Թող Հրե Ձիու թամբին լինի Հայաստանը եւ հայ ժողովուրդը, իսկ սմբակների տակ՝ Նիկոլ Փաշինյանը. Կարապետյան Տիրադավների կարապի պարը «Բենզին հողի դիմաց» օպերացիա. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Ուղղորդված ենք եղել Վազգեն Սարգսյանի կողմից, որպեսզի ներկայիս կաթողիկոսին ընտրենք. Ալբերտ Բազեյան Թրամփը կայցելի՞ Մոսկվա Ովքեր են կողմ կամ դեմ հայաստանյան լոգիստիկայի վերագործարկմանը Մահացել է պրոֆեսոր, ակադեմիկոս Վլադիմիր Պետրոսյանը Տարեվերջյան տհաճ անակնկալների պակաս, կարծես թե, չկա. ԶԱՐՄԱՆՔ Պուտինը Կրեմլում կայացած արարողության ժամանակ պետական ​​պարգևներ է հանձնել Կանդելակիին և Սոլովյովին Ժիրինովսկու պատվին ՌԴ-ում Մոսկվա-Ադլեր երթուղով գնացք կգործարկվի

Իրականում ինչ է կատարվում Վարդենիսում. Մանրամասներ է ներկայացնում համայնքապետը

Հանդիպում

Օրեր առաջ Վարդենիս համայնքի մի խումբ բնակիչներ միջպետական ճանապարհ փակելով բողոքի ակցիա էին իրականացրել, մտահոգություն հայտնելով, որ Վարդենիսում հանրային կենսական նշանակության կառույցները լուծարվում կամ տեղափոխվում են՝ համայնքն իր բնակչությունից դատարկելու դիտավորությամբ։  Իրականում ի՞նչ կատարվում Վարդենիսում, ինչն է բնակիչներին ստիպել ճանապարհ փակել, հարցի պատասխանը փորձել ենք ստանալ Վարդենիս խոշորացված համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանից։

-Պարոն Խաչատրյան,  համայնքապետարանի ու բնակիչների միջև կոմունիկացյան ի՞նչ մակարդակի վրա է այսօր։
 -Ասեմ, որ համայնքապետարանը բնակիչների հետ ամենօրյա կապի մեջ է ու բնակիչների կողմից բարձրաձայնված յուրաքանչյուր խնիդր ուսումնասիրվում և տրվում է լուծում։
Ինչ վերաբերվում է անձնագրայինի վարչության փակման խնդրին, այդ հարցը բարձրաձայնել եմ կառավարության ներկայացուցիչների մոտ, սկսեվել է քննարկում որպեսզի գտնենք այնպիսի լուծում որը բավարարի առաջին հերթին վարդենիսցիներին։
Կրկնեմ նորից վարդենիսցու յուրաքանչյուր խնդիրը համայնքապետարանը համարում է իր սեփական խնդիրը։
Ուղղակի կան որոշ խմբեր որոնք տարածում են մտացածին ապատեղեկատվություն որով խաղում են բնակիչնեի էմոցիաների հետ։

-Այս պահին ի՞նչ իրավիճակ է Վարդենիսում, զայրութի ալիքը հանդարտվե՞լ է։

-Այո, այս պահին Վարդենիսում իրավիճակը շատ հանգիստ է, մարդիկ  իրենց բնականոն կյանքով ապրում են, ոչ մի լարվածություն չկա: Ինչ վերաբերում է օրեր առաջ իրականացրած  բողոքի ակցիային, ապա բնակիչների զայրութի պատճառը, նորից եմ կրկնում, այն էր, որ նախատեսվում է Վարդենիս քաղաքի անձնագրային և վիզաների վարչությունը տեղափոխել Վարդենիսից շուրջ 40 կմ հեռավորության վրա գտնվող Մարտունի քաղաք։ Տարածքային ստորաբաժանումների օպտիմալացումը բարեփոխումների բնականոն հատվածն է։ Հաշվի են առնվում անձնագրային ստորաբաժանումների իրականացրած գործառույթները, նաև՝  բնակչության սպասարկման ծածկույթը: Այս առիթից օգտվելով որոշ մարդիկ տեղեկություններ էին տարածել, թե իբր հոսպիտալն ու տուն-ինտերնատն էլ են փակվում, ինչը ամբողջությամբ սուտ է: Նույն մարդիկ ինչո՞ւ չեն օրինակ ասում, որ Մարտունիի դատարանն էլ բերել Վարդենիս, թե ինչը ձեռք է տալիս դա են հրամցնում ժողովրդին:

-Պարոն Խաչատրյան, այսինքն լուրերն առ այն, որ Վարդենիսը պետական մակարդակով պատրաստում են դատարկել` չի՞ համապատասխանում իրականությանը, այդ դեպքում ինչո՞ւ էին բնակիչները դուրս եկել փողոց:

-Բացարձականապես, դա ակնհայտ սուտ, կեղծ լուրեր են, որոնք նպատակ ունեն մեր բնակիչների ավելորդ մտահոգությունը, զայրույթը առաջացնելուն: Ես Ձեզ ավելին ասեմ, Վարդենիսը ոչ միայն չի պատրաստվում դատարկվել, այլ այսօր Կառավարության մակարդակով ամեն բան արվում է Վարդենիսի զարգացմանը միտված: Միայն նախորդ տարի 4 միլիարդ 200 հազար դրամի սուբվենցիոն  ծրագրեր են իրականացվել, տաս հատ մենակ բազմաբնակարան շենքերի կտուրներ են վերանորոգվել Կառավարության եւ համայնքի համատեղ ջանքերով: 2024թվականին եւս ունենք լուրջ ծրագրերի իրականացում, մոտակա տարիներին էլ պետական միջոցներով կառուցվելու է նոր բժշկական կենտրոն, դիահերձարան, 1 դպրոցական, 5 կրթահամալիրների, նոր մանկապարտեզների շենքեր, հզորանալու են ենթակառուցվածքները։

Ոմանք հատուկ ինչ-ինչ նպատակներով խաղում են մարդկանց նյարդերի վրա: Ես ինքս երկու տարի է համայնքապետ եմ ու ինքս եմ տեսնում, թե ինչ ահռելի աշխատանք է իրականացվել ու իրականացվում Կառավարության կողմից Վարդենիսի զարգացմանը միտված: Մարզպետը ինքը շաբաթվա մեջ 2-3 օրը Վարդենիսում է, անձամբ է ծանոթանում ընթացիկ աշխատանքներին: Ու այսքանից հետո անտեղի մարդկանց նյարդերի վրա խաղաղալով ստեր տարածողներին ես անուն էլ չունեմ տալու:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Թող Հրե Ձիու թամբին լինի Հայաստանը եւ հայ ժողովուրդը, իսկ սմբակների տակ՝ Նիկոլ Փաշինյանը. ԿարապետյանՏիրադավների կարապի պարը«Բենզին հողի դիմաց» օպերացիա. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՈւղղորդված ենք եղել Վազգեն Սարգսյանի կողմից, որպեսզի ներկայիս կաթողիկոսին ընտրենք. Ալբերտ ԲազեյանԹրամփը կայցելի՞ ՄոսկվաՈվքեր են կողմ կամ դեմ հայաստանյան լոգիստիկայի վերագործարկմանըՄահացել է պրոֆեսոր, ակադեմիկոս Վլադիմիր ՊետրոսյանըՀ1-ը հարկատուների հաշվին տոնածառեր է գնել․ որքան գումար է տրամադրվել պետբյուջեից․ «Փաստինֆո»ԱՅՍՕՐ ԱՐՑԱԽՑԻ ԱՆՎԱՆԻ ՍԱՄԲԻՍՏ ԱՐՄԱՆ ԱՎԱՆԵՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷՄԱՀԱՑԵԼ Է ԵՐԳՉՈՒՀԻ ԱԼԼԱ ԼԵՎՈՆՅԱՆԻ ՀԱՅՐԸՏարեվերջյան տհաճ անակնկալների պակաս, կարծես թե, չկա. ԶԱՐՄԱՆՔՊուտինը Կրեմլում կայացած արարողության ժամանակ պետական ​​պարգևներ է հանձնել Կանդելակիին և ՍոլովյովինԺիրինովսկու պատվին ՌԴ-ում Մոսկվա-Ադլեր երթուղով գնացք կգործարկվիՆախընտրական բենզին՝ ադրբեջանական բույրովՔՊ նախընտրական ցուցակում հայտնվելու են հայտնի նախկին-ներկաներ. ԲԱՄԲԱՍԱՆՔ Զելենսկին կեղծ խաղաղության ծրագիր է ներկայացրել«Կուռաժիտ» լինող քաղաքապետը. ԶԱՐՄԱՆՔ«Սանտա սիքրեթ» է դարձել Շիրակի նոր մարզպետի անունը. ԲԱՄԲԱՍԱՆՔՎանաձորում, Գյումրիում, Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիանԲաքուն գիտի Վագիֆ Խաչատրյանի հիվանդության մասին. Եվրոպական դատարանում գերիների շահերի պաշտպանը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված