Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ

«Ժողովուրդ». ՀՅԴ-ականները՝ ակտիվ գործուղվողների ցանկում

Մամուլի տեսություն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Իշխանական պատգամավորների հետ առաջիկայում գործուղումների են պատրաստվում մեկնել նաեւ ընդդիմադիր պատգամավորները:

«Ժողովուրդ» օրաթերթը ԱԺ կայքից տեղեկացավ, որ փետրվարի 21-24-ը ՔՊ-ական պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանի, Սարգիս Խանդանյանի, Մարիա Կարապետյանի, Լիլիթ Մինասյանի հետ Վիեննա կմեկնի նաեւ «Հայաստան» խմբակցությունից Լիլիթ Գալստյանը:

Իսկ ինչպե՞ս է ընդդիմությունը որոշում՝ թե ով պետք է մեկնի գործուղման. «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ պատվիրակության կազմում ընդգրկվում են այն պատգամավորները, որոնք տվյալ երկրների բարեկամական խմբերում են ընդգրկված. «Հիմնականում ԱԺ-ից խմբակցության ղեկավարությանն են հարցնում՝ ովքեր ընդգրկվեն, իսկ շատ դեպքերում ԱԺ նախագահն ինքնուրույն է որոշում։ Օրինակ՝ եղել են դեպքեր, որ ես պետք է պատվիրակության կազմում մեկնեի ՌԴ, բայց ինձ չեն ընդգրկել, այսինքն՝ ԱԺ նախագահը, դատարանի փոխարեն, որոշում է կայացրել, ու ես նրան էլ այս մասին ասել եմ», – ասաց նա:

Նկատեցինք նաեւ, որ ընդդիմության կազմից գործուղումների մեկնում են հիմնականում «Դաշնակցության» ներկայացուցիչները. հատուկ որոշում կա արդյոք նրանց մասով խմբակցությունում, որ միայն «Դաշնակցության» ներկայացուցիչները պետք է լինեն պատվիրակությունների կազմում. մեր այս հարցին ի պատասխան՝ Սեյրան Օհանյանն ասաց. «Խմբակցության ներսում մենք որոշումները չենք կայացնում՝ հաշվի առնելով «Դաշնակցության» անդամ լինել-չլինելը:

Մենք որոշում կայացնում ենք՝ հաշվի առնելով նրանց մասնակցությունը այս կամ այն միջազգային պատվիրակություններում ու բարեկամական խմբերում: Մենք հարգում ենք «Դաշնակցություն» կուսակցությունը, բայց նրանց մասով միակողմանի որեւէ որոշում չկա»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ