Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ

Այս ընտրությունների ինտրիգը ոչ թե, թե ո՞վ կընտրվի, այլ, թե ինչո՞ւ 1.5 տարի շուտ Ալիևը գնում արտահերթ ընտրությունների

Ներքաղաքական

ԱԺ <<Պատիվ ՈՒնեմ>> խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահանյանն իր ՖԲ էջում գրում է.

Ադրբեջանում մեծ շուքով մեկնարկած ընտրական գործընթացներն ավարտվեցին և Իլհամ Ալիևը հերթական անգամ ընտրվեց նախագահի պաշտոնում:

Ինչպես նախորդ դեպքերում, ընտրություններն ուղեկցվեցին մամուլի, քաղաքական ակտիվություն դրսևորվող անձանց նկատմամբ մեծ ճնշումներով, հետապնդումներով և ստեղծվեց այնպիսի իրավիճակ, որի պայմաններում ընտրություններում առաջադրվեցին բացառապես նախօրոք «նշանակված» թեկնածուները:

 

Ընտրությունների ամենագարշելի տեսարանը` բուն ընտրությունների օրը, Ալիևի ընտանեկան լուսանկարներն էին Արցախի Հանրապետության նախագահական նստավայրից, որն այդ օրը ընտրական տեղամասի էր վերածվել:

Այս ընտրությունների ինտրիգը, բնականաբար, ոչ թե նրանում էր, թե ո՞վ կընտրվի, որովհետև ամեն ինչ պարզ էր, այլ այն, թե ինչո՞ւ է իր պաշտոնավարման ժամկետի ավարտից 1.5 տարի շուտ Ալիևը գնում արտահերթ ընտրությունների ճանապարհով:

Եթե համախմբենք հիմնական կարծիքներն ու դիտարկումները, ապա պատկերը մոտավոր հետևյալն է:

1. Իլհամ Ալիևն այս հանգրվանային փուլում, երբ ամբողջական վերահսկողություն է հաստատել Արցախի և որոշ ուղղություններով ՀՀ տարածքների նկատմամբ, փորձում է կապիտալիզացնել ձեռք բերածը:

2. Ալիևը մտահոգություն կամ կասկածներ է ունեցել, որ հերթական ընտրությունների նախաշեմին, արտաքին միջամտությամբ, ներքաղաքական խնդրահարույց պրոցեսներ կգեներացվեն և հրատապ արտահերթ ընտրություններ նշանակելով հնարավորություն չտվեց գործընթացներ «եփել»: 

3. Ադրբեջանից հնչող կոշտ հռետորաբանությունն ու Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացի կիսափակուղային/փակուղային վիճակը մեծացրել է նոր մարտական գործողությունների հավանականությունը և նոր նախաձեռնությունից առաջ, Ալիևը փորձում է ընդգծել իր բարձր լեգիտիմությունը:

 

Բնականաբար դիտարկելի են նաև այլ պատճառներ, սակայն մեկ բան ակնհայտ է` Ադրբեջանը պատրաստվում է նոր խոշոր գործընթացների: 

Թե ո՞ր ուղղությամբ այդ պրոցեսները կշարժվեն, կհաջողվի՞ Ալիևին, թե՞ ոչ, դա դեռ խորը քննարկման թեմա է` պայմանավորված մեծ թվով գործոններով և առաջին հերթին նրանով, թե առաջիկայում միջազգային դերակատարների դիմակայությունը ի՞նչ հետևանքներ կունենա և մեր տարածաշրջանում ինչպիսի՞ «մանյովրի» դաշտ կամ հնարավորություն կբացի:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ