռա­կան» է, «ազ­նիվ ու նվիր­ված հայ­րե­նի­քին», թող հա­մար­ձա­կութ­յուն ու­նե­նա եւ բա­ցա­հայ­տի իր հրա­ժա­րա­կա­նի պատ­ճա­ռը կամ պատ­ճառ­նե­րը, որ­պես­զի դա դաս լի­նի յու­րա­քանչ­յու­րի հա­մար, ում Նի­կոլն այս կամ այն նա­խա­րա­րի պաշ­տո­նը կա­ռա­ջար­կի:

Ա­վե­լին. որ­պես­զի այդ բա­ցա­հայ­տու­մը դաս լի­նի նաեւ գոր­ծող նա­խա­րար­նե­րի հա­մար, որ ան­կախ գոր­ծադր­ված ջան­քե­րից եւ­ աշ­խա­տան­քի արդ­յունք­նե­րից, մի «եր­ջա­նիկ» օր ի­րենք էլ կա­րող են հայտ­նել՝ «Ս­տաց­վեց այն­պես…»: Քե­րոբ­յա­նը, ինչ ինչ, բայց չի կա­րող չհաս­կա­նալ, թե որ­քան կար­ե­ւոր է այդ բա­ցա­հայ­տու­մը երկ­րի հա­մար, բայց, ցա­վոք, իր գրառ­ման վեր­ջում շնոր­հա­կա­լութ­յուն է հայտ­նել Նի­կո­լին՝ երկ­րին ծա­ռա­յե­լու հնա­րա­վո­րութ­յուն ըն­ձե­ռե­լու հա­մար, սերն էլ եր­ե­ւի նրան է ուղղ­ված: Սա դրդում է մտա­ծե­լու, որ կամ վախ­կոտ է, կամ էլ, ինչ­պես ա­սում են, տա­կը մա­քուր չէ, մա­տը խառն է կո­ռուպ­ցիոն սկան­դա­լին:

Հ­րա­ժա­րա­կա­նի մա­սին հայտ­նե­լուց մոտ ե­րե­քու­կես ժամ ա­ռաջ՝ 10:20-ին, է­կո­նո­մի­կա­յի նա­խա­րա­րը ֆեյս­բուք­յան իր է­ջում կա­տա­րած գրառ­մամբ մաս­նա­վո­րա­պես հայտ­նել է. «Ըն­դու­նել եմ ANDRITZ Hydro ըն­կե­րութ­յան շու­կա­յի կա­ռա­վար­ման գծով փոխ­նա­խա­գահ Նոր­բերտ Շ­վար­ցին։

Քն­նար­կել ենք հան­քարդ­յու­նա­բե­րութ­յան, մե­տա­լուր­գիա­յի, է­ներ­գե­տի­կա­յի, կա­նաչ ջրած­նի ար­տադ­րութ­յան ո­լորտ­նե­րում գոր­ծակ­ցութ­յան հնա­րա­վո­րութ­յուն­նե­րը։ Ներ­կա­յաց­րել եմ տնտե­սութ­յան ար­դիա­կա­նաց­ման մի­ջո­ցա­ռու­մը, ո­րի շրջա­նա­կում տնտե­սա­վա­րող­նե­րը կա­րող են ար­դիա­կա­նաց­նել ի­րենց ար­տադ­րա­կան կա­րո­ղութ­յուն­նե­րը»։

Այս գրա­ռու­մը լիո­վին բա­վա­կան է հաս­կա­նա­լու հա­մար, որ նա ա­ռա­վոտ­յան «Ս­տաց­վեց այն­պես»- ը դեռ չգի­տեր, չգի­տեր, որ հրա­ժա­րա­կան է տա­լու, հրա­ժա­րա­կանն իր հա­մար էլ ա­նակն­կալ է ե­ղել, ին­չից կա­րող ենք են­թադ­րել, որ է­կո­նո­մի­կա­յի նա­խա­րա­րը շատ վեր­ե­ւից, հա­վա­նա­բար հենց Նի­կո­լից, հրա­ժա­րա­կա­նի պա­հանջ է ստա­ցել՝ հե­ռա­խո­սա­զան­գով կամ այլ կերպ, եւ շ­­տա­պել է պա­հանջն ի­րա­կա­նութ­յուն դարձ­նել:

­­Հի­շեց­նենք, որ հրա­ժա­րա­կա­նից ըն­դա­մե­նը 12 օր ա­ռաջ՝ փետր­վա­րի 2-ին, է­կո­մի­կա­յի նա­խա­րա­րը լրագ­րո­ղի՝ «Պա­րոն Քե­րոբ­յան, այ­դու­հան­դերձ, մի հարց. դուք հրա­ժա­րա­կան տա­լո՞ւ եք, թե չէ» հար­ցին վստա­հա­բար պա­տաս­խա­նեց. «Ոչ, ոչ», ա­պա հա­վե­լեց. «Է­սօր մենք հա­վաք­վել ենք ան­հա­մե­մատ ա­վե­լի կար­ե­ւոր մի­ջո­ցառ­ման հա­մար, քան այն մտա­ցա­ծին սկան­դա­լը, ո­րի մա­սին բան են ա­նում…»:

­­Քե­րոբ­յա­նը, ա­մե­նայն հա­վա­նա­կա­նութ­յամբ, նկա­տի ու­ներ ՀՀ քննչա­կան կո­մի­տեի քննիչ­նե­րի ու ՀՀ ազ­գա­յին անվ­տան­գութ­յան ծա­ռա­յութ­յան աշ­խա­տա­կից­նե­րի կող­մից հուն­վա­րի վեր­ջին ՀՀ է­կո­նո­մի­կա­յի նա­խա­րա­րութ­յու­նում եւ մի շարք ան­ձանց բնա­կա­րան­նե­րում, ընդ­հա­նուր առ­մամբ, ա­վե­լի քան 15 վայ­րե­րում ի­րա­կա­նաց­ված հա­մա­տեղ խու­զար­կութ­յուն­նե­րը եւ քնն­­չա­կան այլ գոր­ծո­ղութ­յուն­նե­րը, նե­րառ­յալ՝ «Ազ­գա­յին ժո­ղով» կոչ­վա­ծի նա­խա­գա­հի պաշ­տո­նը զբա­ղեց­նող Ա­լեն Սի­մոն­յա­նի եղ­բոր կնոջ հետ կապ­ված քրեա­կան սկան­դա­լը:

Ըստ շրջա­նառ­վող խո­սակ­ցութ­յուն­նե­րի` Նի­կո­լի համ­բե­րութ­յան բա­ժա­կը լցրել է «Լուրջ CAST»- ին փետր­վա­րի 11- ին Քե­րոբ­յա­նի տված հար­ցազ­րույ­ցում ՀՀ քննչա­կան կո­մի­տեին ուղղ­ված նրա քննա­դա­տութ­յու­նը՝ կապ­ված նաեւ Ա­լե­նի եղ­բոր կնոջ հետ, ինչ­պես նաեւ Քնն­չա­կան կո­մի­տեին, ըստ էութ­յան, գործ սար­քող ներ­կա­յաց­նե­լը, քա­նի որ, ինչ­պես է­կո­նո­մի­կա­յի նա­խա­րարն է ա­սել, ի­րա­կա­նում ոչ պաշ­տո­նա­կան դիր­քի չա­րա­շա­հում է ե­ղել, ոչ էլ` չա­րա­շահ­ման օ­ժան­դա­կում:

Եվ ա­հա, ինչ­պես այ­սօր հայտ­նի դար­ձավ, Քե­րոբ­յա­նը մի քա­նի ժամ անց­կաց­րել է ԱԱԾ-ում, ա­պա նրան հրա­վի­րել են Քնն­չա­կան կո­մի­տե` «Սի­ներ­ջի»- ի գոր­ծով հար­ցաքն­նութ­յան: Ա­վե­լի վաղ «Հ­րա­պա­րակ»- ը հայտ­նել էր, որ, հնա­րա­վոր է, Քե­րոբ­յա­նին մե­ղադ­րանք ա­ռա­ջադ­րեն: Քե­րոբ­յա­նը, ՔԿ մտնե­լուց ա­ռաջ «Ա­զա­տութ­յա­նը» հայտ­նել է, որ մե­ղադր­յալ չէ եւ դեռ չի հար­ցաքնն­վել:

­­Միով բա­նիվ, է­կո­նո­մի­կա­յի ար­դեն նախ­կին նա­խա­րա­րի հրա­ժա­րա­կա­նը կապ­ված է կամ ներկ­լա­նա­յին գզվռտո­ցի, կամ «շե­ֆի» կամ­քին ան­վե­րա­պա­հո­րեն չեն­թարկ­վե­լու, կամ էլ կո­ռուպ­ցիոն սկան­դա­լի կամ սկան­դալ­նե­րի մի ողջ շղթա­յի հետ: Քե­րոբ­յա­նի հրա­ժա­րա­կա­նին եւ­ այս ա­մե­նին ա­ռա­ջի­կա­յում գու­ցե ա­ռա­վել հան­գա­մա­նո­րեն կանդ­րա­դառ­նանք: Այժմ ու­շադ­րութ­յու­նից դուրս չթող­նենք երկ­րի հա­մար ա­վե­լի կար­ե­ւոր մի ի­րա­դար­ձութ­յուն՝ Ադր­բե­ջա­նի նա­խա­գահ Իլ­համ Ա­լի­ե­ւի պա­հան­ջին Հա­յաս­տա­նի վար­չա­պե­տի պաշ­տո­նը զբա­ղեց­նո­ղի մա­մու­լի քար­տու­ղար Նա­զե­լի Բաղ­դա­սար­յա­նի ար­ձա­գան­քը:

ՆԻԿՈԼԻ ՄԱՄՈՒԼԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ ՀԱՎԱՆԱԲԱՐ ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԿՈՐՈՒՍՏ ՈՒՆԻ

­­Բաղ­դա­սար­յա­նը փետր­վա­րի 14-ին հայ­տա­րա­րութ­յուն է տա­րա­ծել՝ ի պա­տաս­խան Ա­լի­ե­ւի հնչեց­րած սպառ­նա­լիք­նե­րի ու պա­հանջ­նե­րի: Հայ­տա­րա­րութ­յու­նում մաս­նա­վո­րա­պես նշված է.

«Ի պա­տաս­խան պաշ­տո­նա­կան Բաք­վից հնչող մի շարք հայ­տա­րա­րութ­յուն­նե­րի` լիա­զոր­ված եմ հայ­տա­րա­րել.

­­Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տութ­յան օ­րենսդ­րութ­յու­նը Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տութ­յան ներ­քին գործն է, եւ որ­ե­ւէ ար­տա­քին ուժ ի­րա­վունք չու­նի մի­ջամ­տել մեր երկ­րի ներ­քին գոր­ծե­րին»:

­­Բաղ­դա­սար­յա­նը, ի­հար­կե, միան­գա­մայն ճիշտ է ա­սել, բայց, հա­վա­նա­բար, հի­շո­ղութ­յան կո­րուստ՝ ամ­նե­զիա ու­նի, մո­ռա­ցել է վեր­ջերս եւ­ ա­վե­լի վաղ «շե­ֆի» ա­սած­նե­րը՝ ի մաս­նա­վո­րի ՀՀ նոր Սահ­մա­նադ­րութ­յուն ըն­դու­նե­լու անհ­րա­ժեշ­տութ­յան վե­րա­բեր­յալ, ո­րի նպա­տակ­նե­րից մե­կը Սահ­մա­նադ­րութ­յու­նից Ան­կա­խութ­յան հռչա­կագ­րի վե­րա­բեր­յալ հղու­մը վտա­րելն է: Եվ հի­մա Ա­լի­ե­ւը դա կամ նաեւ դա է պա­հան­ջում:

­­Բաղ­դա­սար­յա­նը գի­տակ­ցո՞ւմ է, որ Նի­կո­լի հայ­տա­րա­րութ­յուն­նե­րը, ա­րած­ներն ու չա­րած­նե­րը նման են ա­ռանց այն էլ գրգռված ցլի առ­ջեւ կար­միր լաթ թա­փա­հա­րե­լուն, կամ գայ­լի ա­խոր­ժա­կը հնա­րա­վոր բո­լոր ե­ղա­նակ­նե­րով գրգռե­լուն, եւ­ երբ այդ ցու­լը կամ գայ­լը թա­փով մտնեն Հա­յաս­տան, Նի­կո­լը գու­ցե հասց­նի թռնել, ճո­ղոպ­րել, իսկ Բաղ­դա­սար­յա­նի ու նրա նման­նե­րի հա­մար ինք­նա­թի­ռում տե­ղե­րը կա­րող են չբա­վա­կա­նաց­նել…

ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Երբ Աստված ապրում է մարդու մեջ, մաքրում է նրանՆախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել. Factor.amՎարորդական իրավունքից զրկվածները կրկին մեքենա կվարեն՝ առանց քննության․ ՓաշինյանԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով անցնելու տուրքերի կարգը շուտով հրապարակելու մասինԱնկարայի կեղտոտ խաղը Թեհրանի նկատմամբԲարձր եմ գնահատում Ձեր դիրքորոշումը Իրանի դեմ տեղի ունեցած ագրեuիայի վերաբերյալ․ Փեզեշքիան Համանման ախտանիշներով տառապող մեկ այլ քաղաքացի էլ 8 տարի առաջ հայտարարել էր, որ Արցախը Հայաստան է և վերջ. Արցախցի քաղաքագետԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց մշակույթի մի խումբ գործիչներիԻնչպես են մերժում Փաշինյանին. քաղաքացիները չեն վերցնում նրա «քարտեզը»Հորմուզի նեղուցում ԻՀՊԿ-ն նավթատար է գրավել (Տեսանյութ)Գերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող նոր ինքնաթիռ է եկել Հայաստան Իրանի հեռուստատեսությունը հանրությանը սովորեցնում է AK-47 ավտոմատ օգտագործել (Տեսանյութ)Քաղաքացին մերժեց Փաշինյանի մեկնած քարտեզը. «Կիսատ Հայաստան է» Հայաստանը բազմաթիվ թելերով կապված է Ռուսաստանի հետ, իսկ սա Փաշինյանը շատ լավ է հասկանում. ՔաղաքագետԹագավորներս ծնվեցին. Մանրիկյանը կրկնակի հայր է դարձելՇՏԱՊ. Կա մի ՔՊ-ական բարձրաստիճան պաշտոնյա, ով իր վարքով ու պահվածքով փորձում է վնասելԵԱ. Մ17 ԸՄԲԻՇ ՍՈՒՐԵՆ ԻՇԽԱՆՅԱՆԸ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՄՐՑԱԿՑԻՆ ՏՊԱՎՈՐԻՉ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ ԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ ԷԲԱՑ ՉԹՈՂԵՔ. Նախընտրական կտրուկ շրջադարձ. Հայտնի շամանը բացառիկ կանխատեսում է անելուՈւմ քվեարկել. քաղաքական գործիչները կոչ են անում անպայման մասնակցել ընտրություններինՇոգ եղանակին աշխատելը կարող է հանգեցնել ուղեղի հիպօքսիայի

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված