Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից

Արոնյանը Freestyle Chess G.O.A.T. մրցաշարի կիսաեզրափակչում պարտվել է Կարուանային

Սպորտ

ԱՄՆ-ն ներկայացնող հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը Գերմանիայի Համբուրգ քաղաքում ընթացող Ֆիշերի շախմատի Freestyle Chess G.O.A.T. մրցաշարի կիսաեզրափակիչում պարտվել է ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ֆաբիանո Կարուանային:

Մյուս կիսաեզրափակիչում նորվեգացի Մագնուս Կարլսենը հաղթել է ուզբեկ Նոդիրբեկ Աբդուսատորովին 1,5։0,5 հաշվով։

Լևոն Արոնյանն ավարտեց ելույթնեն այս մրցաշարում։ Եզրափակիչում Մագնուս Կարլսենը կմրցի Ֆաբիանո Կարուանայի հետ։

Արոնյանը նախորդ փուլում պայքարից դուրս էր թողել գերմանացի գրոսմայստեր Վինսենթ Կայմերին՝ 1,5:0,5 հաշվով առավելության հասնելով մրցակցի նկատմամբ։

Նշենք՝ Ֆիշերի պատահական շախմատը / Ֆիշերի շախմատը (անգլ. Fischerandom Chess) շախմատի տեսակ է, որը ստեղծել է աշխարհի 11-րդ չեմպիոն Ռոբերտ Ֆիշերը։ Կանոնները հիմնականում համընկնում են դասական շախմատի հետ, բայց խաղաքարերի սկզբնական դասավորությունն ընտրվում է պատահականության սկզբունքով՝ որոշակի սահմանափակումներով։ Փոփոխված են փոխատեղման կանոնները։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ