Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ

Քերոբյանին ցանկանում են կլանավորել. պաշտպանը մանրամասներ է ներկայացնում

Ներքաղաքական

Էկոնոմիկայի` արդեն իսկ նախկին նախարար Վահան Քերոբյանը դեռևս գտնվում է Քննչական կոմիտեում։ Ըստ որոշ տեղեկությունների, քննչական մարմինները ցանկանում են նրան կալանավորելու միջնորդություն ներկայացնել։ Ինչպես «24Նյուզ»-ին հայտնել է Քերոբյանի պաշտպան Տիգրան Եգորյանը, հարցաքննությունը կավարտվի մոտավորապես 21:00-ին։ «Այլ մանրամասներ չեմ կարող ասել: Մինչև վստահորդիս հետ չզրուցեմ, թե ինչ քանակի ինֆորմացիա է անհրաժեշտ մամուլին տրամադրելու համար, ոչինչ չեմ կարող ասել»,- հավելել նա։
Հիշեցնենք, որ Քերոբյանի հրաժարականին նախորդել էին Էկոնոմիկայի նախարարությունում և «Սիներջի» ընկերությունում խուզարկություններ, որից հետո ձերբակալվել էին Էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանը, «Սիներջի» ընկերության ղեկավար Աշոտ Հովհանեսյանը, ինչպես նաև նույն ընկերության ծրագրերի նախկին ղեկավար, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կին Անի Գևորգյանն ու նախարարության բաժնի պետ Լիլի Մկրյանը

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ