Երբ Աստված ապրում է մարդու մեջ, մաքրում է նրան Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել. Factor.am Վարորդական իրավունքից զրկվածները կրկին մեքենա կվարեն՝ առանց քննության․ Փաշինյան Անկարայի կեղտոտ խաղը Թեհրանի նկատմամբ Համանման ախտանիշներով տառապող մեկ այլ քաղաքացի էլ 8 տարի առաջ հայտարարել էր, որ Արցախը Հայաստան է և վերջ. Արցախցի քաղաքագետ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց մշակույթի մի խումբ գործիչների Հորմուզի նեղուցում ԻՀՊԿ-ն նավթատար է գրավել (Տեսանյութ) Իրանի հեռուստատեսությունը հանրությանը սովորեցնում է AK-47 ավտոմատ օգտագործել (Տեսանյութ) Հայաստանը բազմաթիվ թելերով կապված է Ռուսաստանի հետ, իսկ սա Փաշինյանը շատ լավ է հասկանում. Քաղաքագետ Թագավորներս ծնվեցին. Մանրիկյանը կրկնակի հայր է դարձել

Ինչու բրիտանացիները լրագրող բերեցին Նիկոլի վրա

Միջազգային

Դժ­վար չէ նկա­տել, որ Կառլ­սո­նին տված Պու­տի­նի հար­ցազ­րույ­ցը (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=276169&l=am) թեեւ հիմ­նա­կա­նում ուղղ­ված էր Ա­րեւ­մուտ­քին եւ ա­րեւմտ­յան լսա­րանին, սա­կայն միայն այդ հար­ցազ­րույ­ցի փաստն ար­դեն իսկ լրջա­գույն մե­սիջ էր շատ-շա­տե­րի հա­մար: Թե­րեւս, նաեւ` Ա­լիե­ւի եւ Փա­շին­յա­նի:

­Նի­կո­լը եւս շատ չան­ցած` հար­ցազ­րույց տվեց բրի­տա­նա­կան The Telegraph-ին: Թե ինչ էր խո­սում, շատ էա­կան չէ. մո­տա­վո­րա­պես նույն բա­նե­րը նա քա­նիցս ար­դեն ա­սել է: Սա­կայն այս հար­ցազ­րույ­ցի տակ եւս կա­րե­լի է մեկ ու­շագ­րավ դե­տալ տես­նել:

Այս­պես, ան­գամ ան­զեն աչ­քով էր տե­սա­նե­լի, թե ինչ­պես էր բրի­տա­նա­կան լրագ­րո­ղը փոր­ձում Նի­կո­լին մատ­նան­շել այն փա­կու­ղին, ո­րի ա­ռաջ նա կանգ­նած է, եւ ո­րի մա­սին քա­նիցս խո­սե­լու ա­ռիթ­ներ ու­նե­ցել ենք: Այն է, թե աշ­խար­հա­քա­ղա­քա­կան որ դաշ­տում է ի­րեն տես­նում Նի­կո­լը: Բ­րի­տա­նա­կան քա­րոզ­չա­կան հար­թա­կի ա­ռանց­քա­յին օ­ղակ հան­դի­սա­ցող The Telegraph-ի լրագ­րո­ղը հար­ձա­կու­մը սկսեց, թե բա «ին­չո՞ւ է ձգվում» «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի» ստո­րագ­րու­մը, ո­րին Նի­կո­լը պա­տաս­խան ու­ներ՝ Ա­լիե­ւը, թեեւ ա­րեւմտ­յան հար­թա­կում Պ­րա­հա­յի հա­մա­ձայ­նա­գիր է ստո­րագ­րել, բայց դրա­նից հե­տո. «Մեզ թվում էր, թե մենք շատ մոտ ենք, ի վեր­ջո, վերջ­նա­կան պայ­մա­նագ­րի տեքս­տի հա­մա­ձայ­նեց­մա­նը, բայց սկզբից Ադր­բե­ջա­նը ե­րեք ան­գամ հրա­ժար­վեց մաս­նակ­ցել տար­բեր ֆոր­մատ­նե­րով բա­նակ­ցութ­յուն­նե­րին… Հա­յաս­տա­նում, օ­րի­նակ՝ կան վեր­լու­ծա­բան­ներ, ո­րոնք կար­ծում են, որ այս ա­մեն ին­չը նշա­նա­կում է, որ Ադր­բե­ջա­նը քայլ-քայլ նա­հան­ջում է եւ հրա­ժար­վում է մի­ջազ­գա­յին հար­թակ­նե­րում եւ մեր մի­ջեւ ձեռքբեր­ված պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րից»: Այ­սինքն, դուք չեք կա­րո­ղա­նում Ա­լիե­ւին բա­նակ­ցա­յին սե­ղա­նի մոտ բե­րել, ես ի՞նչ ա­նեմ: Թղ­թա­կի­ցը շա­րու­նա­կեց գրո­հը, թե բա անվ­տան­գութ­յան խնդիր ու­նեք՝ կա­մաց-կա­մաց անց­նե­լով լայն գրո­հի՝ բա ա­սում էիք, թե՝ «Հա­յաս­տանն այ­լեւս չի կա­րող հեն­վել Ռու­սաս­տա­նի վրա` որ­պես իր հիմ­նա­կան ռազ­մա­կան եւ պաշտ­պա­նա­կան գոր­ծըն­կեր»: Այն է՝ ա­ռանց Ա­րեւ­մուտ­քի ի՞նչ եք ա­նե­լու: Նի­կոլն այս­տեղ էլ պա­տաս­խան գտավ՝ «Մենք չենք ա­սել, որ ժխտում ենք եւ մեր­ժում ենք Ռու­սաս­տա­նի հետ հա­մա­գոր­ծակ­ցութ­յունն ընդ­հա­նրա­պես եւ անվ­տան­գութ­յան ո­լոր­տում մաս­նա­վո­րա­պես»: Բայց մյուս­նե­րի հետ եւս հա­մա­գոր­ծակ­ցում ենք: Բայց դրա­նով էլ. «Մենք ՆԱՏՕ-ին ան­դա­մակ­ցութ­յան հարց չենք քննար­կել եւ չենք քննար­կում»:

Եվ ա­հա այս­տեղ էլ լրագ­րո­ղը վերջ­նա­կա­նա­պես բաց խա­ղի ան­ցավ, թե. «Դուք ա­սում եք, որ Ռու­սաս­տա­նին մեջ­քով չեք շրջվում: Բայց դա այ­սօր­վա աշ­խար­հում ի­րա­տե­սա­կան չէ: Այն երկր­նե­րը, ո­րոնք Դուք նշե­ցիք՝ սերտ կա­պե­րը Ֆ­րան­սիա­յի հետ, ԱՄՆ-ի հետ, ԵՄ-ի հետ, նրանք լրջա­գույն աշ­խար­հա­քա­ղա­քա­կան առ­ճա­կատ­ման մեջ են Ռու­սաս­տա­նի հետ: Ի­րա­կա­նում պետք է ընտ­րութ­յուն կա­տա­րեք, այդ­պես չէ՞»: Բայց բրի­տա­նա­ցի լրագ­րո­ղը ե­րե­ւի լավ չէր պատ­կե­րաց­նում, թե ինչ կար­գի «կրու­տի­տի վար­պե­տի» հետ գործ ու­նի. Նի­կո­լը խո­սեց-խո­սեց եւ ոչ մի կոնկ­րե­տա­ցում, թե որ թե­ւում է ի­րեն տես­նում: Ն­ույն ի­մաստն էր՝ Ա­րեւ­մուտ­քի հետ լավ եմ, բայց դա չի նշա­նա­կում, որ ռուս­նե­րի հետ կթշնա­մա­նամ: Լ­րագ­րողն է­լի շեշ­տը փոր­ձեց դնել անվ­տան­գութ­յան վրա, ու այս­տեղ լուրջ ենք ա­սում, Նի­կոլն ինքն ի­րեն գե­րա­զան­ցեց, թե՝ աշ­խար­հում մի­ջու­կա­յին պա­տե­րազ­մից են խո­սում, դե հի­մա գնա մտա­ծիր, թե ով է ա­վե­լի անվ­տանգ: Այս խոր­քա­յին ի­մաս­տով՝ Հա­յաս­տա՞­նը, ո­րին ոչ մե­կը չի մտա­ծի մի­ջու­կա­յին հար­ված հասց­նել, թե՞ Բ­րի­տա­նիան, ո­րը հիմ­նա­կան թի­րախ­նե­րի թվում է:

­Թե ին­չու էին The Telegraph-ի լրագ­րո­ղին ու­ղար­կել Հա­յաս­տան, կա­րե­լի է կռա­հել նրա հար­ցե­րի բնույ­թից: Այն տպա­վո­րութ­յունն է, որ MI6-ի շե­ֆե­րին շատ էր պետք Նի­կո­լից հա­կա­ռու­սա­կան նոր հայ­տա­րա­րութ­յուն­ներ պո­կել: Թե չէ, ի՞նչ է ստաց­վում. Բա­քուն հրա­ժար­վել է ա­րեւմտ­յան բա­նակ­ցա­յին հար­թա­կից, Նի­կո­լը սկսել է փոխ­վար­չա­պետ Մ­հեր Գ­րի­գոր­յա­նի մի­ջո­ցով «տա­կից» բա­նակ­ցել: Արդ­յուն­քում, MI6-ի սի­րե­լի այ­ցե­լու ԱԽՔ Ար­մեն Գ­րի­գոր­յանն ու Ա­րա­րատ Միր­զո­յա­նը գրե­թե խա­ղից դուրս են մնա­ցել:

Ընդ ո­րում, դա­տե­լով մտքե­րից, ո­րոնք այս ա­մե­նին զու­գա­հեռ հնչեց­րեց Ադր­բե­ջա­նում Ռու­սաս­տա­նի դես­պան Մի­խա­յիլ Եվ­դո­կի­մո­վը, բա­նը հա­սել է նրան, որ. «Այժմ Հա­յաս­տանն ու Ադր­բե­ջա­նը ուղ­ղա­կիո­րեն փո­խա­նա­կում են խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րե­րի նա­խագ­ծե­րը… Եվ սկզբուն­քո­րեն, ել­նե­լով այն ա­ռա­ջարկ­նե­րից, որ ա­նում է Բա­քուն, ինձ թվում է, որ այդ բա­նակ­ցութ­յուն­նե­րը կա­րող են բա­վա­կա­նին ա­րագ ա­վարտ­վել»: Ընդ ո­րում, այդ դեպ­քում, ըստ դես­պա­նի, ՌԴ-ն պատ­րաստ է տրա­մադ­րել մոս­կով­յան հար­թակ, պատ­րաստ է անհ­րա­ժեշ­տութ­յան դեպ­քում տրա­մադ­րել իր փոր­ձաքն­նութ­յու­նը, տեքս­տի վե­րա­բեր­յալ խոր­հուրդ­ներ տալ: «Այս հար­ցում մենք շատ լավ փոխ­գոր­ծակ­ցում ենք մեր ադր­բե­ջան­ցի գոր­ծըն­կեր­նե­րի հետ: Ես տես­նում եմ, որ Ադր­բե­ջա­նը հաս­տա­տա­կամ է շատ ա­րագ ա­վար­տե­լու խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի ստո­րագր­ման շուրջ բա­նակ­ցութ­յուն­նե­րը: Բայց, ինչ­պես գի­տենք, բա­նակ­ցութ­յուն­ներն ա­վար­տին հասց­նե­լու հա­մար եր­կու կող­մերն էլ պետք է նման ցան­կութ­յուն ու­նե­նան»,- նշել է Եվ­դո­կի­մո­վը:

Այ­սինքն, կա´մ մոս­կով­յան ուղ­ղութ­յամբ Նի­կո­լը կա­րող է ա­րա­գո­րեն հաս­նել իր ե­րա­զանք­նե­րի «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րին», կա´մ­ ա­րեւմտ­յան ուղ­ղութ­յամբ մնա­լով, այդ պայ­մա­նագ­րին պետք է մի տե­ւա­կան ժա­մա­նա­կով հրա­ժեշտ տա: Եվ The Telegraph-ի լրագ­րո­ղի հար­ցե­րից դա­տե­լով, MI6-ում թե­րեւս կա այն մտա­հո­գութ­յու­նը, որ այս եր­կընտ­րան­քի մեջ Նի­կո­լը կա­րող է գնալ պայ­մա­նա­գիր ստո­րագ­րե­լու տար­բե­րա­կին: Իսկ այն հսկա­յա­կան ու­շադ­րութ­յու­նը, ո­րը Պու­տինն իր հար­ցազ­րույ­ցով ա­ռա­ջաց­րեց ողջ աշ­խար­հով մեկ, ի­հար­կե, Նի­կո­լի հա­մար ստո­րագ­րե­լու հա­վել­յալ խթան կա­րող է դառ­նալ: ԱԽՔ Ար­մե՞նն է ա­հա­զան­գել, թե՝ Ա­րոն, դա էլ չէ էա­կա­նը: Այլ, որ ե­թե ստո­րագ­րի, ա­պա 2018թ.-ից ( դրա­նից էլ ա­ռաջ) մեկ­նարկ­ած բրի­տա­նաա­մե­րիկ­յան խա­ղը Հա­րա­վա­յին Կով­կա­սում կդառ­նա տա­նուլ տված:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Երբ Աստված ապրում է մարդու մեջ, մաքրում է նրանՆախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել. Factor.amՎարորդական իրավունքից զրկվածները կրկին մեքենա կվարեն՝ առանց քննության․ ՓաշինյանԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով անցնելու տուրքերի կարգը շուտով հրապարակելու մասինԱնկարայի կեղտոտ խաղը Թեհրանի նկատմամբԲարձր եմ գնահատում Ձեր դիրքորոշումը Իրանի դեմ տեղի ունեցած ագրեuիայի վերաբերյալ․ Փեզեշքիան Համանման ախտանիշներով տառապող մեկ այլ քաղաքացի էլ 8 տարի առաջ հայտարարել էր, որ Արցախը Հայաստան է և վերջ. Արցախցի քաղաքագետԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց մշակույթի մի խումբ գործիչներիԻնչպես են մերժում Փաշինյանին. քաղաքացիները չեն վերցնում նրա «քարտեզը»Հորմուզի նեղուցում ԻՀՊԿ-ն նավթատար է գրավել (Տեսանյութ)Գերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող նոր ինքնաթիռ է եկել Հայաստան Իրանի հեռուստատեսությունը հանրությանը սովորեցնում է AK-47 ավտոմատ օգտագործել (Տեսանյութ)Քաղաքացին մերժեց Փաշինյանի մեկնած քարտեզը. «Կիսատ Հայաստան է» Հայաստանը բազմաթիվ թելերով կապված է Ռուսաստանի հետ, իսկ սա Փաշինյանը շատ լավ է հասկանում. ՔաղաքագետԹագավորներս ծնվեցին. Մանրիկյանը կրկնակի հայր է դարձելՇՏԱՊ. Կա մի ՔՊ-ական բարձրաստիճան պաշտոնյա, ով իր վարքով ու պահվածքով փորձում է վնասելԵԱ. Մ17 ԸՄԲԻՇ ՍՈՒՐԵՆ ԻՇԽԱՆՅԱՆԸ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՄՐՑԱԿՑԻՆ ՏՊԱՎՈՐԻՉ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ ԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ ԷԲԱՑ ՉԹՈՂԵՔ. Նախընտրական կտրուկ շրջադարձ. Հայտնի շամանը բացառիկ կանխատեսում է անելուՈւմ քվեարկել. քաղաքական գործիչները կոչ են անում անպայման մասնակցել ընտրություններինՇոգ եղանակին աշխատելը կարող է հանգեցնել ուղեղի հիպօքսիայի

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված