Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ

Արեստովիչը հիմա էլ Պուտինի ֆանատ է դարձել (Տեսանյութ)

Մամուլի տեսություն

Հերթական ցնցող հայտարարությունն է արել Զելենսկու երբեմնի երդվյալ խորհրդատու Արեստովիչը.

«Ես կասեմ սարսափելի խռովարար միտք: Այս պատմության մեջ ներգրավված բոլոր երեքից (Ռուսաստան, ԱՄՆ, Ուկրաինա) միայն Պուտինն է ուզում խաղաղություն:
Պուտինը չի ցանկանում կռվել Ուկրաինայի հետ և պատրաստ է վերջ դնել պատերազմին։ Նա չի ուզում կռվել: Նրա համար դա դժվար է բարոյապես: Հատկապես, որ պայքարը Ուկրաինայի հետ է: Որովհետև նա իսկապես վարակված է այս համոզմունքով, որ սա քաղաքացիական պատերազմ է»,- ասել է Արեստովիչը։
Պուտինը չի պլանավորում «տիրանալ Ուկրաինան» և «ոչնչացնել Արևմուտքը», վստահեցնում է նա։
Արեստովիչը նաև ձևակերպեց, թե ՌԴ նախագահը հիմա ինչ պայմաններում է պատրաստ դադարեցնել պատերազմը. «Ուկրաինայի վերաբերյալ առաջարկն այսպիսի տեսք ունի. ամեն ինչ նույնն է, ինչ Ստամբուլում՝ գումարած 4 շրջան»,- ասում է Արեստովիչը։ Միևնույն ժամանակ, նա կարծում է, որ Ուկրաինան դեռ կարող է «սակարկել» երկու տարածաշրջանների վերաբերյալ, և Պուտինը բաց է նման քննարկումների համար։ Պուտինի հաջորդ առաջարկը «մեկ տարի հետո» ավելի վատ կլինի:

Թերեւս, Արեստովիչը -իշտ է: Միայն թե ինչո՞ւ էր ժամանակին նա ճիշտ հակառակը քարոզում` դրանով նպաստելով պատերազմի բորբոքվելուն: Այն ժամանակ մտածում էր, թե Ուկրաինան հաղթելու բարձր շա՞նս ունի, եւ պետք է հաղթողի հետ լինել: Այսինքն, հիմա էլ հասկանում է, որ Ռուսաստանի շա՞նսն է շատ ավելի բարձր, եւ պետք է հաղթողին գովերգել: Ահդ դեպքում երեւի նաեւ «Եդինայա Ռոսսիային» անդամակցության հա՞յտ կներկաայցնի: Թե՞ այն ժամանակ լրիվ դեբիլ էր, ու հիմա խելքի է եկել: Կան, ուկրաինական տեսանկյունից. այն ժամանա՞կ էր խելացի ու կամաց-կամաց ցնդեց:

Ամեն դեպքում, եթե Արեստովիչն է այս վիճակում, կարելի է կռահել, թե ուկրաինական հանրության մոտ ներկայումս ինչ հոգեբանական փոփոխություններ կան:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ