Տեսախցիկը ֆիքսել է Ուկրաինային հասցված հերթական հարվածի պահը (Տեսանյութ) Ուկրաինային «սև ձմեռ» է սպասում. Ուկրաինական աղբյուր Ոչ մի հրադադար չի լինի. Լավրով Թրամփը պատրաստում է նոր առաջարկներ Մոսկվային՝ տնտեսական և քաղաքական օգուտներով Ռուսները խոցել են ուկրաինական գազի արդյունահանման օբյեկտը Ռադայի պատգամավորները ծանր քննադատությամբ հարձակվել են Զելենսկու վրա՝ Թրամփի հետ նրա հակամարտության համար Կատարի էմիրի օրինակով՝ Եգիպտոսի նախագահը նույնպես զգուշացրեց իր երկրի քաղաքացիներին պատրաստվել ամենավատ սցենարին Բաքվում ընթացող խոշոր համաժողովն առանց սկանդալների չանցավ Վայոց Ձորի մարզպետը արջի ծառայություն է մատուցում իրեն մարզպետ կարգած ՔՊ-ին ՇՏԱՊ. Առկա է վեբկայք, որտեղ տեղադրված են ՀՀ քաղաքացիների տեսանյութերն ու լուսանկարները, որոնք արվել են հասարակական զուգարաններում

Արտառոց դեպք՝ Երևանում․ ասեղնաբույժի բուժումից հետո բուժառուն տեղափոխվել է այլ հիվանդանոց

Քրեական

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օրեր առաջ արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։  Փետրվարի 7-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» է ընդունվել մի բուժառու։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Արաբկիրի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի պետի գլխավորությամբ։

Պարզվել է, որ հիվանդանոց է տեղափոխվել Կոտայքի մարզի բնակիչ 67-ամյա Մարիետա Ա․-ն, ով ընդունվել է «ձախակողմյան լարված պնովոթարկ շնչառական անբավարարություն» ախտորոշմամբ։

Տեղում ոստիկանները պարզել են, որ նա վնասվածքը ստացել է Երևանի Օրբելի եղբայրներ փողոցում գործող «Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ»-ում Երևանի բնակիչ 62-ամյա Հասմիկ Կ․-ի կողմից կատարված ասեղնաբուժության ժամանակ վերջինիս անփութության հետևանքով։

Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբիրի քննչական բաժին։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Հասմիկ Կ․-ն բժշկուհի է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ