Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ

Ավստրալիայում Զարեհ Սինանյանի ուղղությամբ շշեր են նետել

Թեմա

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար ԶԱՐԵՀ ՍԻՆԱՆՅԱՆՆ առաջին անգամ աշխատանքային այցով գտնվում է Ավստրալիայում: Եվ որքան էլ վերջինս փորձում է պաշտոնական հաղորդագրություններով ներկայացնել, թե իբր իր այցելությամբ ոգեւորված են Սփյուռքում, պարզվում է՝ իրականությունը բոլորովին այլ է, եթե չասենք, որ հուզիչ է անձամբ Սինանյանի համար:

«Իրավունք»-ի տեղեկություններով՝ փետրվարի 7-ին Զարեհ Սինանյանը Ավստրալիայում բնակվող Սիմոնյան ընտանիքի կողմից հրավիրված է եղել փակ հանդիպման, որին ներկա են եղել սահմանափակ թվով մարդիկ՝ մոտ 50-60 հոգի: Եվ հանկարծ հանդիպման ժամանակ մի խումբ հայ երիտասարդներ անսպասելի մտել են հանդիպման վայր, վանկարկել «դավաճան», «հողատու» եւ շշեր են նետել վերջինիս ուղղությամբ:

Ասում են՝ Սինանյանն իր հին սովորության համաձայն, անվտանգության աշխատակիցներ է կանչել եւ բողոքել հայ երիտասարդների դեմ: Նրա բողոքի հիման վրա մի քանի հոգի ձերբակալվել են, հարցաքննվել, սակայն, երիտասարդներին հաջողվել է տապալել հանդիպումը: Մեզ հասած լուրերի համաձայն, Ավստրալիայի ոստիկանությունը երիտասարդների հեռախոսները վերցրել է եւ ջնջել արված տեսանյութերն ու լուսանկարները:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ