Երբ Աստված ապրում է մարդու մեջ, մաքրում է նրան Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել. Factor.am Վարորդական իրավունքից զրկվածները կրկին մեքենա կվարեն՝ առանց քննության․ Փաշինյան Անկարայի կեղտոտ խաղը Թեհրանի նկատմամբ Համանման ախտանիշներով տառապող մեկ այլ քաղաքացի էլ 8 տարի առաջ հայտարարել էր, որ Արցախը Հայաստան է և վերջ. Արցախցի քաղաքագետ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց մշակույթի մի խումբ գործիչների Հորմուզի նեղուցում ԻՀՊԿ-ն նավթատար է գրավել (Տեսանյութ) Իրանի հեռուստատեսությունը հանրությանը սովորեցնում է AK-47 ավտոմատ օգտագործել (Տեսանյութ) Հայաստանը բազմաթիվ թելերով կապված է Ռուսաստանի հետ, իսկ սա Փաշինյանը շատ լավ է հասկանում. Քաղաքագետ Թագավորներս ծնվեցին. Մանրիկյանը կրկնակի հայր է դարձել

Մոսկվայի ամրապնդումը Հարավային Կոսկասում դառնում է անշրջելի

Միջազգային

Այն, որ այս պա­հին ՌԴ-ի աշ­խար­հա­քա­ղա­քա­կան դիր­քե­րը մաս­նա­վո­րա­պես Հա­րա­վա­յին Կով­կա­սում (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=276237&l=am) մե­ծա­պես կախ­ված են Ուկ­րաի­նա­յում ծա­վալ­վող ռազ­մա­կան ի­րա­դար­ձութ­յու­ննե­րից, հաս­կա­նում են բո­լո­րը: Այլ գոր­ծոն­ներ էլ կան, բայց Ուկ­րաի­նան ե­ղել եւ մնում է ա­ռաջ­նա­յի­նը:

Իսկ ա­հա ուկ­րաի­նա­կան խա­ղա­տախ­տա­կին ի­րա­դար­ձութ­յու­ննե­րը շա­րու­նա­կում են ծա­վալ­վել Մոսկ­վա­յի հա­մար միան­գա­մայն բա­րե­հա­ջող հու­նով: Թիվ 1 ռազ­մա­ճա­կա­տը՝ Ավ­դեեւ­կան, այս պա­հին դար­ձել է հա­մաշ­խար­հա­յին լրատ­վա­մի­ջոց­նե­րի հիմ­նա­կան թե­մա­նե­րից մե­կը: Գործ­նա­կա­նում բո­լորն են փաս­տում, որ այս ա­ռանց­քա­յին կե­տը կորց­նե­լով, Ուկ­րաի­նա­յում կա­րող է սկսվել այն­պի­սի ներ­քին կազ­մա­քան­դում, որն այ­լեւս հնա­րա­վոր չի լի­նի կան­խել: Նաեւ այն հիմ­նա­կան կար­ծիքն է, որ Ավ­դեեւ­կան, ե­թե ոչ այ­սօր կամ վա­ղը, ա­պա մեկ-եր­կու շա­բա­թում հաս­տատ կընկ­նի:

­Բուն ռազ­մա­կան ի­րա­դար­ձութ­յու­ննե­րը եւս այդ մա­սին են վկա­յում: Ավ­դեեւ­կա­յի հիմ­նա­կան մաս՝ կենտ­րոն, հա­րավ եւ ա­րե­ւել­յան հատ­ված տա­նող «կյան­քի ճա­նա­պար­հը» գործ­նա­կա­նում նա­խօ­րեից փակ է: Ե­րեկ կե­սօ­րի դրութ­յամբ ռու­սա­կան ու­ժե­րը ճա­նա­պար­հից մոտ 100 մետ­րի վրա էին (ե­րեկ ուշ ժա­մի լուր տա­րած­վեց, որ ճանապարհը նաեւ ֆի­զի­կա­պես կտրված է), եւ դա էլ բա­վա­կան էր, որ մեկ մե­քե­նա ան­գամ, ան­գամ վի­րա­վոր­ներ տե­ղա­փո­խող­նե­րը չկա­րո­ղա­նան մտնել տվյալ հատ­ված եւ դուրս գալ: Այ­սինքն, ուկ­րաի­նա­կան հիմ­նա­կան ու­ժե­րը օ­պե­րա­տիվ շրջա­պատ­ման մեջ են, շա­տե­րը փոր­ձում են ա­ռան­ձին կամ փոքր խմբե­րով քա­ղա­քից փախ­չել, թեեւ դաշ­տա­միջ­յան ճա­նա­պարհ­նե­րը եւս հիմ­նա­կա­նում ա­նան­ցա­նե­լի են: Գու­մա­րած, թեեւ նոր գլխա­վոր հրա­մա­նա­տար Սիրս­կին, ով շտապ մեկ­նել է խու­ճա­պը կան­խե­լու, փոր­ձում է բո­լոր ե­ղած ու չե­ղած ռե­զերվ­նե­րը նե­տել Ավ­դեեւ­կա, սա­կայն ան­գամ ուկ­րաի­նա­կան աղբ­յուր­ներն են գնա­հա­տում, որ դա վատ­թա­րա­գույնն է: «Ա­մեն­վատն ան­գամ այն չէ, որ Ավ­դեեւ­կան շրջա­պատ­ման եւ կորս­տի ռեալ վտան­գի ա­ռաջ է: Վատ­թա­րա­գույնն այն է, որ այս­տեղ են նետ­վում բո­լոր մար­տու­նակ ռե­զերվ­նե­րը, ո­րոնք ոչն­չա­նում են ռուս­նե­րի ան­սահ­մա­նա­փակ հրե­տա­նա­յին կրա­կի տակ: Իսկ դա նշա­նա­կում է, որ Ավ­դեեւ­կան, միեւ­նույնն է, կհանձն­վի, եւ նաեւ եր­կի­րը կմնա լիո­վին ան­պաշտ­պան»,- գրում է ուկ­րաի­նա­կան դեռ խե­լա­միտ աղբ­յուր­նե­րից մե­կը: Ա­վե­լին, տե­ղե­կութ­յու­ններ կան, որ ուկ­րաի­նա­կան ռե­զերվ­նե­րը կրա­կի տակ են հայտն­վում ան­գամ տեղ չհաս­նե­լով: Վեր­ջին դեպ­քը. Ավ­դեեւ­կա­յից ա­րեւ­մուտք գտնվող Սե­լի­դո­վոյ բնա­կա­վայ­րում, որ­տեղ բեռ­նա­թափ­վել են այն ստո­րա­բա­ժա­նում­նե­րը, ո­րոնք պետք է կի­րառ­վեն հա­կա­հար­ձակ­ման հա­մար, հայտն­վե­ցին «Իս­կան­դեր­նե­րի» հար­վա­ծի տակ: Զո­հե­րի եւ վի­րա­վոր­նե­րի մա­սին այ­սօր էլ վերջ­նա­կան տվյալ­ներ չկան, սա­կայն խոս­քը հար­յուր­նե­րի մա­սին է: Ս­րան ե­թե ա­վե­լաց­նում ենք, որ ռուս­նե­րը հար­ձակ­վում են նաեւ մյուս բո­լոր ա­ռանց­քա­յին ուղ­ղութ­յուն­նե­րում, պատ­կե­րը դառ­նում է շատ ա­վե­լի հստակ:

Ու մյուս կող­մից, Հա­րա­վա­յին Կով­կա­սում Մոսկ­վա­յի աշ­խար­հա­քա­ղա­քա­կան դիր­քե­րի ամ­րապնդ­ման մեկ այլ կա­րե­ւոր գոր­ծոն է ռուս-ի­րա­նա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րի զար­գաց­ման մի­տում­նե­րը: Օ­րերս նաեւ ՌԴ փոխ­վար­չա­պետ Ա­լեք­սանդր Նո­վա­կը հաս­տա­տեց, որ՝ «Ռու­սաս­տա­նի Դաշ­նութ­յան եւ Ի­րա­նի Իս­լա­մա­կան Հան­րա­պե­տութ­յան միջև հա­մա­պար­փակ ռազ­մա­վա­րա­կան գոր­ծըն­կե­րութ­յան մա­սին հա­մա­ձայ­նագ­րի կնքման գոր­ծըն­թա­ցը գտնվում է վերջ­նա­կան փու­լում: Այս փաս­տաթղ­թի ստո­րագր­մամբ Թեհ­րա­նի եւ Մոսկ­վա­յի մի­ջեւ պաշ­տո­նա­պես կհաս­տատ­վի ռազ­մա­վա­րա­կան գոր­ծըն­կե­րութ­յուն»: Փաս­տաթղ­թի դե­տալ­նե­րի մա­սին դեռ քիչ բան է հայտ­նի, սա­կայն ի­րա­նա­կան աղբ­յուր­նե­րը ակ­նար­կում են, որ դա են­թադ­րում է դա­շին­քի կար­գի մի բան: Ընդ ո­րում, բո­լոր ո­լորտ­նե­րում՝ քա­ղա­քա­կան, տնտե­սա­կան, եւ որ ա­ռանց­քային է՝ ռազ­մա­կան ուղ­ղութ­յուն­նե­րով: Ընդ ո­րում, սրան պետք է գու­մա­րել նաեւ ա­զատ ա­ռեւտ­րի ռե­ժի­մը, ո­րը գոր­ծում է ԵԱՏՄ-ի եւ Ի­րա­նի մի­ջեւ:

ՌԴ-Ի­րան հա­րա­բե­րութ­յուն­նե­րի այս մա­կար­դակն այն չա­փա­զանց լուրջ գոր­ծոնն է, ո­րը չի կա­րող ան­տե­սել ո´չ Ա­լիե­ւը եւ ո´չ­ էլ՝ Էր­դո­ղա­նը: Ա­ռա­վել եւս, երբ ՌԴ-Ի­րան թե­ւի հետ մրցակ­ցե­լու ու­նակ միակ ու­ժը՝ ԱՄՆ-ն, նա­եւ Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քում է չա­փա­զանց լուրջ խնդիր­նե­րի ա­ռաջ: Հու­սիթ­նե­րի հետ այդ­պես էլ ոչ մի բան ա­նել չի կա­րո­ղա­նում: Իս­րա­յե­լի հար­ցը մտել է այն­պի­սի փա­կու­ղի, որ Վա­շինգ­տոնն ար­դեն սկսել է ան­գամ սպառ­նալ սե­փա­կան դաշ­նակ­ցին: Վեր­ջին հար­վա­ծը. Ի­րաքն է չա­փա­զանց կոշտ դրել, այդ թվում՝ նոր օ­րենք ըն­դու­նե­լու մա­կար­դա­կով, իր երկ­րից ա­մե­րիկ­յան ու­ժե­րը հա­նե­լու հար­ցը: Բա­նը հա­սել է նրան, որ, ըստ ի­րա­նա­կան քա­ջա­տեղ­յակ աղբ­յուր­նե­րի գնա­հատ­ման, ԱՄՆ-ն 90 օր­վա ըն­թաց­քում կլքի Ի­րաքն ու Սի­րիան: «Միաց­յալ Նա­հանգ­նե­րը պատ­րաստ­վում է դուրս բե­րել իր բո­լոր ու­ժե­րը Ի­րա­քից եւ Սի­րիա­յից՝ ի պա­տաս­խան ի­րաք­յան դի­մադ­րութ­յան ու­ժե­րի հար­ձա­կում­նե­րի»,- աղբ­յու­րի պնդմամբ ա­սել են ԱՄՆ բարձ­րաս­տի­ճան պաշ­տոն­յա­նե­րը: Եվ ե­թե դա տե­ղի ու­նե­նա, ա­պա թուրք-ա­զե­րիա­կան տան­դե­մի հա­մար այլ տար­բե­րակ, քան ռուս-ի­րա­նա­կան թի­մի հետ մաք­սի­մալ հաշտ հա­րա­բե­րութ­յու­նն­երի դաշտ անց­նելն է, չի մնում:

Այս­պի­սով, մի քա­նի ուղ­ղութ­յամբ ըն­թա­նում են չա­փա­զանց ա­րագ եւ դի­նա­միկ զար­գա­ցում­ներ, ո­րոնք ա­մե­նա­տե­սա­նե­լի եւ շո­շա­փե­լի ձե­ւով պնդում են մաս­նա­վո­րա­պես Հա­րա­վա­յին Կով­կա­սում ռու­սա­կան աշ­խար­հա­քա­ղա­քա­կան դիր­քե­րի էա­կան ամ­րապնդ­ման մա­սին: Ընդ ո­րում, ա­մե­նա­մոտ ժա­մա­նակ­ներս: Այն, որ Բա­քուն Բայ­րա­մո­վի մա­կար­դա­կով հայ­տա­րա­րում է, թե Ադր­բե­ջա­նի հա­մար պա­տե­րազմն այ­լեւս ա­վարտ­ված է, ի­հար­կե, հենց այն­պես՝ օ­դից չըն­կավ եւ պետք է կա­պել այս բո­լոր զար­գա­ցում­նե­րի հետ:

Իսկ ա­հա Նի­կո­լը, թե­րեւս, այդ­պես էլ դժվա­րա­նում է պատ­կե­րաց­նել, որ այս գլո­բալ ըն­թաց­քի մեջ Ֆ­րան­սիան այնպիսի չնչին դե­րա­կա­տար է, որ դեռ կա­րո­ղա­նա ինչ-որ մե­կի հա­մար անվ­տան­գա­յին տա­նիք դառ­նալ: Այն էլ՝ հա­զա­րա­վոր կի­լո­մետ­րե­րով հե­ռու գտնվող մե­կի:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Երբ Աստված ապրում է մարդու մեջ, մաքրում է նրանՆախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել. Factor.amՎարորդական իրավունքից զրկվածները կրկին մեքենա կվարեն՝ առանց քննության․ ՓաշինյանԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով անցնելու տուրքերի կարգը շուտով հրապարակելու մասինԱնկարայի կեղտոտ խաղը Թեհրանի նկատմամբԲարձր եմ գնահատում Ձեր դիրքորոշումը Իրանի դեմ տեղի ունեցած ագրեuիայի վերաբերյալ․ Փեզեշքիան Համանման ախտանիշներով տառապող մեկ այլ քաղաքացի էլ 8 տարի առաջ հայտարարել էր, որ Արցախը Հայաստան է և վերջ. Արցախցի քաղաքագետԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց մշակույթի մի խումբ գործիչներիԻնչպես են մերժում Փաշինյանին. քաղաքացիները չեն վերցնում նրա «քարտեզը»Հորմուզի նեղուցում ԻՀՊԿ-ն նավթատար է գրավել (Տեսանյութ)Գերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող նոր ինքնաթիռ է եկել Հայաստան Իրանի հեռուստատեսությունը հանրությանը սովորեցնում է AK-47 ավտոմատ օգտագործել (Տեսանյութ)Քաղաքացին մերժեց Փաշինյանի մեկնած քարտեզը. «Կիսատ Հայաստան է» Հայաստանը բազմաթիվ թելերով կապված է Ռուսաստանի հետ, իսկ սա Փաշինյանը շատ լավ է հասկանում. ՔաղաքագետԹագավորներս ծնվեցին. Մանրիկյանը կրկնակի հայր է դարձելՇՏԱՊ. Կա մի ՔՊ-ական բարձրաստիճան պաշտոնյա, ով իր վարքով ու պահվածքով փորձում է վնասելԵԱ. Մ17 ԸՄԲԻՇ ՍՈՒՐԵՆ ԻՇԽԱՆՅԱՆԸ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՄՐՑԱԿՑԻՆ ՏՊԱՎՈՐԻՉ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ ԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ ԷԲԱՑ ՉԹՈՂԵՔ. Նախընտրական կտրուկ շրջադարձ. Հայտնի շամանը բացառիկ կանխատեսում է անելուՈւմ քվեարկել. քաղաքական գործիչները կոչ են անում անպայման մասնակցել ընտրություններինՇոգ եղանակին աշխատելը կարող է հանգեցնել ուղեղի հիպօքսիայի

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված