Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ

2018-23 թթ-ին Նիկոլը և «քպ»-ն մսխեցին ու ոչնչացրեցին հայության` 1988թ-ից սկիզբ առած բոլոր ձեռքբերումները.Արտակ Զաքարյան

Ներքաղաքական

Յուրաքանչյուր ազգ-պետություն, նույնիսկ իր ամենաթույլ և անբարենպաստ իրավիճակում` ունի վերականգնման ու զարգացման ՆԵՐՈւԺ (պոտենցիալ): 

2018-23 թթ-ին Նիկոլը և «քպ»-ն մսխեցին ու ոչնչացրեցին հայության` 1988թ-ից սկիզբ առած բոլոր ձեռքբերումները: Հանուն իրենց դավադիր իշխանության պահպանման և հանուն օտար տերերի շահերի` նրանք զրոյացրեցին Լևոն Տեր-Պետրոսյանիպ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և նախորդ բոլոր կառավարությունների ջանքերը:

Հայոց պատմությունը մեկ անգամ չէ, որ ապացուցել է հայ ժողովրդի կենսունակությունը, անելանելի և կործանարար իրավիճակներից փյունիկի պես վերածնվելու նրա կարողությունը: Դա խոսում է այն ահռելի ներուժի (պոտենցիալի) մասին, որն անթեղված է  հայության ինքնության և գենի կենսունակության մեջ: Այն սպունգի պես ներքաշել է հոգևոր-մշակութային կյանքի, ազգային ավանդույթների, ընտանիքի, ազգային սովորույթների, ինստիտուցիոնալ հիշողության, ինքնատիպության, լեզվամտածողության, ազգային իդեալների և դրանց համար պայքարելու կարողությունների ողջ համակարգը:

Հարկ է նշել, որ շատ մեկնաբաններ, հայ ժողովրդին իրավամբ դասում են առաքելություն և մրցունակություն ունեցող ազգերի շարքին: Հետևաբար զարմանալի չէ, որ կան ազգեր կամ ուժային կենտրոններ, որոնք ամեն կերպ փորձել և փորձելու են դուրս թողնել մեզ կենսունակ և ստեղծարար ազգերի համաշխարհային մրացակցությունից: Վերջին դարերին դա փորձել են անել թուրքական գործոնի ձեռքերով, սակայն նույնիսկ այդպես չի հաջողվել: Փոխարենը` հայկական համակարգաստեղծ գենը իրեն վերականգնել էր նաև իր արցախյան ճյուղի դոնորության ու դոմինանտության միջոցով:

Իրավացի են բոլոր նրանք, ովքեր ստեղծված իրավիճակում Նիկոլին և իր խամաճիկներրին համարում են թիվ մեկ սպառնալիք: Ես կարծում եմ, այլևս լիարժեք ապացուցելի են այն վարկածները, որ այս անգամ հայ ժողովրդի մրցունակության և կենսունակության ողջ ներուժը ոչնչացնելու միսիան տված է հենց գործող կառավարիչներին:

Սահմանադրական պետականաստեղծ մակարդակից մինչև մսուր-մանկապարտեզի աշխարհընկալման առաջին քայլերը` խնդիր ունեն  քամել ու քայքայել ազգային պետություն, ազգ-բանակ, ազգային ինքնություն,  ավանդութային և հոգևոր-մշակութային համակարգեր, ազգային դպրոց, կազմակերպված Սփյուռք և այլ կարևոր հենասյուները:
 Կարծում եք պատահակա՞ն են երեք նախագահները սրանց բնորոշել որպես ազգակործան պատուհաս, մանկուրտ, կապիտուլյանտ կառավարիչներ:

Արցախի կորստից ու ՀՀ դիրքերի թուլացումից հետո, գոնե հիմա չի կարելի թույլ տալ, որպեսզի քպ-ն այժմ էլ վերացնի ազգային ՆԵՐՈւԺԸ (պոտենցիալը):

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ